Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

1.         Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  նրանց  գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմամբ, և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

 

2.           Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քաղաքացիներին բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացի հետ կապված հարաբերությունները: Կարգի  2-րդ կետով սահմանված են այն բացառիկ դեպքերը որոնց առկայության պարագայում քաղաքացիները ազատվում եմ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից: Մասնավորապես 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված է կրթության և գիտության բնագավառում բացառիկ դեպքերը՝ «գիտական աստիճան ունեցող քաղաքացուն կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար նախկինում տարկետում տրված լինելու և քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները»: Հիմք ընդունելով վերը նշվածը, մի շարք քաղաքացիներ կարգով սահմանված ժամկետներում դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար:

Քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսոււմնասիրությունից պարզ է դառնում, որ դիմած քաղաքացիների փաստաթղթերը համապատասխանում են կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պահանջներին:

3. Ակնկալվող արդյունքը.

«Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի մի շարք քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն:

«Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

5.   «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության 1-ին «Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատակից և 2022  թվականի  նոյեմբերի  16-ի ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի  81-րդ կետի 6-րդ ենթակետի «ժ» պարբերությունից:

 

 

 

  • Քննարկվել է

    04.12.2025 - 20.12.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1109

Տպել

Առաջարկներ`

Անի Ավետիսյան

09.12.2025

Հաշվի առնելով, որ տվյալ որոշման նախագծի նպատակն է ապահովել կրթության և գիտության ոլորտների բարձր որակական զարգացումը, ինչպես նաև կանխել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ գիտական գործունեության ընթացքի խաթարումից՝ առաջարկվում է նախագծում հստակեցնել այն չափորոշիչները, որոնց հիման վրա քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։

Մասնավորապես՝

  • սահմանել գիտական գործունեության բնույթը, ծավալը և արդյունքները գնահատելու հստակ մեխանիզմներ,
  • խորհրդակցել ոլորտային գիտական կառույցների և կրթական հաստատությունների հետ՝ հավաստելու համար տվյալ քաղաքացիների գիտական ներուժի կարևորությունը,
  • սահմանել վերահսկման գործիքներ՝ համոզվելու, որ ազատված անձը շարունակում է իրականացնել գիտական գործունեություն։

Նման կարգավորումները կբարձրացնեն գործընթացի թափանցիկությունը, կնվազեցնեն հնարավոր չարաշահումները և կապահովեն, որ ծառայությունից ազատվելու հնարավորությունը օգտակար լինի ոչ միայն անձանց համար, այլև՝ պետության գիտական և կրթական զարգացման ռազմավարության իրականացման համար։

Սյուզաննա Մանուչարյան

06.12.2025

Գիտական գործունեությամբ զբաղվող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու որոշումը իրականացնելը ողջունելի է։Լայն հնարավորություն կստեղծվի գիտության զարգացման և խորացման , ինչպես նաև հնարավորությունների ընդլայնմաը, գիտական գործունեության չընդհատելու դեպքում , ընդհատվող կրթությունը իր բացասական ու վնասակար հետևանքներն է ունենում։

Կողմ եմ պարտադիր զինվորական ծառայությունից նման ՀՀքաղաքացիներին ազատելու որոշման կայացմանը։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: