«Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» հրաման
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» հրամանի նախագծի ընդունման
- Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Կարգավորման ենթակա ոլորտը համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկի հաստատումը։
Նախագծի մշակման հիմնական նպատակը հրամանում կիրառվող եզրույթների համապատասխանեցումն է ՀՀ օրենսդրությանը։, ինչպես նաև համայնքային ծառայության համակարգում փոխարինման ինստիտուտի կատարելագործումն է։
Ներկայումս «Համայնքային ծառայության մասին» օրենքում կիրառվում է համայնքապետարանի աշխատակազմ հասկացությունը, միաժամանակ այդ համատեքստում է սահմանված համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնի անվանումը: Հարկ է նկատել, որ Սահմանադրության 182-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ համայնքապետարանի աշխատակազմը սահմանված է որպես համայնքի աշխատակազմ: Սահմանադրությամբ համայնքի աշխատակազմի նման ընդհանրական սահմանումը պատահական չէ, քանի որ, Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման սահմանադրական բարեփոխումների իմաստով, ինստիտուցիոնալ մակարդակում տեղի է ունեցել համայնքի ղեկավարի աշխատակազմի ինստիտուտից հրաժարում և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ համայնքը նախ ունի հանրային իրավունքի իրավաբանական անձ, երկրորդը՝ համայնքն ունի աշխատակազմ և այն որևէ կերպ չի կարող նույնացվել համայնքի ղեկավարի աշխատակազմի կամ համայնքապետի աշխատակազմի հետ, հետևաբար համայնքապետարանի աշխատակազմ հասկացությունը, որը գրեթե նույնական է եզրութային և բովանդակային իմաստներով համայնքապետի կամ համայնքի ղեկավարի աշխատակազմի հետ, պետք է վերաձևակերպվի որպես համայնքի աշխատակազմ:
2․ Ակնկալվող արդյունքը․
Կարգավորման արդյունքում ակնկալվում է՝
- Համայնքային ծառայության համակարգի ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացում։
- Համայնքային ծառայության համակարգում փոխարինման ինստիտուտի կատարելագործում։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
4․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի, միաժամանակ չի բերի պետական և համայնքային բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության:
5․ Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման hավելված N 1-ի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 1.2 կետի կատարման անհրաժեշտությունից, այն է՝ «Համայնքային ծառայության համակարգի ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացում»։
-
Քննարկվել է
17.10.2025 - 01.11.2025
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 993
Տպել