Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N 904-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 904-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը և նպատակը

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է հսկիչ գնմամբ ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման գործընթացի հստակեցմամբ։

1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող՝ ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման, ինչպես նաև հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման կարգը և ժամկետները հաստատելու մասին» N 904-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում), հսկիչ գնում կատարած հարկային մարմնի պաշտոնատար անձը (հսկիչ գնում կատարելու համար գումար ստացող անձը) հսկիչ գնումն ավարտելուց հետո մեկօրյա ժամկետում հարկային մարմնի գլխավոր քարտուղարին ներկայացնում է զեկուցագիր՝ հսկիչ գնմամբ ձեռք բերված ու չվերադարձված ապրանքները հարկային մարմնի պահեստ ի պահ հանձնելու մասին, հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինմանը (այսուհետ՝ Կոմիտե)։

Հանձնվող՝ հսկիչ գնմամբ ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների նկատմամբ Որոշմամբ սահմանափակումներ սահմանված չեն և Որոշման պահանջի կատարման՝ Կոմիտեի տնօրինմանը հանձնելու ժամանակ ի հայտ են գալիս որոշ ապրանքատեսակների պահպանությունը, ինչպես նաև հետագա տնօրինումը կազմակերպելու անհնարինություն։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Կոմիտեն 2025 թվականի մայիսի 29-ի թիվ 01/09.10/4026-2025 գրությամբ դիմել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ խնդրելով, Որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ կետի հիմքով հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված ապրանքների տնօրինումը պատշաճ իրականացնելու նպատակով, տալ տեղեկատվություն որոշ հարցադրումների վերաբերյալ, միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2025 թվականի մայիսի 26-ի գրությամբ ներկայացված հանձնման-ընդունման ակտում առկա են մի շարք ապրանքներ, որոնք համաձայն 10-րդ կետի ենթակա էին վերադարձման՝ տրամադրել տեղեկատվություն ապրանքները չվերադարձնելու հիմքերի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել առաջարկություն գույքի հետագա տնօրինման վերաբերյալ։

Պատասխան գրությամբ նշվել է, որ հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքները հարկ վճարողին վերադարձնելը չի կրում պարտադիր պահանջ և գործնականում բազմաթիվ են այն դեպքերը, երբ հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքները հարկ վճարողի կողմից ետ չեն ընդունվում։ Միաժամանակ գրությամբ նշվել է, որ Որոշումը նպատակ է հետապնդում կարգավորել հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված՝ չվերադարձված ապրանքների հետագա տնօրինման հետ կապված հարաբերությունները։

Հաշվի առնելով վերոնշյալը և այն, որ հիմնականում ետ վերադարձման են ենթակա այնպիսի գույքեր, որոնց տնօրինման իրավասություն Կոմիտեին վերապահված չէ, մասնավորապես՝ դեղամիջոցների։ Կոմիտեն չունի նաև որոշ ապրանքատեսակների պահպանության հնարավորությունը, մասնավորապես շուտ փչացող ապրանքների, դեղերի, անասնաբուժական դեղամիջոցների, արագ փչացող սննդամթերքի, կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, կենդանական ծագում ունեցող հումքի, կերերի, լցակերերի, բույսերի և բուսական արտադրանքատեսակների պահպանությունը՝ Կոմիտեն մշակել և շրջանառության մեջ է դրել Որոշման մեջ լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծով առաջարկվել է Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ և բացառություն սահմանել այն ապրանքատեսակների նկատմամբ, որոնց տնօրինումը Կոմիտեի կողմից անհնարին է և ոչ նպատակահարմար։ Միաժամանակ գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով նաև հաստատվել է հանձնման-ընդունման ակտի օրինակելի ձևը և սահմանվել են դրույթներ գույքի տեղափոխման վերաբերյալ։

2 Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Նախագծով հնարավորություն կտրվի հստակեցնել հսկիչ գնմամբ ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման գործընթացը։

  1. 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից։

 

  • Քննարկվել է

    26.09.2025 - 13.10.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Գերատեսչություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 963

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: