Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 58-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:
Հոդված 2․ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 59-րդ և 60-րդ կետերով.
«59) 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող և 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող) «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպումը կամ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծումը և ազատ շրջանառության նպատակով բացթողնումը կամ ԱԵՏՄ անդամ պետություններից ներմուծումը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարումը․
60) 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող և 2024 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող) «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպումը կամ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծումը և ազատ շրջանառության նպատակով բացթողնումը կամ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարումը։»։
Հոդված 3․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 123.4-րդ հոդվածի 1-ին մասում «չներկայացնելը» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 58-րդ կետով սահմանված արտոնությամբ ներմուծված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների» բառերով։
Հոդված 2. Օրենսգրքի 123.4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1․1 մասով․
«1.1․ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 58-րդ կետով սահմանված արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում դրա նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` մաքսային մարմիններին ներկայացված ապրանքների հայտարարագրում արտացոլված մաքսային արժեքի կամ ուղևորային մաքսային հայտարարագրում արտացոլված արժեքի կամ ներմուծման հարկային հայտարարագրում արտացոլված արժեքի 20% չափով»։
Հոդված 3 . Օրենսգրքի 224․3-րդ հոդվածի 1-ին մասում «1-ին մասով» բառերը փոխարինել «1-ին և 1․1․-րդ մասերում» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո և տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների