Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Ներկայում կարգում նախատեսված են կարգավորումներ, որոնք հանրակրթության պետական չափորոշչի ներդրման ճանապարհային քարտեզին զուգահեռ գործարկվել են, և ներկայում այլևս կիրառելի չեն, ինչպես նաև կարող են տարընկալման առիթ հանդիսանալ: Միաժամանակ, կարգում բացակայում է կարգավորումն առ այն, թե բնութագրող գնահատմամբ դասարաններում սովորողներին ինչ չափանիշների համաձայն է գովասանագիր տրամադրվելու: Հստակեցվում են նաև ավարտական և պետական ավարտական քննությունների անցկացման և գնահատման, ինչպես նաև սովորողի փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման հետ կապված իրավահարաբերությունները: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ շատ զարգացած երկրներում հրաժարվել են նույն դասարանում ուսուցումը կրկնելու մոտեցումից, սակայն որոշ երկրներ պահպանել են, օրիակ՝ Մեծ Բրիտանիան, սույն փոփոխությամբ ամրագրվում է, որ որևէ առարկայից տարեկան 1-3 միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը հանձնում է վերաքննություն, չհաղթահարելու և առնվազն երկու առարկայից վերաքննությունների արդյունքում 1-3 միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը կրկնում է տվյալ դասարանում ուսուցումը:

   Կրթական մակարդակի ավարտին կազմակերպվող քննությունների դեպքում վերաքննությունների փուլից  հետո առնվազն 2  առարկայից 1-7 միավոր (20-միավորային սանդղակով)  ստացած լինելու դեպքում   սովորողը կրկնում է տվյալ դասարանում ուսուցումը:

  Տարեկան 200 ժամից ավելի բացակայած սովորողը հանձնում է լրացուցիչ քննություններ ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից՝ գրավոր։ Սովորողի փոխադրման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում՝ նրա հանձնած լրացուցիչ քննությունների կամ վերաքննությունների արդյունքներով: Լրացուցիչ քննությունների արդյունքները լրացվում են որպես կիսամյակային և տարեկան գնահատականներ այն դասարաններում, որտեղ կիրառվում է միավորային գնահատում։ Այն դասարաններում, որտեղ միավորային գնահատում չի կիրառվում, վերաքննությունների արդյունքները ներառվում են սովորողի կիսամյակային և տարեկան բնութագրերում։ Լրացուցիչ քննություններին կամ վերաքննություններին չներկայանալու կամ միավորային գնահատմամբ դասարաններում վերաքննության արդյունքում առնվազն երկու առարկայից 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը կրկնում է տվյալ տարվա դասընթացը:

   Հստակեցվել են նաև ոչ միավորային գնահատմամբ դասարաններում գերազանցության հետ կապված կարգավորումները: Սահմանվել է, որ այն դասարաններում, որտեղ տարեկան գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գովասանագրով սովորողները պարգևատրվում են բնութագրման «A» մակարդակում նվազագույնը 70% և «B» մակարդակում առավելագույնը 30% բնութագրված լինելու դեպքում:

  • Տևողություն

    27.11.2025 12.12.2025
  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3079

Տպել

Առաջարկներ`

Svetlana Papinyan

01.12.2025

Ողջունելի առաջարկ է , մասամբ նաև` սովորողներին ու նրանց ծնողներին զգոնացնող ...

Անահիտ Մազմանյան

28.11.2025

Տեղին և ժամանակին որոշում: Վստահ եմ, որ այս փոփոխությունը կնպաստի ուսման նկատմամբ ավելի լուրջ վերաբերմունք ձևավորելուն և կբարձրացնի ընդհանուր կրթական մակարդակը։ Ամբողջությամբ աջակցում եմ նախագծի ընդունմանը։

Շնորհակալություն:

Սևադա Աղաջանյան

28.11.2025

Առաջարկվող փոփոխություններն  անհրաժեշտություն են,ինչ-որ տեղ նաև ուշացած։

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: