Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1345-N ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Մանկապատանեկան սպորտի մասին»  օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության  վարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 1214-Ա որոշման հավելված N 5-ի 1-ին կետը՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Ֆիզիկական արատներ ունեցող կամ հաշմանդամ երեխաների համար առանձին ուսումնամարզական պարապմունքների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1345-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխու­թյունները.
  • Որոշման և Որոշման հավելվածի վերնագրերում «ԱՐԱՏՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄ», իսկ Որոշման և Որոշման հավելվածի 1-ին կետերում «արատներ ունեցող կամ հաշմանդամ» բառերը փոխարինել  համապատասխանաբար «ԱՐԱՏՆԵՐ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ» և «արատներ կամ հաշմանդամություն ունեցող» բառերով.
  • Որոշման հավելվածի 5-րդ կետում «ապարատի» բառը փոխարինել «համակարգի ֆունկցիայի» բառերով:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Discussed

    16.09.2025 - 02.10.2025

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 935

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

30.09.2025

Առաջարկում ենք բացառել «արատ» բառի օգտագործումը։ Ստեփան Մալխասեանցի «Հայերէն բացատրական բառարան»-ում (Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն, Երեւան, 1944) «արատ» բառը բացատրվում է բացասական ու նվաստացուցիչ երանգներով՝ որպես մարմնի գործարանների որևէ պակասություն (օրինակ՝ կաղություն), մարմնի որևէ պակասություն (օրինակ՝ բիծ, քոս) կամ առարկայի որևէ պակասավոր հատկություն, որը նվազեցնում է դրա արժեքը։ Այս իմաստաբանությունը վկայում է, որ «արատ» բառը իր արմատով կապվում է թերության գաղափարի հետ, ինչն անընդունելի է մարդու իրավունքների և հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության հարգման համատեքստում։ Փոխարենն առաջարկում ենք օգտագործել «առողջական խնդիրներ» բառերը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

30.09.2025

Բացի եզրույթներից առաջարկում ենք փոխել նաև կարգը՝ համապատասխանեցնելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին և նախատեսելով անհատականացման հնարավորություն։ Այս առաջարկի ընդունելի լինելու դեպքում պատրաստ ենք ներկայացնելու բովանդակային և առավել մանրամասն առաջարկներ։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: