Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1345-N ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1345-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման (ԱՅՍՈՒՀԵՏ` ՈՐՈՇՈՒՄ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Անհրաժեշտությունը

            Որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ««Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  2024 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-356-Ն օրենքի 1-ին հոդվածից,  Հայաստանի Հանրապետության  վարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 1214-Ա որոշման հավելված N 5-ի 1-ին կետի պահանջներից:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

2021 թվականի մայիսի 5-ին ընդունվել են «Հաշմանդամութուն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՕ-194-Ն և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՕ-195-Ն օրենքները: Վերոնշյալ օրենքներով սահմանվել են նոր հասկացություններ: Մասնավորապես՝  կիրառվում է հաշմանդամություն ունեցող, ֆունկցիոնալության խորը, ծանր և միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձ և այլ սահմանումներ:  Oրենքների ընդունմամբ պայամանավորված փոփոխություններ են կատարվել հարակից օրենքներում՝ առկա անհամապատասխանությունները վերացնելու նպատակով։ Ընդունվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-352-Ն, «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-353-Ն, «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-358-Ն, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-360-Ն և «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 2-ի  ՀՕ-354-Ն  օրենքները (այսուհետ՝ Օրենքներ),  որոնց կիրարկումն ապահովելու նպատակով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի 252-Լ որոշման 106-րդ կետի՝ մշակվել է Հայաստանի Հանրապետության  վարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 1214-Ա որոշումը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ կապահովվի Օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի հավելված 5-ի 1-ին կետի պահանջը։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  1. Ակնկալվող արդյունքը

Օրենքներից բխող ենթաօրենսդրական իրավական ակտում փոփոխությունների իրականացում՝ առկա անհամապատասխանությունների վերացում։

  1. Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների  էական ավելացում կամ նվազեցում  չի նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

 Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության  կաւավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» N 2145-Լ որոշման հավելված 1-ի 67-րդ կետի 6-րդ ենթակետից. «բնագավառի օրենսդրական դաշտը պարզեցնելու, ավելի մատչելի դարձնելու, ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով հրամայական է առաջացել ունենալ լիարժեք, միջազգային պահանջներին բավարարող մեխանիզմներ ապահովող գործող օրենսդրություն»:

  1. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջանում:

  • Discussed

    16.09.2025 - 02.10.2025

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 935

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

30.09.2025

Առաջարկում ենք բացառել «արատ» բառի օգտագործումը։ Ստեփան Մալխասեանցի «Հայերէն բացատրական բառարան»-ում (Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն, Երեւան, 1944) «արատ» բառը բացատրվում է բացասական ու նվաստացուցիչ երանգներով՝ որպես մարմնի գործարանների որևէ պակասություն (օրինակ՝ կաղություն), մարմնի որևէ պակասություն (օրինակ՝ բիծ, քոս) կամ առարկայի որևէ պակասավոր հատկություն, որը նվազեցնում է դրա արժեքը։ Այս իմաստաբանությունը վկայում է, որ «արատ» բառը իր արմատով կապվում է թերության գաղափարի հետ, ինչն անընդունելի է մարդու իրավունքների և հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության հարգման համատեքստում։ Փոխարենն առաջարկում ենք օգտագործել «առողջական խնդիրներ» բառերը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

30.09.2025

Բացի եզրույթներից առաջարկում ենք փոխել նաև կարգը՝ համապատասխանեցնելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին և նախատեսելով անհատականացման հնարավորություն։ Այս առաջարկի ընդունելի լինելու դեպքում պատրաստ ենք ներկայացնելու բովանդակային և առավել մանրամասն առաջարկներ։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: