«ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N 904-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին»
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--- ---------- 2025 թվական N ---- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 904-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 339.1-ին հոդվածի 4-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման, ինչպես նաև հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման կարգը և ժամկետները հաստատելու մասին» N 904-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Հսկիչ գնում կատարած հարկային մարմնի պաշտոնատար անձը (հսկիչ գնում կատարելու համար գումար ստացող անձը) հսկիչ գնումն ավարտելուց հետո մեկօրյա ժամկետում հարկային մարմնի գլխավոր քարտուղարին ներկայացնում է զեկուցագիր՝ հսկիչ գնմամբ ձեռք բերված ու չվերադարձված ապրանքները հարկային մարմնի պահեստ ի պահ հանձնելու մասին: Հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները (բացառությամբ սննդային արտադրանքի, սույն որոշման հավելվածի 6-րդ և 10-րդ կետերով սահմանված ապրանքների, կոսմետիկ միջոցների, հիգիենայի և խնամքի միջոցների, հանձնման-ընդունման պահին 5 ամսից պակաս պիտանելիության ժամկետ ունեցող, վաճառքի համար թույլատվություն պահանջվող և յուրաքանչյուր միավորը մինչև 5000 դրամ արժողությամբ ապրանքատեսակների) հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինմանը՝ կազմելով գույքի հանձնման-ընդունման ակտ՝ N 1 ձևին համապատասխան։»․
2) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5․1 կետով՝
«5.1․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինմանը հանձնվող գույքի տեղափոխումն կազմակերպում է հարկային մարմինը՝ իր միջոցների հաշվին։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
Ձև N 1
ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ - ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ
—————————————————————————————————————- մի կողմից (այսուհետ` Հանձնող) և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովը մյուս կողմից (այսուհետ` Ընդունող), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ Ընդունողն ընդունեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հսկիչ գնում կատարած հարկային մարմնի կողմից ձեռք բերված և Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը հանձնման ենթակա———————————————- գույքը (նշել գույքի նկարագրությունը):
Գույքի ձեռքբերման արժեքը (յուրաքանչյուր միավորի համար)————— դրամ,
Գույքի ձեռքբերման տարեթիվը _________ թ.,
Գույքի պիտանելիության ժամկետը _________ թ.,
Այլ տվյալներ ———- ————————————————————
|
Գույքը հանձնեց |
Գույքն ընդունեց |
|
|
|
|
________________ |
Հանձնաժողովի կազմ |
|
|
|
|
______________ |
________________ |
|
(ստորագրությունը) |
________________ |
|
Կ.Տ. |
___ ___________ __ թ. |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
-
Քննարկվել է
26.09.2025 - 13.10.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Գերատեսչություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 968
Տպել