ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 03-Ի ԹԻՎ 19-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 03-Ի ԹԻՎ 19-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 03-ի թիվ 19-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի «Ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին այն ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման համար եզրակացության (թույլատրագրի) միասնական ձևի, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ, և այդ ձևը լրացնելու մեթոդական ցուցումների մասին» թիվ 45 որոշմամբ հաստատված կարգավորումներին համապատասխանեցնելու, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի «Այն ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնները հաստատելու մասին, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ» N 125 որոշումն ընդունվելու հանգամանքով։
Նշված որոշումներով սահմանվել են ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման միասնական կանոնները, ինչպես նաև փաստաթղթերի ներկայացման և վավերացման էլեկտրոնային եղանակների կիրառման միասնական պահանջները։
Ըստ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի հավելված № 7-ի պահանջների՝ փաստաթղթերի ներկայացումը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով՝ առանց թղթային ձևով ստորագրության կամ կնիքի անհրաժեշտության, ինչի հիման վրա նպատակահարմար է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի թիվ 19-Ն հրամանի հավելվածը ձևակերպել նոր խմբագրությամբ՝ ապահովելով դրա համապատասխանությունը ԵՏՀ № 45 և № 125 որոշումներով սահմանված կարգավորումներին։
Այս փոփոխությունները նպատակ ունեն հստակեցնել փաստաթղթերի ներկայացման և վավերացման կարգը՝ բացառելով թղթային եղանակով կնքման և ստորագրման պահանջը այն դեպքերում, երբ փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ «Մեկ պատուհան» համակարգի միջոցով։
2. Կարգավորման նպատակը
Նախագծի ընդունմամբ կհստակեցվի փաստաթղթերի ներկայացման և վավերացման կարգը այն համապատասխանեցնելով ԵԱՏՄ գործող նորմերին և թվային գործընթացների պահանջներին:
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում՝
- Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի թիվ 19-Ն հրամանի դրույթները կհամապատասխանեցվեն Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը և ԵՏՀ խորհրդի թիվ 125 և Կոլեգիայի թիվ 45 որոշումներին,
- կբարձրանա «Մեկ պատուհան» համակարգի կիրառման արդյունավետությունը և փաստաթղթաշրջանառության թափանցիկությունը,
- կնվազեն վարչարարական բարդությունները և փաստաթղթերի կրկնակի վավերացման անհրաժեշտությունը։
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
-
Քննարկվել է
03.11.2025 - 18.11.2025
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Գերատեսչություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 606
Տպել