Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N 904-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

---   ---------- 2025 թվական N ----  Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 904-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 339.1-ին հոդվածի 4-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման, ինչպես նաև հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման կարգը և ժամկետները հաստատելու մասին» N 904-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «5. Հսկիչ գնում կատարած հարկային մարմնի պաշտոնատար անձը (հսկիչ գնում կատարելու համար գումար ստացող անձը) հսկիչ գնումն ավարտելուց հետո մեկօրյա ժամկետում հարկային մարմնի գլխավոր քարտուղարին ներկայացնում է զեկուցագիր՝ հսկիչ գնմամբ ձեռք բերված ու չվերադարձված ապրանքները հարկային մարմնի պահեստ ի պահ հանձնելու մասին: Հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները (բացառությամբ սննդային արտադրանքի, սույն որոշման հավելվածի 6-րդ և 10-րդ կետերով սահմանված ապրանքների, կոսմետիկ միջոցների, հիգիենայի և խնամքի միջոցների, հանձնման-ընդունման պահին  5 ամսից պակաս պիտանելիության ժամկետ ունեցող, վաճառքի համար թույլատվություն պահանջվող և յուրաքանչյուր միավորը մինչև 5000 դրամ արժողությամբ ապրանքատեսակների) հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինմանը՝ կազմելով գույքի հանձնման-ընդունման ակտ՝ N 1 ձևին համապատասխան։»․

2) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5․1 կետով՝

«5.1․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինմանը հանձնվող գույքի տեղափոխումն կազմակերպում է հարկային մարմինը՝ իր միջոցների հաշվին։»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                      Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 1

 

ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ - ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

—————————————————————————————————————- մի կողմից (այսուհետ` Հանձնող) և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովը մյուս կողմից (այսուհետ` Ընդունող), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ Ընդունողն ընդունեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հսկիչ գնում կատարած հարկային մարմնի կողմից  ձեռք բերված և Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը հանձնման ենթակա———————————————- գույքը (նշել գույքի նկարագրությունը):

Գույքի ձեռքբերման արժեքը (յուրաքանչյուր միավորի համար)————— դրամ,

Գույքի ձեռքբերման տարեթիվը _________ թ.,

Գույքի պիտանելիության ժամկետը _________ թ.,

Այլ տվյալներ ———- ————————————————————

        

 

 

Գույքը հանձնեց

Գույքն ընդունեց

 

 

________________

 Հանձնաժողովի կազմ

 

 

______________

________________

(ստորագրությունը)

________________

   

Կ.Տ.

___  ___________  __ թ.

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

  • Обсуждалось

    26.09.2025 - 13.10.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 962

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: