Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի N 1284-Լ որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«___» _________ 2025 թվական N __ -Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1284-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.         Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները

1)     Որոշման հավելվածի 9-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունը «կետով,» բառից և կետադրական նշանից հետո լրացնել «իսկ գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին (18-35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց  այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, առևտրային իրավաբանական անձանց (տվյալ ջերմատան նախագծի համար առաջին վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 9 տոկոսային կետով,» բառերով,

2)    Որոշման հավելվածի 9-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը  «կետով,» բառից և կետադրական նշանից հետո լրացնել «իսկ գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին (18-35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց  այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, առևտրային իրավաբանական անձանց (տվյալ ջերմատան նախագծի համար առաջին վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 8 տոկոսային կետով,» բառերով,

3)    Որոշման հավելվածի 9-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունում  «կետով» բառը և կետադրական նշանը փոխարինել «կետով, իսկ գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին (18-35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց  այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, առևտրային իրավաբանական անձանց (տվյալ ջերմատան նախագծի համար առաջին վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 7 տոկոսային կետով,» բառերով,

4)    Որոշման հավելվածի 9-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել նոր «դ» պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ

              «դսույն ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերությունները գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդների մասով՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համապատասխան 9, 8 և 7 տոկոսային կետերի վերաբերյալ տարածվում է այն առևտրային իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ունեն մեկ հիմնադիր (մասնակից), բաժնետեր, որը հանդիսանում է նաև նշված առևտրային իրավաբանական անձի տնօրեն, և վերջինիս տարիքը չի գերազանցում սույն ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններով ֆիզիկական անձանց համար սահմանված տարիքը: Ընդ որում, նշված դեպքում առևտրային իրավաբանական անձը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չիրականացնի իրավաբանական անձի հիմնադրի (մասնակցի) փոփոխություն, ինչպես նաև վերջինիս հիմնադիրը (մասնակիցը), բաժնետերը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չօտարի բաժնեմասը (բաժնետոմսերը) կամ դրանց մի մասը»։

2.        Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և տարածվում է դրանից հետո ծրագրին դիմող շահառուների վրա։

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                      ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

  • Տևողություն

    24.11.2025 10.12.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 699

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: