ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան՝ համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական տուրքերը։ Նույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան՝ տեղական տուրքերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է ավագանին՝ համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ։ Հիմք ընդունելով վերը շարադրվածը և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոշման նախագծով առաջարկվում է սահմանել Ջրվեժ համայնքում տեղական տուրքերի 2026 թվականի տեսակներն ու դրույքաչափերը։
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով սահմանված դրույքաչափերը գյուղական բնակավայրերում կարող են հաշվարկվել 0.3, 0.5 կամ 0.75 գործակիցների կիրառմամբ, քաղաքային բնակավայրերում՝ 0.5 կամ 0.75 գործակիցների կիրառմամբ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի։ Ջրվեժ համայնքի ավագանու որոշման նախագծի հավելվածի 10-րդ, 11-րդ կետերում, 12-րդ կետի 1-5-րդ ենթակետերում, 14-րդ, 15-րդ, 16-րդ և 19-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում Ջրվեժ համայնքի համար սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերի համար առաջարկվում է կիրառել «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 0.5 գործակիցը։ Ջրվեժ համայնքի ավագանու որոշման նախագծի հավելվածի 13-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում, 19-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում Ջրվեժ համայնքի համար սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերի համար առաջարկվում է կիրառել «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 0.75 գործակիցը։
Շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետևյալ գործակիցները.
|
Գոտի |
Գոտիականության գործակից |
|
1-4 |
5.0 |
|
5-8 |
4.0 |
|
9-12 |
3.0 |
|
13-16 |
2.0 |
|
17-20 |
1.0 |
Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրը գտնվում է 8-9-րդ գոտիներում, Ձորաղբյուր բնակավայրը՝ 10-11-րդ գոտիներում և Զովք բնակավայրը՝ 14-րդ գոտում։
-
Քննարկվել է
13.11.2025 - 28.11.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման, Տեղական ինքնակառավարում
-
Գերատեսչություն
Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարան
-
Կարգավիճակ
-
Հրապարակային լսումների անցկացման վայրը
Ջրվեժ համայնք, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76
-
Հրապարակային լսումների անցկացման ամսաթիվը
28.11.2025
Դիտումներ` 449
Տպել