«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Ռուզան Կարապետյան 27.11.2025 18:50:09 | Ուսումնասիրելով հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրկրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգի հրամանի նախագիծը և դրա հիմնավորումը, ես տալիս եմ դրական առաջարկություն՝ այն ընդունելու համար:Նախագծով նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն ապահովելու ուսումնական գործընթացի որակը, գնահատման համակարգի թափանցիկությունն ու արդարությունը, ինչպես նաև սովորողների պատասխանատվության բարձրացումը։ Առաջարկվող փոփոխությունը կրթության որակի ապահովման կարևոր կարգավորում է: Ելնելով վերոնշյալից՝ ես միանշանակ կողմ եմ նախագծի ընդունմանը։ |
Շնորհակալություն դիտարկման համար: |
|||
| 2 | Լուսինե Հարությունյան 27.11.2025 20:18:01 | Սույն առաջարկիս նպատակն է հստակեցնել և արդիականացնել գործող կարգավորումները՝ ապահովելով իրավական հստակություն, կանխատեսելիություն և արդար գնահատման մեխանիզմներ հանրակրթության համակարգում։
Հիմնավորում եմ առաջարկս
|
Առաջարկով ներկայացվում են այն փոփոխությունները, որոնք արդեն իսկ նախատեսված են շրջանառվող նախագծով: |
|||
| 3 | Դոնարա Բադալյան 28.11.2025 11:01:16 | Շագ լավ որոշում է։Շնորհակալություն։ |
Շնորհակալություն դիտարկման համար: |
|||
| 4 | Սևադա Աղաջանյան 28.11.2025 13:25:27 | Առաջարկվող փոփոխություններն անհրաժեշտություն են,, ինչ-որ տեղ նաև ուշացած։ |
Շնորհակալություն դիտարկման համար: |
|||
| 5 | Անահիտ Մազմանյան 28.11.2025 22:14:02 | Տեղին և ժամանակին որոշում: Վստահ եմ, որ այս փոփոխությունը կնպաստի ուսման նկատմամբ ավելի լուրջ վերաբերմունք ձևավորելուն և կբարձրացնի ընդհանուր կրթական մակարդակը։ Ամբողջությամբ աջակցում եմ նախագծի ընդունմանը։ Շնորհակալություն: |
Շնորհակալություն դիտարկման համար: |
|||
| 6 | Svetlana Papinyan 01.12.2025 12:46:02 | Ողջունելի առաջարկ է , մասամբ նաև` սովորողներին ու նրանց ծնողներին զգոնացնող ... |
Շնորհակալություն դիտարկման համար: |