ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն որոշման նախագծի նպատակն է փոփոխություններ կատարել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 22-ի N 04-Ն որոշման Հավելված N 3-ում՝ հստակեցնելով այն տվյալների ցանկը, որոնք չեն ենթարկվում հրապարակման կուսակցության տարեկան հաշվետվության մեջ։ Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայամանավորված է տարեկան հաշետվության ձևի փոփոխություններով:
Նոր խմբագրությամբ ներկայացված են այն տվյալները, որոնք հանդիսանում են անձնական կամ զգայուն տեղեկատվություն (օրինակ՝ կադաստրային ծածկագիր, հասցե, նույնականացման տվյալներ, նվիրատուների ՀԾՀ և այլ նմանատիպ տեղեկություններ), ինչի միջոցով ապահովվում է անձնական տվյալների պաշտպանությունը և հրապարակման գործընթացի օրինականության բարձր մակարդակը։
Այսպիսով՝ որոշման նախագծով առաջարկվում է ամբողջությամբ վերանայել Հավելված N 3-ը՝ սահմանելով հրապարակման ոչ ենթակա տվյալների հստակ և կառուցվածքային ցուցակ՝ համապատասխանեցված «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջներին։
-
Տևողություն
27.11.2025 12.12.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կոռուպցիայի դեմ պայքար
-
Գերատեսչություն
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
-
Կարգավիճակ
Դիտումներ` 414
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: