Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան՝ համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական տուրքերը։ Նույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ,     9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան՝ տեղական տուրքերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է ավագանին՝ համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ։ Հիմք ընդունելով վերը շարադրվածը և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոշման նախագծով առաջարկվում է սահմանել Ջրվեժ համայնքում տեղական տուրքերի 2026 թվականի տեսակներն ու դրույքաչափերը։

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով սահմանված դրույքաչափերը գյուղական բնակավայրերում կարող են հաշվարկվել 0.3, 0.5 կամ 0.75 գործակիցների կիրառմամբ, քաղաքային բնակավայրերում՝ 0.5 կամ 0.75 գործակիցների կիրառմամբ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի։ Ջրվեժ համայնքի ավագանու որոշման նախագծի հավելվածի 10-րդ, 11-րդ կետերում, 12-րդ կետի 1-5-րդ ենթակետերում, 14-րդ, 15-րդ, 16-րդ և 19-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում Ջրվեժ համայնքի համար սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերի համար առաջարկվում է կիրառել «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 0.5 գործակիցը։ Ջրվեժ համայնքի ավագանու որոշման նախագծի հավելվածի 13-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում, 19-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում Ջրվեժ համայնքի համար սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերի համար առաջարկվում է կիրառել «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 0.75 գործակիցը։

Շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետևյալ գործակիցները.

 

Գոտի

Գոտիականության գործակից

1-4

5.0

5-8

4.0

9-12

3.0

13-16

2.0

17-20

1.0

 Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրը գտնվում է 8-9-րդ գոտիներում, Ձորաղբյուր բնակավայրը՝ 10-11-րդ գոտիներում և Զովք բնակավայրը՝ 14-րդ գոտում։

  • Discussed

    13.11.2025 - 28.11.2025

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development, Local government

  • Ministry

    Jrvej Municipality of Kotayk Marz

  • Status

  • Place of public hearings

    Ջրվեժ համայնք, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

  • 28.11.2025

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 447

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: