«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի N 1284-Լ որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» _________ 2025 թվական N __ -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1284-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները․
1) Որոշման հավելվածի 9-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունը «կետով,» բառից և կետադրական նշանից հետո լրացնել «իսկ գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին (18-35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, առևտրային իրավաբանական անձանց (տվյալ ջերմատան նախագծի համար առաջին վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 9 տոկոսային կետով,» բառերով,
2) Որոշման հավելվածի 9-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը «կետով,» բառից և կետադրական նշանից հետո լրացնել «իսկ գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին (18-35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, առևտրային իրավաբանական անձանց (տվյալ ջերմատան նախագծի համար առաջին վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 8 տոկոսային կետով,» բառերով,
3) Որոշման հավելվածի 9-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունում «կետով․» բառը և կետադրական նշանը փոխարինել «կետով, իսկ գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին (18-35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, առևտրային իրավաբանական անձանց (տվյալ ջերմատան նախագծի համար առաջին վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 7 տոկոսային կետով,» բառերով,
4) Որոշման հավելվածի 9-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել նոր «դ» պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ․
«դ․սույն ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերությունները գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդների մասով՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համապատասխան 9, 8 և 7 տոկոսային կետերի վերաբերյալ տարածվում է այն առևտրային իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ունեն մեկ հիմնադիր (մասնակից), բաժնետեր, որը հանդիսանում է նաև նշված առևտրային իրավաբանական անձի տնօրեն, և վերջինիս տարիքը չի գերազանցում սույն ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններով ֆիզիկական անձանց համար սահմանված տարիքը: Ընդ որում, նշված դեպքում առևտրային իրավաբանական անձը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չիրականացնի իրավաբանական անձի հիմնադրի (մասնակցի) փոփոխություն, ինչպես նաև վերջինիս հիմնադիրը (մասնակիցը), բաժնետերը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չօտարի բաժնեմասը (բաժնետոմսերը) կամ դրանց մի մասը․»։
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և տարածվում է դրանից հետո ծրագրին դիմող շահառուների վրա։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Продолжительность
24.11.2025 10.12.2025 -
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 691
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .