Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի N 1343-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
——— 2025 թվականի N –-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1343-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 195-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները և «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի «Թափոնների հաշվառման՝ գոյացման, հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) և օգտահանման կարգը սահմանելու մասին» N 1343-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) որոշման և հավելվածի վերնագրերից և 1-ին կետերից հանել «՝ գոյացման, հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) և օգտահանման» բառերը և կետադրական նշանները,
2) որոշման վերնագիրը «կարգը» բառից հետո լրացնել «,և թափոնների գործածության կանոններն ու պահանջները» բառերով։
3) որոշման 1-ին կետը «հավելվածի» բառից առաջ լրացնել «N 1» բառերով։
- Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 կետով.
«1.1 Հաստատել թափոնների գործածության կանոններն ու պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի»:
- Հավելվածի վերնագրում «Հավելված» բառից հետո լրացնել «N 1» բառերով:
- 4. Որոշման 12-րդ կետի.
1) «զ» ենթակետը «կազմակերպություններից» բառից հետո լրացնել «կամ անձանցից» բառերով, իսկ «քանակը» բառից հետո՝ «, ստացման նպատակը, ամսաթիվը, փոխանցողի վերաբերյալ տվյալները» բառերով և կետադրական նշաններով,
2) «է» ենթակետը «կազմակերպություններին» բառից հետո լրացնել «կամ անձանց» բառերով, իսկ «քանակը» բառից հետո՝ «, փոխանցման նպատակը, ամսաթիվը, ստացողի վերաբերյալ տվյալները» բառերով և կետադրական նշաններով,
- Որոշումը լրացնել N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
- 6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Ոչ պիտանի պեստիցիդների գործածության կանոնները հաստատելու մասին» N 195-Ն որոշումը։
- 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
վարչապետ
-
Discussed
29.08.2025 - 13.09.2025
-
Type
Decision
-
Area
Healthcare, Nature protection
-
Ministry
Ministry of Environment
-
Status
Views 1756
Print