Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1․ 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 58-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:

Հոդված 2․ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 59-րդ և 60-րդ կետերով.

«59) 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող և 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող) «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպումը կամ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծումը և ազատ շրջանառության նպատակով բացթողնումը կամ ԱԵՏՄ անդամ պետություններից ներմուծումը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարումը․

60) 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող և 2024 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող) «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպումը կամ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծումը և ազատ շրջանառության նպատակով բացթողնումը կամ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարումը։»։

Հոդված 3․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

              ՆԱԽԱԳԱՀ                                                                      Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 

 

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

 

ՕՐԵՆՔԸ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ 

 ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

 

 

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 123.4-րդ հոդվածի 1-ին մասում «չներկայացնելը» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 58-րդ կետով սահմանված արտոնությամբ ներմուծված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների» բառերով։  

Հոդված 2.  Օրենսգրքի 123.4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1․1 մասով․

«1.1․ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 58-րդ կետով սահմանված արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում դրա նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` մաքսային մարմիններին ներկայացված ապրանքների հայտարարագրում արտացոլված մաքսային արժեքի կամ ուղևորային մաքսային հայտարարագրում արտացոլված արժեքի կամ ներմուծման հարկային հայտարարագրում արտացոլված արժեքի 20%  չափով»։

Հոդված 3 . Օրենսգրքի 224․3-րդ հոդվածի 1-ին մասում «1-ին մասով» բառերը փոխարինել «1-ին և 1․1․-րդ մասերում» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո և տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների 

  • Discussed

    27.08.2025 - 11.09.2025

  • Type

    Law

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2206

Print

Suggestions

Անդրանիկ Ուգուջյան

28.08.2025

Առաջարկում եմ նախագծում ներառել նաև էլեկտրական բեռնատարների ներմուծումը ԱԱՀ-ից ազատված ապրանքների ցանկում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ համապատասխան կոդերի ներառմամբ։ Հիմնավորում․ Էլեկտրական բեռնատարների ազատումը ԱԱՀ-ից կհանգեցնի մի շարք կարևոր արդյունքների․ կնպաստի բեռնափոխադրումների դեկարբոնիզացիային և կթուլացնի CO₂ արտանետումները, կնվազեցնի վառելիքի և սպասարկման ծախսերը՝ բարձրացնելով տեղական բիզնեսների մրցունակությունը, կխթանի լիցքավորման ենթակառուցվածքների և սպասարկման կետերի զարգացումը, կապահովի Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը՝ արտանետումների կրճատման ուղղությամբ։ Այս փոփոխությամբ կստեղծվի ավելի ամբողջական և արդար միջավայր էլեկտրական տրանսպորտի զարգացման համար։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: