Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1345-N ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 30.09.2025 14:03:59 | Առաջարկում ենք բացառել «արատ» բառի օգտագործումը։ Ստեփան Մալխասեանցի «Հայերէն բացատրական բառարան»-ում (Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն, Երեւան, 1944) «արատ» բառը բացատրվում է բացասական ու նվաստացուցիչ երանգներով՝ որպես մարմնի գործարանների որևէ պակասություն (օրինակ՝ կաղություն), մարմնի որևէ պակասություն (օրինակ՝ բիծ, քոս) կամ առարկայի որևէ պակասավոր հատկություն, որը նվազեցնում է դրա արժեքը։ Այս իմաստաբանությունը վկայում է, որ «արատ» բառը իր արմատով կապվում է թերության գաղափարի հետ, ինչն անընդունելի է մարդու իրավունքների և հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության հարգման համատեքստում։ Փոխարենն առաջարկում ենք օգտագործել «առողջական խնդիրներ» բառերը։ | Ներկայումս ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառվում է ««Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ՝ առաջարկելով 6-րդ հոդվածի 5-րդ մասում «ֆիզիկական արատներ ունեցող» բառերը փոխարինել «ֆիզիկական խնդիրներ ունեցող» բառերով: | |||
| 2 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 30.09.2025 14:03:59 | Բացի եզրույթներից առաջարկում ենք փոխել նաև կարգը՝ համապատասխանեցնելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին և նախատեսելով անհատականացման հնարավորություն։ Այս առաջարկի ընդունելի լինելու դեպքում պատրաստ ենք ներկայացնելու բովանդակային և առավել մանրամասն առաջարկներ։ | Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի N 1343-N որոշման 5-րդ կետով արդեն իսկ սահմանված է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի հաշմանդամության տեսակը: |