Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

Հավելված

Հայաստանի Հանրապետության

աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարի 2025 թվականի

դեկտեմբերի …-ի N ….-Ն հրամանի

 

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

 

1.    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.   Սույն չափորոշիչները տարածվում են խնամք տրամադրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից: Երեխաներին տրամադրվող խնամքի ծառայություն մատուցելիս չափորոշիչները տարբերվում են ելնելով խնամքի տեսակից՝

1)   ցերեկային կենտրոնում,

2)  բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում,

3)  ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունում։

2.  Սույն չափորոշիչները սահմանում են երեխաներին տրամադրվող սննդի տեսականու, սահմանաչափերի, կալորիականության, հաճախականության և որակի նվազագույն պահանջները, երեխաներին տրամադրվող հագուստի և կոշկեղենի, հիգիենայի և անձնական օգտագործման պարագաների, ծառայություն մատուցող կազմակերպության տարածքի, կահույքի և անձնակազմի նկատմամբ սահմանաչափերը, նորմերը և նվազագույն պահանջները։

3.  Սույն հավելվածով հաստատված՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության չափորոշիչները տարածվում են նաև աջակցության կենտրոններում և ապաստարաններում խնամք ստացող երեխաների վրա:

4.  Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է սույն հավելվածով նախատեսված չափորոշիչներով` շուրջօրյա բաղադրիչի դեպքում առաջնորդվելով շուրջօրյա խնամքի հաստատությունների համար սահմանված չափորոշիչներով, իսկ ցերեկային ծառայությունների դեպքում՝ ցերեկային կենտրոնների համար նախատեսված չափորոշիչներով։

5.  Երեխաներին տրամադրվող սննդի չափորոշիչների սահմանման համար հիմք են հանդիսացել Առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 6-ի N 32-Ն և 2025 թվականի մայիսի 5-ի N 41-Ն հրամանները։

6.  Խնամք ստացող երեխաների բարեկեցության ապահովման նպատակով, խնամք տրամադրող կազմակերպությունները պարտավոր են՝ ըստ իրենց գործունեության տեսակի և ծառայության նպատակի, տրամադրել երեխայի տարիքին, կարիքներին և զարգացման փուլին համապատասխան հագուստ, կոշկեղեն, հիգիենայի և անձնական օգտագործման պարագաներ, գույք, այլ պարագաներ։

7.  Երեխաներին տրամադրվող հագուստի և կոշկեղենի, հիգիենայի պարագաների և անձնական օգտագործման պարագաների նվազագույն չափորոշիչները սահմանվել են հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2014 թվականի հուլիսի 3-ի N 47-Ն և 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն, ինչպես նաև Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի N370-Լ հրամանների պահանջները։

8.  Երեխաներին խնամքի ծառայություն մատուցող կենտրոնների, հաստատությունների կամ կազմակերպությունների (այսուհետ՝ խնամք տրամադրող կազմակերպություն) տեղադիրքին, հողամասի, տարածքի, բնակելի շենքերի և այլ շինությունների սենքերի կառուցվածքին, գույքին, սարքավորումներին, օդի ջերմային ռեժիմին, բնական և արհեստական լուսավորությանը, ջրամատակարարմանը և կեղտաջրերի հեռացմանը, երեխաների ռեժիմին, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպմանը, կազմակերպության պահպանման և սանիտարական վիճակին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջները, ինչպես նաև անձնակազմի ծանրաբեռնվածությունը սահմանվել են ուղղորդվելով Առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն և 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 95-Ն և 2022 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 25-Ն հրամաններով։

9.  Խնամք տրամադրող կազմակերպության տարածքի հաշվարկային տարողունակությունը (տեղերի քանակը խմբերում) սահմանվում է համաձայն Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 95-Ն և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 76-Ն հրամանների:

10.   Խնամք տրամադրող կազմակերպության մոտ աղմուկի և թրթռման (վիբրացիայի) թույլատրելի մակարդակներին ներկայացվող պահանջները սահմանվում են համաձայն Առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի թիվ 138 և 2006 թվականի մայիսի 17-ի թիվ 533-Ն հրամանների:

11. Խնամք տրամադրող կազմակերպության բնական կամ արհեստական լուսավորությանը, ջրամատակարարմանը, կոյուղուն, ջեռուցմանը, հովացմանը, օդափոխությանը և օդորակմանը ներկայացվող պահանջները սահմանվում են նաև համաձայն Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 95-Ն և 2022 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 25-Ն հրամանների:

12.   Խնամք տրամադրող կազմակերպության սենյակներում, խաղասենյակներում, ննջասենյակներում, բուժկետում, ֆիզկուլտուրայի և երաժշտական դահլիճներում, մասնագետների կաբինետներում բնական լուսավորության գործակիցը պետք է լինի 1,5%-ից ոչ պակաս:

13.   Անձնակազմի նկատմամբ պահանջները սահմանվում են ուղղորդվելով Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1292-Ն և 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշումներով:

14.   Սույն չափորոշիչները նվազագույն են, ինչը նշանակում է, որ խնամք տրամադրող կազմակերպությունները կարող են կիրառել այլ չափորոշիչներ, որոնք քանակական կամ որակական ցուցանիշներով կարող են լինել բացառապես ավելին, քան առաջարկվող չափորոշիչներն այն դեպքում, երբ դա բխում է երեխայի լավագույն շահերից: Սույն կետում նշված այլ չափորոշիչները պետք է համաձայնեցվեն վերահսկող մարմնի հետ կամ ընդունված լինեն միջազգային կազմակերպությունների կողմից:

  • Քննարկվել է

    30.10.2025 - 17.11.2025

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1114

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Մարուսյա Բաբայան

03.11.2025

Նախագծի ընդունումը կարևոր և մարդակենտրոն նախաձեռնություն է, որը նպատակ ունի գործող նվազագույն չափորոշիչները համապատասխանեցնել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքին, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային, ինչպես նաև «Երեխաների այլընտրանքային խնամքի ուղեցույցով» սահմանված միջազգային չափորոշիչներին։

Այս նախաձեռնությունը միտված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ ապահովելով նրանց իրավունքների լիարժեք իրացումը և խնամքի ու պաշտպանության բարձր որակ։ Նախագիծը ներառում է մի շարք կարևոր կարգավորումներ: Այս նախաձեռնությունը ոչ միայն լրացնում է ոլորտային կարգավորման բացերը, այլև ամրապնդում է պետության հանձնառությունը՝ ապահովելու յուրաքանչյուր երեխայի արժանապատիվ, անվտանգ և հոգատար միջավայր՝ անկախ նրա սոցիալական կամ ընտանեկան իրավիճակից։

Արփիկ Գևորգյան

02.11.2025

Շատ ողջունելի նախագիծ է։ Առաջին հերթին կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների առկայությունը բոլոր մարզերում պետք է լինի պարտադիր հարազատների հետ շփումը հեշտացնելու համար, հաջորդիվ ստեղծել նպաստավոր պայմաններ, ապահովել որակ և այլ նվազագույն պահանջներ։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: