Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 18.11.2025 17:25:38

Նոր համակարգով 2 հոգանոց ընտանիքի դեպքում էլեկտրաէներգիայի ու գազի ամսական ինչքա՞ն ծախսն է համարվում առավելագույն չափ,որը կարող է համարվել բացառող գործոն։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման N 1 հավելվածի 39-րդ կետով Էլեկտրաէներգիայի և բնական գազի սպառման սահմանաչափերը սահմանված են որպես անապահովության հիմքով սոցիալական աջակցության տրամադրումը բացառող գործոններ, իսկ նույն կետի  5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված են սահմանաչափերը գերազանցելու հաշվարկի բանաձևերը՝ համաձայն որոնց 2 անդամներից բաղկացած ընտանիքների դեպքում՝

  1. տվյալ տարվա ամառային ամիսների ընթացքում ընտանիքի կողմից էլեկտրաէներգիայի սպառման սահմանաչափը կազմում է 130 կՎտ.ժամ,
  2. նախորդող 12 ամիսների ընթացքում ընտանիքի կողմից բնական գազի սպառման միջին ամսական սահմանաչափը կազմում է 820 խորմ:
2 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 18.11.2025 17:27:43 Under discussion

1. Գործող համակարգով անապահովության սահմանային միավորը 2026 թվականի համար դարձյալ 28.00 է սահմանվո՞ւմ։ 

2. Գործող համակարգով մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը փաստագրվածները կշարունակե՞ն մինչև իրենց հաջորդ տարվա հերթական փաստագրումը ընտանեկան, սոցիալական նպաստ ստանալ, թե հուլիսի մեկից նոր համակարգով նորից պետք է անցնեն։ 

3. Եթե ընտանիքում աշխատունակ անձ չկա ու խնամառության ինդեքսը սահմանվում է 100, որքա՞ն հավելում է տրվում։

Առաջին առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով 28.00 սահմանային միավորի փոփոխություն 2026 թվականի համար չի նախատեսվում։

Երկրորդ առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով առաջարկվում է անապահովության գնահատման նոր համակարգն ամբողջ մարզերում ներդնել 2026 թվականի հուլիսի 1-ից, իսկ 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված և ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքների նպաստի վճարումները շարունակվում են մինչև ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաջորդ հաշվառման (փաստագրման) ամիսը ներառյալ։ Մինչև հաջորդ փաստագրման ամիսը լրանալը գնահատման նոր համակարգով դիմում ներկայացնելու սահմանափակումներ նախագծով նախատեսված չեն։ 

Երրորդ առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Բարձր և առավելագույն խոցելիություն ունեցող ընտանիքների համար անապահովության նպաստի ամսական հիմնական չափին գումարվում է հավելում՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի նկատմամբ եղած պակասուրդի չափով՝ ընտանիքի յուրաքանչյուր հաշվարկային անդամի համար։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: