«Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» հրաման
ՆԱԽԱԳԻԾ
Հ Ր Ա Մ Ա Ն __ Ն
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ
ԽՄԲՈՒՄ ԵՎ ԵՆԹԱԽՄԲՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Համայնքային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
- Հաստատել համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը՝ համաձայն սույն հրամանի հավելվածի։
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՆԱԽԱՐԱՐ` Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ
ք. Երևան
Հավելված
Հայաստանի Հանրապետության տարածքային
կառավարման և ենթակառուցվածքների նախարարի
2025 թվականի ---------------------------ի N -----Ն հրամանի
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ
ԽՄԲՈՒՄ ԵՎ ԵՆԹԱԽՄԲՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
- ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ
1.1. Համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների առաջին ենթախումբ
- 15000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքի աշխատակազմի քարտուղար
1.2. Համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ ենթախումբ
- 15000 և պակաս բնակչություն ունեցող համայնքի աշխատակազմի քարտուղար
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ
- Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության (քարտուղարության, հասարակական կարգի պահպանության ծառայության) (այսուհետ` վարչություն) պետ
1.3. Համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների 3-րդ ենթախումբ
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետի տեղակալ
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում համարվող բաժնի պետ
- Համայնքի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման պետ
- ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ
2.1 Համայնքային ծառայության առաջատար պաշտոնների առաջին ենթախումբ
- Համայնքի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման պետ
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության բաժնի պետ
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում համարվող բաժնի պետի տեղակալ
- Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժնի պետ
2.2 Համայնքային ծառայության առաջատար պաշտոնների 2-րդ ենթախումբ
- Համայնքի աշխատակազմի ստորաբաժանման պետի տեղակալ
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման պետի տեղակալ
- Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժնի պետի տեղակալ
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության գլխավոր մասնագետ
2.3 Համայնքային ծառայության առաջատար պաշտոնների 3-րդ ենթախումբ
- Համայնքի աշխատակազմի (աշխատակազմի ստորաբաժանման) գլխավոր մասնագետ
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության բաժնի, առանձնացված ստորաբաժանման, կառուցվածքային ստորաբաժանում համարվող բաժնի գլխավոր մասնագետ
- Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի (աշխատակազմի բաժնի) գլխավոր մասնագետ
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության առաջատար մասնագետ
- ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ
3.1 Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների առաջին ենթախումբ
- Համայնքի աշխատակազմի (աշխատակազմի ստորաբաժանման) առաջատար մասնագետ
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության բաժնի, առանձնացված ստորաբաժանման, կառուցվածքային ստորաբաժանում համարվող բաժնի առաջատար մասնագետ
- Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի (աշխատակազմի բաժնի) առաջատար մասնագետ
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության առաջին կարգի մասնագետ
3.2 Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների 2-րդ ենթախումբ
- Համայնքի աշխատակազմի (աշխատակազմի ստորաբաժանման) առաջին կարգի մասնագետ
2․ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության բաժնի, առանձնացված ստորաբաժանման, կառուցվածքային ստորաբաժանում համարվող բաժնի առաջին կարգի մասնագետ
- Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի (աշխատակազմի բաժնի) առաջին կարգի մասնագետ
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության երկրորդ կարգի մասնագետ
3.3 Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների 3-րդ ենթախումբ
- Համայնքի աշխատակազմի (աշխատակազմի ստորաբաժանման) երկրորդ կարգի մասնագետ
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության բաժնի, առանձնացված ստորաբաժանման, կառուցվածքային ստորաբաժանում համարվող բաժնի երկրորդ կարգի մասնագետ
- Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի (աշխատակազմի բաժնի) երկրորդ կարգի մասնագետ
Համայնքի աշխատակազմի «բաժին» տեսակի կառուցվածքային ստորաբաժանումը պետք է բաղկացած լինի համայնքային ծառայության առնվազն հինգ պաշտոնից: Կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնների թվաքանակը նախատեսելից պետք է հաշվի առնվեն ստորաբաժանման գործունեության ոլորտի առանձնահատկությունները, աշխատակիցների կադրային առաջընթացի հնարավորությունը, ինչպես նաև բաժնի աշխատակիցների բացակայության դեպքում այլ աշխատակիցների կողմից վերջիններիս պարտականությունների կատարման կազմակերպման հնարավորությունները։
Օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում աշխատակազմը կարող է ունենալ նաև «բաժին» տեսակի առանձնացված ստորաբաժանում:
Համայնքի աշխատակազմում ստորաբաժանման պետի տեղակալ համայնքային ծառայության պաշտոնը կարող է նախատեսվել առնվազն ութ համայնքային ծառայողներից բաղկացած ստորաբաժանումներում:
Համայնքային ծառայության վերը նշված պաշտոնները, բացի նշված պարտադիր անվանումներից, կարող են ունենալ նաև ավանդական անվանումներով հավելվածներ, որոնք չեն փոխում այդ պաշտոնների կարգավիճակը և զբաղեցրած տեղը համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում (օրինակ` բաժնի պետ - գլխավոր ճարտարապետ, բաժնի գլխավոր մասնագետ - հաշվապահ և այլն):
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքի և հաստիքացուցակի հետ կապված առանձնահատկությունները որոշում է Երևանի ավագանին:
Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով սույն հրամանի պահանջներին համապատասխան՝ հիմք ընդունելով համայնքի ավագանու կողմից հաստատված կառուցվածքը և հաստիքացուցակը:
-
Քննարկվել է
17.10.2025 - 01.11.2025
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 986
Տպել