ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 03-Ի ԹԻՎ 19-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
“______”___________2025 թվական N ------Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 03-Ի ԹԻՎ 19-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման լիցենզիայի և թույլտվության տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 1425-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 19-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի վերնագրում «ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐԱԳԻՐ)» բառերով,
2) Հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի: 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2025 թվականի -ի
թիվ -Ն հրամանի
«Հավելված
Հայաստանի Հանրապետության
բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2022 թվականի նոյեմբերի 3-ի
թիվ 19-Ն հրամանի»
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՄ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐԱԳԻՐ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով (այսուհետ՝ Կարգ) կարգավորվում են արտաքին առևտրային նպատակով ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման մեկանգամյա լիցենզիաների (այսուհետ՝ Լիցենզիա), թույլտվությունների և եզրակացությունների (թույլատրագրի) տրամադրման, նշված Լիցենզիաները, թույլտվությունները և եզրակացությունները (թույլատրագիր) մաքսային մարմին ներկայացնելու գործընթացների հետ կապված հարաբերությունները, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի դեպքում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ։
2. Սույն կարգը տարածվում է արտաքին առևտրի գործունեության մասնակիցների վրա:
3. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները`
1) արտաքին առևտրային գործունեության մասնակիցներ՝ իրավաբանական անձինք և իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություններ, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում և ստեղծվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Ֆիզիկական անձինք, որոնց մշտապես կամ առավելապես բնակվելու վայրը Հայաստանի Հանրապետության տարածքում է, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են կամ պետությունում մշտական բնակության իրավունք ունեն կամ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, գրանցված են որպես անհատ ձեռնարկատերեր,
2) բարձր հաճախականության սարքեր՝ սարքավորումներ կամ սարքեր, որոնք նախատեսված են ռադիոհաճախականային էներգիայի առաջացման և օգտագործման համար` արդյունաբերական, գիտական, բժշկական, կենցաղային կամ այլ նպատակներով, բացառությամբ` հեռահաղորդակցության ոլորտում կիրառության,
3) ռադիոէլեկտրոնային միջոցներ՝ տեխնիկական միջոցներ, որոնք նախատեսված են ռադիոալիքների հաղորդման և (կամ) ընդունման համար, կազմված են մեկ կամ մի քանի հաղորդիչ և (կամ) ընդունիչ սարքերից կամ կազմված են նման սարքավորումների համադրությունից և իրենց մեջ ներառում են օժանդակ սարքավորումներ,
4) միասնական ռեեստր` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար սահմանված մեկ միասնական գրանցամատյան, որտեղ նշված Սարքերի ներմուծման ժամանակ չի պահանջվում լիցենզիա,
5) արտաքին առևտուր՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն չհանդիսացող ցանկացած այլ պետությանհետ իրականացվող առևտուր,
6) մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին տնտեսական գործարքի հիման վրա, որի առարկան է հանդիսանում լիցենզավորման ենթակա ապրանքը, և որը տալիս է իրավունք սահմանված քանակով տվյալ ապրանքի ներմուծման համար,
7) Թույլտվություն` հատուկ փաստաթուղթ, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին առևտրային այնպիսի գործարքի հիման վրա, որի առարկան այն ապրանքն է, որի համար սահմանված է ավտոմատ լիցենզավորում (հսկողություն):
8) Ավտոմատ լիցենզավորում (հսկողություն)` ժամանակավոր միջոց, որը սահմանվում է ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման դինամիկան դիտանցելու նպատակով:
9) Եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ)՝ փաստաթուղթ, որով արտաքին առևտրային գործունեության մասնակցին կամ ֆիզիկական անձին տրվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման իրավունք:
4. Ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման մեկանգամյա լիցենզիաների (այսուհետ՝ Լիցենզիա), թույլտվությունների և եզրակացությունների (թույլատրագրի) տրամադրումը իրականացվում է հիմք ընդունելով.
1) Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, թիվ 7 հավելվածը,
2) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի №30 որոշումը, մասնավորապես դրա թիվ 15 հավելվածը՝ «Հիմնադրույթ՝ քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցները և (կամ) բարձր հաճախականության սարքվածքները, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու մասին»,
3) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի №125 որոշմամբ հաստատված Կանոնները՝ «Կանոններ այն ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ»,
4) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի N 45 որոշումը՝ «Կանոններ ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին այն ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման համար եզրակացության (թույլատրագրի) միասնական ձևի, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ, և այդ ձևը լրացնելու մեթոդական ցուցումների մասին»։
5. Լիցենզիաները, թույլտվությունները և (կամ) եզրակացությունները (թույլատրագրերը) տրամադրվում, ինչպես նաև դրանց ստացման համար ներկայացվող հայտերը լրացվում են էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (https://sw.gov.am) էլեկտրոնային համակարգի միջոցով, բացառությամբ սույն Հավելվածի 7-րդ կետով սահմանված դեպքերի:
6. Լիցենզիայի, թույլտվության և եզրակացության (թույլատրագրի) տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից՝ ներմուծողի կողմից տրամադրված տեխնիկական բնութագրերի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքներով, որը կատարվում է նախարարության համակարգում գործող «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՀԿ ՊՈԱԿ) կողմից։
7. Անհաղթահարելի ուժի առկայության դեպքերում, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում Լիցենզիաները, թույլտվությունները և (կամ) եզրակացությունները (թույլատրագրերը) կարող են տրամադրվել նաև թղթային տարբերակով։
8. Լիցենզիան, թույլտվությունը և եզրակացությունը (թույլատրագրի) տրամադրվում կամ մերժվում է լիազոր մարմնի կողմից համապատասխան հայտը գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
9. Սույն կարգի 8-րդ կետի կարգավորումից՝ լիցենզիան, թույլտվությունը և (կամ) եզրակացությունը (թույլատրագիրը) տրամադրվում կամ մերժվում է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների կամ համապատասխան փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստացման պահից առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, եթե լիցենզիայի, թույլտվության և (կամ) եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը կապված է ուսումնասիրության արդյունքների, և (կամ) համապատասխան փաստաթղթերի, տեղեկությունների ներկայացման պահանջի հետ:
II. ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ
10. Ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից՝ լիազորված մարմնի կողմից տրամադրված լիցենզիայի կամ ապրանքների վերաբերյալ միասնական ռեեստրում ընդգրկված լինելու փաստի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման դեպքում:
11. Ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքերի՝ «վերամշակում ներքին սպառման համար», «վերամշակում մաքսային տարածքում», «ժամանակավոր ներմուծում (ընդունում)», «ազատ մաքսային գոտի», «ազատ պահեստ», ինչպես նաև «վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպումը «վերամշակում մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգն ավարտելու նպատակով իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմին եզրակացությունը (թույլատրագիրը) կամ միասնական ռեեստրում ներառելու վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու դեպքում, եթե այլ բան սահմանված չէ օրենսդրությամբ:
III. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ և ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
12. Արտաքին առևտրի նպատակով ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության միջոցների ներմուծման համար տրվում է Լիցենզիա, և (կամ) Թույլտվություն: Լիցենզիայի տրամադրման հայտը և Լիցենզիան ձևակերպվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 125 որոշման (այսուհետ՝ Որոշում) թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված հրահանգին համապատասխան, իսկ Թույլտվությունը ձևակերպվում է Որոշման թիվ 4 հավելվածի համաձայն։
13. Լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել դրա գործողությունն սկսվելու օրվանից 1 տարին և կարող է սահմանափակվել արտաքին առևտրային պայմանագրի, իսկ արտաքին առևտրային պայմանագրի բացակայության դեպքում՝ այլ փաստաթղթի գործողության ժամկետով, որով հաստատվում են կողմերի մտադրությունները, կամ այն փաստաթղթի գործողության ժամկետով, որը հիմք է լիցենզիայի տրամադրման (ձևակերպման) համար:
14. Հայտատուն կամ նրա ներկայացուցիչը, էլեկտրոնային ձևով համապատասխան լիազորությունների հաստատմամբ, լիցենզիան ձևակերպելու համար, «Թույլատվական փաստաթղթեր» (https://sw.gov.am) էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ թղթային եղանակով դիմելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի անունով կից գրությամբ լիազորված մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները՝
1) իրավաբանական անձի դեպքում՝ հայտը պետք է պարունակի
ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, որի համար հայցվում է լիցենզիան,
ապրանքների առք ու վաճառքի պայմանագիրը և (կամ) հաշիվ-ապրանքագիրը,
ապրանքի շահագործման վայրը, նպատակը և վերջնական օգտագործողին,
տեղեկություններ մաքսային ընթացակարգերով ձևակերպման վերաբերյալ (մաքսային ռեժիմ), ինչպես նաև հարկ վճարողի հաշվառման համարը,
2) ֆիզիկական անձի դեպքում՝ հայտը պետք է պարունակի
ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, որի համար հայցվում է լիցենզիան,
ապրանքների առք ու վաճառքի պայմանագիրը և (կամ) հաշիվ-ապրանքագիրը,
ապրանքի շահագործման վայրը, նպատակը և վերջնական օգտագործողին,
տեղեկություններ մաքսային ընթացակարգերով ձևակերպման վերաբերյալ (մաքսային ռեժիմ), ինչպես նաև անձնագրային տվյալները,
3) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ հայտը պետք է պարունակի
ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, որի համար հայցվում է լիցենզիան,
անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը,
ապրանքների առք ու վաճառքի պայմանագիրը և (կամ) հաշիվ-ապրանքագիրը,
ապրանքի շահագործման վայրը, նպատակը և վերջնական օգտագործողին,
ինչպես նաև տեղեկություններ մաքսային ընթացակարգերով ձևակերպման վերաբերյալ (մաքսային ռեժիմ),
4) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի լուսապատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ,
5) պետական տուրքի վճարման անդորրագրի լուսապատճենը,
6) տվյալներ ներմուծվող սարքերի մասին` անվանումը, տեսակը, մոդելը, արտադրող երկիրը, տեխնիկական բնութագիրը (ռադիոհաճախականությունների շերտը, հաճախականությունների քայլը, հաղորդչի հզորությունը, ռադիոազդանշանի մոդուլյացիայի տեսակն ու ձևը),
15. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝
1) հայտատուի կողմից սույն Կարգի 14-րդ կետով նախատեսված փաստաթղթերի կամ տեղեկությունների չներկայացման դեպքում,
2) ներկայացված փաստաթղթերում ոչ ամբողջական կամ ոչ հավաստի տվյալների, կամ թերի, անարժանահավատ տեղեկությունների առկայության դեքում,
3) ներմուծվող ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների տեխնիկական բնութագրերի անհամապատասխանությունն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեխնիկական բնութագրերին,
4) լիցենզիայի տրամադրման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի գործողության դադարեցման կամ կասեցման դեպքում։
16. Թույլտվության ստացման համար «Թույլատվական փաստաթղթեր» (https://sw.gov.am) էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ թղթային եղանակով դիմելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի անունով կից գրությամբ, ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները․
1) իրավաբանական անձի դեպքում՝ հայտ, որը պետք է պարունակի ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, ապրանքների առք ու վաճառքի պայմանագիրը և (կամ) հաշիվ-ապրանքագիրը, ապրանքի շահագործման վայրը, նպատակը և վերջնական օգտագործողին, տեղեկություններ մաքսային ընթացակարգերով ձևակերպման վերաբերյալ (մաքսային ռեժիմ), ինչպես նաև հարկ վճարողի հաշվառման համարը,
2) ֆիզիկական անձի դեպքում՝ ՝ հայտ, որը պետք է պարունակի ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, ապրանքների առք ու վաճառքի պայմանագիրը և (կամ) հաշիվ-ապրանքագիրը, ապրանքի շահագործման վայրը, նպատակը և վերջնական օգտագործողին, տեղեկություններ մաքսային ընթացակարգերով ձևակերպման վերաբերյալ (մաքսային ռեժիմ), ինչպես նաև անձնագրային տվյալները,
3) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ հայտ, որը պետք է պարունակի ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, ապրանքների առք ու վաճառքի պայմանագիրը և (կամ) հաշիվ-ապրանքագիրը, ապրանքի շահագործման վայրը, նպատակը և վերջնական օգտագործողին, տեղեկություններ մաքսային ընթացակարգերով ձևակերպման վերաբերյալ (մաքսային ռեժիմ), ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը,
4) տվյալներ ներմուծվող սարքերի մասին` անվանումը, տեսակը, մոդելը, արտադրող երկիրը, տեխնիկական բնութագիրը (ռադիոհաճախականությունների շերտը, հաճախականությունների քայլը, հաղորդչի հզորությունը, ռադիոազդանշանի մոդուլյացիայի տեսակն ու ձևը,
5) պայմանագրի (կոնտրակտի) պատճենը, դրա հավելվածները և (կամ) լրացումները կամ հատուկ տեխնիկական միջոցների վերջնական սպառողի մտադրությունները հաստատող այլ փաստաթղթի պատճենը,
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր և տվյալներ:
17. Թույլտվության գործողության ժամկետը սահմանափակվում է այն օրացուցային տարով, որում տրամադրվել է այն։
18. Թույլտվության տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝
1) հայտատուի կողմից սույն Կարգի 16-րդ կետով նախատեսված փաստաթղթերի կամ տեղեկությունների չներկայացման դեպքում,
2) ներկայացված փաստաթղթերում ոչ ամբողջական կամ ոչ հավաստի տվյալների, կամ թերի, անարժանահավատ տեղեկությունների առկայության դեպքում,
3) ներմուծվող ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների տեխնիկական բնութագրերի անհամապատասխանությունն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեխնիկական բնութագրերին,
4) թույլտվության տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված։
19. Մերժման վերաբերյալ որոշումը պետք է լինի հիմնավորված և հղում պարունակի սույն կարգի 17-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկին:
20. Տրամադրված թույլտվությունները ենթակա չեն այլ հայտատուների անունով վերաձևակերպման։ Տրամադրված (ձևակերպված) թույլտվությունների մեջ փոփոխությունների կատարում չի թույլատրվում, այդ թվում՝ տեխնիկական բնույթի։
IV. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
21. Եզրակացությունը (թույլատրագիրը) տրվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) մեկ ծածկագրի տակ դասակարգվող ապրանքի համար՝ կախված մանրամասնեցման մակարդակից՝ միասնական ցանկին համապատասխան։
22. Եզրակացության (թույլատրման փաստաթղթի) տրամադրման համար հայտատուի կողմից «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, իսկ թղթային եղանակով դիմելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի անունով կից գրությամբ, ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.
1) իրավաբանական անձի դեպքում՝ հայտը, որը պետք է պարունակի ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, ապրանքների առք ու վաճառքի պայմանագիրը և (կամ) հաշիվ-ապրանքագիրը, ապրանքի շահագործման վայրը, նպատակը և վերջնական օգտագործողին, տեղեկություններ մաքսային ընթացակարգերով ձևակերպման վերաբերյալ (մաքսային ռեժիմ), ինչպես նաև հարկ վճարողի հաշվառման համարը,
2) ֆիզիկական անձի դեպքում՝ ՝ հայտը, որը պետք է պարունակի ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, ապրանքների առք ու վաճառքի պայմանագիրը և (կամ) հաշիվ-ապրանքագիրը, ապրանքի շահագործման վայրը, նպատակը և վերջնական օգտագործողին, տեղեկություններ մաքսային ընթացակարգերով ձևակերպման վերաբերյալ (մաքսային ռեժիմ), ինչպես նաև անձնագրային տվյալները,
3) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ հայտը, որը պետք է պարունակի ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, ապրանքների առք ու վաճառքի պայմանագիրը և (կամ) հաշիվ-ապրանքագիրը, ապրանքի շահագործման վայրը, նպատակը և վերջնական օգտագործողին, տեղեկություններ մաքսային ընթացակարգերով ձևակերպման վերաբերյալ (մաքսային ռեժիմ),ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը,
4) տվյալներ ներմուծվող սարքերի մասին` անվանումը, տեսակը, մոդելը, արտադրող երկիրը, տեխնիկական բնութագիրը (ռադիոհաճախականությունների շերտը, հաճախականությունների քայլը, հաղորդչի հզորությունը, ռադիոազդանշանի մոդուլյացիայի տեսակն ու ձևը,
5) պայմանագրի (կոնտրակտի) պատճենը, դրա հավելվածները և (կամ) լրացումները կամ հատուկ տեխնիկական միջոցների վերջնական սպառողի մտադրությունները հաստատող այլ փաստաթղթի պատճենը,
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր և տվյալներ:
22. Եզրակացության (թույլատրման փաստաթղթի) տրամադրումը մերժվում է.
1) հայտատուի կողմից սույն Կարգի 21-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, տեղեկությունները չներկայացնելու դեպքում,
2) եզրակացություն (թույլատրագիր) ստանալու համար ներկայացված փաստաթղթերում ոչ ամբողջական կամ ոչ հավաստի տվյալների, կամ թերի, անարժանահավատ տեղեկությունների առկայության դեպքում,
3) ներմուծվող ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների տեխնիկական բնութագրերի անհամապատասխանությունն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեխնիկական բնութագրերին,
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքեր:
23. Մերժման վերաբերյալ որոշումը պետք է լինի հիմնավորված և հղում պարունակի սույն կարգի 22-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկին:
24. Եզրակացության (թույլատրագրի) մեջ փոփոխություններ կատարել չի թույլատրվում։
25. Եզրակացության (թույլատրագրի) տվյալները փոփոխելու անհրաժեշտության դեպքում տրվում է նոր եզրակացություն (թույլատրագիր)՝ ԵՏՀ Կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի N 45 որոշմամբ հաստատված մեթոդական ցուցումներով սահմանված կարգով՝ ավելի վաղ տրված եզրակացությունը (թույլատրագիրը) չեղյալ հայտարարելով։
-
Քննարկվել է
03.11.2025 - 18.11.2025
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Գերատեսչություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 609
Տպել