ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 18.11.2025 17:25:38 | Նոր համակարգով 2 հոգանոց ընտանիքի դեպքում էլեկտրաէներգիայի ու գազի ամսական ինչքա՞ն ծախսն է համարվում առավելագույն չափ,որը կարող է համարվել բացառող գործոն։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման N 1 հավելվածի 39-րդ կետով Էլեկտրաէներգիայի և բնական գազի սպառման սահմանաչափերը սահմանված են որպես անապահովության հիմքով սոցիալական աջակցության տրամադրումը բացառող գործոններ, իսկ նույն կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված են սահմանաչափերը գերազանցելու հաշվարկի բանաձևերը՝ համաձայն որոնց 2 անդամներից բաղկացած ընտանիքների դեպքում՝
|
|||
| 2 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 18.11.2025 17:27:43 | Քննարկման փուլում է | 1. Գործող համակարգով անապահովության սահմանային միավորը 2026 թվականի համար դարձյալ 28.00 է սահմանվո՞ւմ։ 2. Գործող համակարգով մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը փաստագրվածները կշարունակե՞ն մինչև իրենց հաջորդ տարվա հերթական փաստագրումը ընտանեկան, սոցիալական նպաստ ստանալ, թե հուլիսի մեկից նոր համակարգով նորից պետք է անցնեն։ 3. Եթե ընտանիքում աշխատունակ անձ չկա ու խնամառության ինդեքսը սահմանվում է 100, որքա՞ն հավելում է տրվում։ |
Առաջին առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով 28.00 սահմանային միավորի փոփոխություն 2026 թվականի համար չի նախատեսվում։ Երկրորդ առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով առաջարկվում է անապահովության գնահատման նոր համակարգն ամբողջ մարզերում ներդնել 2026 թվականի հուլիսի 1-ից, իսկ 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված և ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքների նպաստի վճարումները շարունակվում են մինչև ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաջորդ հաշվառման (փաստագրման) ամիսը ներառյալ։ Մինչև հաջորդ փաստագրման ամիսը լրանալը գնահատման նոր համակարգով դիմում ներկայացնելու սահմանափակումներ նախագծով նախատեսված չեն։ Երրորդ առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Բարձր և առավելագույն խոցելիություն ունեցող ընտանիքների համար անապահովության նպաստի ամսական հիմնական չափին գումարվում է հավելում՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի նկատմամբ եղած պակասուրդի չափով՝ ընտանիքի յուրաքանչյուր հաշվարկային անդամի համար։ |