Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի N 1343-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

 ——— 2025 թվականի N –-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1343-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 195-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները և «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի «Թափոնների հաշվառման՝ գոյացման, հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) և օգտահանման կարգը սահմանելու մասին» N 1343-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) որոշման և հավելվածի վերնագրերից և 1-ին կետերից հանել «՝ գոյացման, հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) և օգտահանման» բառերը և կետադրական նշանները,

2) որոշման վերնագիրը «կարգը» բառից հետո լրացնել «,և թափոնների գործածության  կանոններն ու պահանջները» բառերով։

 3) որոշման 1-ին կետը  «հավելվածի» բառից առաջ լրացնել «N 1» բառերով։

  1. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 կետով.

«1.1 Հաստատել թափոնների գործածության կանոններն ու պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի»:

  1. Հավելվածի վերնագրում «Հավելված» բառից հետո լրացնել «N 1» բառերով:
  2. 4. Որոշման 12-րդ կետի.

1) «զ» ենթակետը «կազմակերպություններից» բառից հետո լրացնել «կամ անձանցից» բառերով, իսկ «քանակը» բառից հետո՝ «, ստացման նպատակը, ամսաթիվը, փոխանցողի վերաբերյալ տվյալները» բառերով և կետադրական նշաններով,

2) «է» ենթակետը «կազմակերպություններին» բառից հետո լրացնել «կամ անձանց» բառերով, իսկ «քանակը» բառից հետո՝ «, փոխանցման նպատակը, ամսաթիվը, ստացողի վերաբերյալ տվյալները» բառերով և կետադրական նշաններով,

  1. Որոշումը լրացնել N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
  2. 6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Ոչ պիտանի պեստիցիդների գործածության կանոնները հաստատելու մասին» N 195-Ն որոշումը։
  3. 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 Հայաստանի Հանրապետության                                                                                         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

         վարչապետ

 

 

  • Քննարկվել է

    29.08.2025 - 13.09.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Բնապահպանություն

  • Գերատեսչություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1755

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: