Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

նոյեմբեր 2025 թվականի N —— Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման N 8 հավելվածի

1) 2-րդ կետից հանել «համապատասխան Ծառայության տարածքային կենտրոնին (այսուհետ` տարածքային կենտրոն)» բառերը.

2) 3-րդ կետում «Նպաստի և հրատապ օգնության համար ֆինանսական միջոցների չափերն ըստ տարածքային կենտրոնների, հաշվի առած ընտանիքների անապահովության գնահատման կարգով որոշված աղքատ ընտանիքների թիվը, ընտանիքի» բառերը փոխարինել «Ընտանիքի» բառով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի «Ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը, 2025 թվականի ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը սահմանելու և 2025 թվա­կանին ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ միաս­նական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հաստատելու մասին» N 50-Ն որոշման՝

1)   վերնագրում և ամբողջ տեքստում «2025» թիվը փոխարինել «2026» թվով.

2)  վերնագրից հանել «ԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառերը.

3)  1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Եռամսյակային հրատապ օգնության վճարմանն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների ոչ ավելի, քան 3 տոկոսը.».

4)  2-րդ կետը և հավելվածը ճանաչել ուժը կորցրած:

  3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի «Ընտանիքի անապահովության գնահատման կարգը, պայմանները, տվյալների ու դրանք տրամադրող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ցանկը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից տվյալներն ստանալու և տրամադրելու, անապահովության նպաստի և հրատապ օգնության նշանակման, վճարման և ավելի վճարված գումարները վերադարձնելու ժամանակացույցը կազմելու կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, 2025 թվականի անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը, անապահովության նպաստի և հրատապ օգնության չափերը, անապահովության նպաստի նվազագույն չափը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն, 2014 թվականի ապրիլի 23-ի N 495-Ն, 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն, 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն, 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն, 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն, 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն, 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն, 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1105-Ն, 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն, 2015 թվականի օգոստոսի 31-ի N 984-Ն, 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 27-Ն որոշման՝

1)             3-րդ կետի 2-րդ ենթակետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ 

«2) 2026 թվականի համար անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը՝ 35.875 դրամ».

2)            23-րդ կետի 2-րդ ենթակետի

ա. հունվարի բառը փոխարինել հուլիսի բառով.

բ. ա պարբերությունում հունվարի բառը փոխարինել հուլիսի բառով.

գ. գ պարբերությունում հունվարի բառը փոխարինել հուլիսի բառով, իսկ փետրվարի բառը՝ օգոստոսի բառով.

3)     N 1 հավելվածի՝

ա. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.

«3) Եթե ընտանիքում աշխատունակ անդամներ չկան (WAA=0), ապա խնամառության գործակիցը՝ DRi=5, իսկ խնամառության խումբը՝ DRIi=100: Խնամառության խումբը՝ DRIi=100 նաև այն դեպքում, երբ խնամառության գործակիցը՝ DRi >5:».

բ. 37-րդ կետի 1-ին ենթակետը «ուսուցմամբ» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ հանրակրթական ուսումնական հաստատությունում)» բառերով.

գ. 39-րդ կետի 1-ին ենթակետում «2015» թիվը փոխարինել «2016» թվով.

դ. 39-րդ կետի 2-րդ ենթակետի ա պարբերությունում 4200 թիվը փոխարինել 5250 թվով.

ե. 39-րդ կետի 2-րդ ենթակետի բ և գ պարբերություններում 12000 թվերը փոխարինել 15000 թվով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։

  • Քննարկվել է

    18.11.2025 - 03.12.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 550

Տպել

Առաջարկներ`

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

18.11.2025

1. Գործող համակարգով անապահովության սահմանային միավորը 2026 թվականի համար դարձյալ 28.00 է սահմանվո՞ւմ։ 

2. Գործող համակարգով մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը փաստագրվածները կշարունակե՞ն մինչև իրենց հաջորդ տարվա հերթական փաստագրումը ընտանեկան, սոցիալական նպաստ ստանալ, թե հուլիսի մեկից նոր համակարգով նորից պետք է անցնեն։ 

3. Եթե ընտանիքում աշխատունակ անձ չկա ու խնամառության ինդեքսը սահմանվում է 100, որքա՞ն հավելում է տրվում։

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

18.11.2025

Նոր համակարգով 2 հոգանոց ընտանիքի դեպքում էլեկտրաէներգիայի ու գազի ամսական ինչքա՞ն ծախսն է համարվում առավելագույն չափ,որը կարող է համարվել բացառող գործոն։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: