ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1345-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման (ԱՅՍՈՒՀԵՏ` ՈՐՈՇՈՒՄ) ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
Որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ««Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-356-Ն օրենքի 1-ին հոդվածից, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 1214-Ա որոշման հավելված N 5-ի 1-ին կետի պահանջներից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
2021 թվականի մայիսի 5-ին ընդունվել են «Հաշմանդամութուն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՕ-194-Ն և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՕ-195-Ն օրենքները: Վերոնշյալ օրենքներով սահմանվել են նոր հասկացություններ: Մասնավորապես՝ կիրառվում է հաշմանդամություն ունեցող, ֆունկցիոնալության խորը, ծանր և միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձ և այլ սահմանումներ: Oրենքների ընդունմամբ պայամանավորված փոփոխություններ են կատարվել հարակից օրենքներում՝ առկա անհամապատասխանությունները վերացնելու նպատակով։ Ընդունվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-352-Ն, «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-353-Ն, «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-358-Ն, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-360-Ն և «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-354-Ն օրենքները (այսուհետ՝ Օրենքներ), որոնց կիրարկումն ապահովելու նպատակով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի 252-Լ որոշման 106-րդ կետի՝ մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 1214-Ա որոշումը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ կապահովվի Օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի հավելված 5-ի 1-ին կետի պահանջը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
- Ակնկալվող արդյունքը
Օրենքներից բխող ենթաօրենսդրական իրավական ակտում փոփոխությունների իրականացում՝ առկա անհամապատասխանությունների վերացում։
- Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կաւավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» N 2145-Լ որոշման հավելված 1-ի 67-րդ կետի 6-րդ ենթակետից. «բնագավառի օրենսդրական դաշտը պարզեցնելու, ավելի մատչելի դարձնելու, ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով հրամայական է առաջացել ունենալ լիարժեք, միջազգային պահանջներին բավարարող մեխանիզմներ ապահովող գործող օրենսդրություն»:
- Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջանում: