Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Սյուզաննա Մանուչարյան 06.12.2025 18:30:49 Accepted

Գիտական գործունեությամբ զբաղվող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու որոշումը իրականացնելը ողջունելի է։Լայն հնարավորություն կստեղծվի գիտության զարգացման և խորացման , ինչպես նաև հնարավորությունների ընդլայնմաը, գիտական գործունեության չընդհատելու դեպքում , ընդհատվող կրթությունը իր բացասական ու վնասակար հետևանքներն է ունենում։

Կողմ եմ պարտադիր զինվորական ծառայությունից նման ՀՀքաղաքացիներին ազատելու որոշման կայացմանը։

Փոփոխություն կատարելու առաջարկ առկա չէ

2 Անի Ավետիսյան 09.12.2025 11:20:11 Not accepted

Հաշվի առնելով, որ տվյալ որոշման նախագծի նպատակն է ապահովել կրթության և գիտության ոլորտների բարձր որակական զարգացումը, ինչպես նաև կանխել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ գիտական գործունեության ընթացքի խաթարումից՝ առաջարկվում է նախագծում հստակեցնել այն չափորոշիչները, որոնց հիման վրա քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։

Մասնավորապես՝

  • սահմանել գիտական գործունեության բնույթը, ծավալը և արդյունքները գնահատելու հստակ մեխանիզմներ,
  • խորհրդակցել ոլորտային գիտական կառույցների և կրթական հաստատությունների հետ՝ հավաստելու համար տվյալ քաղաքացիների գիտական ներուժի կարևորությունը,
  • սահմանել վերահսկման գործիքներ՝ համոզվելու, որ ազատված անձը շարունակում է իրականացնել գիտական գործունեություն։

Նման կարգավորումները կբարձրացնեն գործընթացի թափանցիկությունը, կնվազեցնեն հնարավոր չարաշահումները և կապահովեն, որ ծառայությունից ազատվելու հնարավորությունը օգտակար լինի ոչ միայն անձանց համար, այլև՝ պետության գիտական և կրթական զարգացման ռազմավարության իրականացման համար։

Նախագիծը մշակվել և շրջանառվել է ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման կարգավորումների համաձայն, իսկ արված առաջարկի բովանդակությունը չի վերաբերվում ներկայացված նախագծին:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: