Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Գնահատման գործունեության մասին» 2005 թվականի հոկտեմբերի

4-ի ՀՕ-189-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում․

   1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3) լիազոր մարմին` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, ֆիզիկական անձանց գնահատման մասնագիտական որակավորում (այսուհետ` Որակավորում) իրականացնող, որակավորման վկայականի գործողությունը կասեցնող և դադարեցնող, գնահատման գործունեություն իրականացնելու նպատակով գնահատողներին, գնահատման կազմակերպություններին, ինչպես նաև գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններին հաշվառող և հաշվառումից հանող լիազոր մարմին.»,

   2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«8) գնահատման առաջադրանք՝ պատվիրատուի կողմից գնահատողին ներկայացվող առաջադրանք, որում արտացոլվում են գնահատվող օբյեկտի նույնականացման տվյալները, գնահատման նպատակով ներկայացված փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև գնահատման արժեքի տեսակը, գնահատման նպատակը, և գնահատվող օբյեկտի նկատմամբ իրավունքների տեսակը․»,

     3) 11-րդ կետից հանել «սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գնահատման պարտադիր դեպքերում կազմված» բառերը, իսկ «վերաբերյալ» բառից հետո լրացնել «սույն օրենքով սահմանված» բառերը,

    4) 13-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով,

    5) լրացնել նոր 14-րդ կետ հետևյալ բովանդակությամբ․

«14) հաշվառում՝ լիազոր մարմնի կողմից որակավորված անձանց, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններին սույն օրենքով սահմանված դիմումի և փաստաթղթերի հիմքով Հաշվառման ծրագրում ներառելը և սույն օրենքով սահմանված պահանջների ապահովման դեպքում Հաշվառման ծրագիրը կիրառելու նպատակով հասանելություն տրամադրելը։»։

 

Հոդված 2 Օրենքի 8-րդ հոդվածում․

   1) 1-ին մասում «գաղտնաբառը» բառից հետո լրացնել «ինքնակարգավորվող կազմակերպության ղեկավարին,» բառերը,

   2) լրացնել նոր 1․1-ին մաս հետևյալ բովանդակությամբ․

  «1․1․ Հաշվառման ծրագիր պարտադիր ենթակա են մուտքագրման գնահատողի կողմից կազմած յուրաքանչյուր գնահատման հաշվետվության վերաբերյալ հետևյալ տվյալները՝

   3) գնահատված օբյեկտի հասցեն.

   4) գնահատման նպատակը, գնահատման առաջադրանքը.

   5) գնահատման ամսաթիվը․

   6) գնահատված արժեքը․

   7) գնահատված օբյեկտի վերաբերյալ առկա սահմանափակումները․

  • 8) գնահատված օբյեկտի տեղազննության արձանագրությունը, իսկ տեղազննության բացակայության դեպքում՝ հիմնավորված պատճառաբանություն տեղազննության չիրկանացման մասին:»։

 

Հոդված 3 Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում․

   1) 4-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով,

   2) լրացնել նոր 5-րդ կետ հետևյալ բովանդակությամբ․

«5)  գնահատվող օբյեկտի վերաբերյալ պատվիրատուի կողմից տրամադրված տեղեկությունների և փաստաթղթերի ամբողջական ցանկի վերաբերյալ։»։

 

Հոդված 4 Օրենքի 12-րդ հոդվածում․

  1) 2-րդ մասում «աշխատանքային» բառից հետո լրացնել «կամ ծառայությունների մատուցման» բառերը,

  2) 8-րդ մասի 4-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով,

   3) 8-րդ մասը լրացնել նոր 5-7-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ․

«5) որակավորման վկայականի գործողության կասեցման դեպքում,

6)    սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետով նախատեսված պահանջը երկու և ավելի անգամ հաջորդաբար խախտելու դեպքում, բացառությամբ, երբ գնահատողը հիմնավորում է, որ գտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, զինվորական ծառայության մեջ, ստացիոնար բուժման մեջ, ինչպես նաև համապատասխան հանձնաժողովների նիստերին ներկայությունը չի կարողացել ապահովել իրենից անկախ այլ անհաղթահարելի պատճառներով։

7)   սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետով նախատեսված պահանջը խախտելու դեպքում:»,

   4) լրացնել նոր 8․2-8․5-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ․

«8.2. Սույն հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հաշվառումից հանվելու դեպքում ապա անձն իրավունք ունի նոր դիմում ներկայացնելու որպես գնահատող հաշվառում ստանալու համար միայն հաշվառումից հանվելուց վեց ամիս հետո, եթե դիմում ներկայացնելու պահին գնահատողը հանդիսանում է մասնագիտական կամ որակավորման հանձնաժողովի անդամ:

8.3. Սույն հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով հաշվառումից հանվելու դեպքում անձն իրավունք ունի նոր դիմում ներկայացնելու որպես գնահատող հաշվառում ստանալու համար միայն սույն օրենքով նախատեսված հիմքերի վերացման դեպքերում:

8.4․ Սույն հոդվածի 8-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով հաշվառումից հանվելու դեպքում գնահատողն իրավունք ունի հաշվառում ստանալու նոր դիմում ներկայացնելու միայն հաշվառումից հանվելուց երեք ամիս հետո:

8.5․ Սույն հոդվածի 8-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով հաշվառումից հանվելու դեպքում գնահատողն իրավունք ունի հաշվառում ստանալու նոր դիմում ներկայացնելու միայն  հիմքերի վերացումից հետո:»,

   5) 11-րդ մասի 3-րդ կետում «1-ին մասի 5-7-րդ» բառերը փոխարինել «11-րդ մասի 1-ին և 6-րդ» բառերով,

   6) 13-րդ կետից հանել «և 3-րդ» բառերը, իսկ «կետերով» բառը փոխարինել «կետով» բառով,

   7) լրացնել նոր 14-րդ մաս հետևյալ բովանդակությամբ․

«14․ Սույն հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքերով հաշվառումից հանվելու դեպքում գնահատման կազմակերպությունն այլևս չի կարող հաշվառվել լիազոր մարմնում:»։

 

Հոդված 5 Օրենքի 13-րդ հոդվածում․

  1) 1-ին մասում «գրավոր» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային» բառերը,

  2) 2-րդ մասում «Հաշվետվության» բառը փոխարինել «Գրավոր փաստաթղթի տեսքով հաշվետվության» բառերով,

  3) 3-րդ մասում «գնահատողի» բառից հետո լրացնել «էլեկտրոնային կամ գրավոր» բառերը, իսկ «ղեկավարի ստորագրությամբ» բառերը փոխարինել «ղեկավարի էլեկտրոնային կամ գրավոր ստորագրությամբ» բառերով,

   4) 4-րդ մասից հանել «Սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գնահատման պարտադիր դեպքերում կազմված» բառերը, «անշարժ» բառը փոխարինել «Անշարժ» բառով, իսկ «աջ՝ ներքևի անկյունում» բառերը փոխարինել «ներքևում» բառերով։

 

Հոդված 6 Օրենքի 14-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 7 Օրենքի 16-րդ հոդվածում․

   1) 1-ին մասը լրացնել նոր 1․1-ին կետով հետևյալ բովանդակությամբ․

«1.1) գնահատման համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու պետական մարմիններից՝ պատվիրատուի լիազորությամբ, հետևյալ եղանակներով՝

ա. էլեկտրոնային եղանակով՝ պետական մարմինների տեղեկատվական շտեմարաններին հասանելիության ապահովման միջոցով.

բ. թղթային եղանակով՝ գրավոր հարցման հիման վրա․»,

    2) լրացնել նոր 1․1-ին մաս հետևյալ բովանդակությամբ․

«1.1․ Սույն հոդվածի 1-ին մասի 1․1-ին կետի իմաստով գնահատողը համարվում է անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար լիազորված պատվիրատուի կողմից գնահատման պատվերի վերաբերյալ պայմանագիրը կնքելու պահից:Պետական մարմինների տեղեկատվական շտեմարաններին գնահատողների հասանելիության կարգը, տեղեկատվական շտեմարանների ցանկը սահմանում է Կառավարությունը:»,

   3) 2-րդ մասը լրացնել նոր 2․1-ին կետով հետևյալ բովանդակությամբ․

«2.1) Կառավարության սահմանաված կարգով ստանալու հասանելիություն պետական մարմինների տեղեկատվական շտեմարաններին․»,

   4) 3-րդ մասում «կարգով․» բառը փոխարինել «կարգով՝ գնահատվող օբյեկտի տեղազննության հիման վրա: Տեղազննության արդյունքների արձանագրման ճշգրտության և հիմնավորվածության համար պատասխանատվությունը կրում է գնահատողը․» բառերով,

   5) 3-րդ մասը լրացնել նոր 5․1-ին կետով հետևյալ բովանդակությամբ․

«5.1) հրաժարվել գնահատման իրականացումից շահերի բախման իրավիճակում, այդ թվում՝ եթե նույն գույքի վերաբերյալ նախկինում իրականացրել է գնահատում՝ հանդիսանալով այլ գնահատման կազմակերպության աշխատակից.»,

   6) 3-րդ մասի 9-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով,   

   7) 3-րդ մասը լրացնել նոր 10-11-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ․

«10) լիազոր մարմնի պահանջով երեք աշխատանքային օրվա ընթացում ներկայացնել իր կողմից կազմված գնահատման հաշվետվությունները, գնահատման հաշվետվությունների ցանկը, ինչպես նաև վերահսկողություն իրականացնելու համար լիազոր մարմնի պահանջած՝ գնահատման ստանդարտներով սահմանված գնահատման աշխատանքի ընթացքում ձեռք բերված հիմնական, նախնական տվյալները, բոլոր հաշվարկները, հետազոտության և վերլուծության արդյունքները, որոնց միջոցով կայացվել է արժեքի վերաբերյալ վերջնական եզրակացությունը: Երեք աշխատանքային օրվա ընթացքում պահանջված տեղեկատվությունը ներկայացնելու անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը պարտավոր է գրավոր դիմել լիազոր մարմին` հայցելով կատարման նոր ժամկետ կամ հայտնելով կատարման անհնարինության մասին` նշելով անհնարինության պատճառները․

11) սույն մասի 10-րդ կետով լիազոր մարմնի պահանջով ներկայացման ենթակա հաշվետվություններում, պահանջված տեղեկատվությունում, ինչպես նաև այլ փաստաթղթերում չներառել կեղծ կամ խեղաթյուրված տվյալներ։», 

   8) 4-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերում «աշխատանքային» բառից հետո լրացնել «կամ ծառայությունների մատուցման» բառերը։

 

Հոդված 8 Օրենքի 17-րդ հոդվածում․

   1) 1-ին մասի 3-րդ կետում «պարզաբանում ստանալու լիազոր մարմնում կամ վիճարկելու դատարանում.» բառերը փոխարինել «մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը ստանալու համար դիմում ներակայացնելու լիազոր մարմնին կամ վիճարկելու դատարանում.» բառերով,

   2) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) գնահատման կազմակերպությանը կամ գնահատողին տրամադրել գնահատման օբյեկտի վերաբերյալ և գնահատման համար անհրաժեշտ իր տիրապետության ներքո գտնվող ամբողջական, հավաստի տեղեկատվություն և փաստաթղթեր, այդ թվում՝ գնահատվող օբյեկտի ֆիզիկական և տեխնիկական բնութագրեր, գնահատողի պահանջով ներկայացնել պարզաբանումներ, ինչպես նաև ապահովել գնահատվող գույքի տեղազննման հնարավորություն.»,

   3) լրացնել նոր 3-րդ մաս հետևյալ բովանդակությամբ․

«3․ Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գնահատման հաշվետվության կապակացությամբ առաջացած ցանկացած անբարենպաստ հետևանքի համար պատասխանատվությունը կրում է բացառապես պատվիրատուն:»։

 

Հոդված 9 Օրենքի 20-րդ հոդվածում․

   1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3․ Որակավորման քննությունները դասակարգվում են հետևյալ տեսակների՝

1) կրտսեր գնահատողի որակավորման քննություն.

2) առաջատար գնահատողի որակավորման քննություն.

3) գլխավոր գնահատողի որակավորման քննություն:»,

   2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4․ Որակավորման քննություններին դիմելու և մասնակցելու պայմանները, որակավորման քննությունների մասնակիցներին ներկայացվող պահանջները և որակավորման քննությունների կարգը սահմանում է Կառավարությունը, որով սահմանվում են յուրաքանչյուր տեսակի որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ժամկետները և ձևերը, ինչպես նաև որակավորման քննություններին առաջադրվող հարցերի, խնդիրների և առաջադրանքների քանակը, քննությունների արդյունքների գնահատման կարգը, քննության անցկացման համար նախատեսված ժամանակը, տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, քննության արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաև քննությունը պատշաճ անցկացնելուն ուղղված այլ դրույթներ:»,

   3) 5-րդ մասից հանել «, առաջադրվող հարցերը» բառերը,

   4) 6-րդ մասում «համակարգչային թեստավորման» բառերը փոխարինել «համակարգչի» բառով,

   5) 9-րդ մասում «հայտատուին» բառից հետո լրացնել «համապատասխանաբար կրտսեր, առաջատար կամ գլխավոր» բառերը։

 

Հոդված 10 Օրենքում լրացնել նոր 20․1-ին հոդված հետևյալ բովանդակությամբ․

«Հոդված 20.1. Որակավորման վկայականների դասակարգումը

  1. Որակավորման վկայականներն ըստ տեսակների դասակարգվում են՝ կրտսեր, առաջատար և գլխավոր գնահատողի որակավորման վկայականների:
  2. Կրտսեր գնահատողի որակավորման վկայական ունեցող գնահատողն (կրտսեր գնահատող) իրավասու է իրականացնել միայն բնակարանների և մարդատար ավտոմեքենաների գնահատում՝ բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված դեպքերի:
  3. Առաջատար գնահատողի որակավորման վկայական ունեցող գնահատողն (առաջատար գնահատող) իրավասու է իրականացնել բոլոր տեսակի գնահատման օբյեկտների գնահատում՝ բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված դեպքերի և նոր ստեղծվող անշարժ գույքի:
  4. Գլխավոր գնահատողի որակավորման վկայական ունեցող գնահատողն (գլխավոր գնահատող) իրավասու է իրականացնել ցանկացած տեսակի գնահատման օբյեկտի գնահատում:»։

 

Հոդված 11 Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հոդված 22.     Վկայականի գործողության  կասեցման և դադարեցման հիմքերը

  1. Գնահատողի որակավորման վկայական ստացած անձին որակավորման վկայական տրամադրելու օրվանից մեկ տարի ժամկետով տրվում է 20 միավոր: Որակավորված անձին յուրաքանչյուր հաջորդ տարի տրվում է 20 միավոր, ընդ որում՝ նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարի:
  2. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար համապատասխանաբար կիրառվում են 1, 3 կամ 20 միավոր նվազեցումները:
  3. 1 միավոր նվազեցումը կիրառվում է, եթե գնահատողն իր կազմած գնահատման հաշվետվությունում թույլ է տվել տեխնիկական կամ ձևաբանական սխալ կամ վրիպակ, որը չի հանգեցնում կազմած գնահատման հաշվետվության անարժանահավատության և չի ազդում գնահատված արժեքի վրա: Ընդ որում, յուրաքանչյուր գնահատման հաշվետվության ուսումնասիրության ընթացքում սույն մասով սահմանված յուրաքանչյուր սխալի համար հանվում է 1-ական միավոր:
  4. 3 միավոր նվազեցումը կիրառվում է, եթե գնահատողն իր կազմած գնահատման հաշվետվությունում թույլ է տվել մեթոդաբանական կամ վերլուծական այնպիսի խախտում, որը կարող է հանգեցնել գնահատման հաշվետվության անարժանահավատության, սակայն չի ազդել գնահատված արժեքի վրա: Սույն մասով նախատեսված հիմքով յուրաքանչյուր խախտման համար հանվում է 3-ական միավոր, ընդ որում, յուրաքանչյուր գնահատման հաշվետվության ուսումնասիրության ընթացքում յուրաքանչյուր սխալի համար հանվում է 3-ական միավոր:
  5. 20 միավոր նվազեցումը կատարվում է, եթե գնահատողը իր կազմած գնահատման հաշվետվությունում թույլ է տվել գնահատման արժեքի վրա ազդող սխալ կամ իրականացրել է գնահատությունը շահերի բախման իրավիճակում, խախտումը կատարել է դիտավորությամբ, փաստերը կեղծելով կամ անտեսելով: Սույն մասով սահմանված խախտում հայտնաբերելու դեպքում մասնագիտական հանձնաժողովը համապատասխան գնահատման հաշվետվությունը և մասնագիտական եզրակացությունը ներկայացնում է հաշվառված ինքնակարգավորվող կազմակերպություններին՝ կարծիք ստանալու նպատակով, որն ունի խորհրդատվական բնույթ և պարտադիր չէ որոշման կայացման համար: Ինքնակարգավորվող կազմակերպությունների դիրքորոշման հիման վրա կազմվում է ամփոփաթերթ, որը կցվում է վարչական վարույթի նյութերին:
  6. Վկայականի գործողության կասեցման հիմքերն են՝

1)     մեկ օրացուցային տարվա ընթացքում 7 բալ նվազեցումը.

2)    վկայականի գործողությունը կասեցնելու վերաբերյալ դատական ակտը․

3)    պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ լինելու ողջ ժամկետի ընթացքում, ինչպես նաև հանրային պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում` իր լիազորությունների ժամկետով.

4)    ինքնակարգավորվող կազմակերպության անդամավճարը երեք ամիս անընդմեջ չվճարելը: Սույն կետի հիմքով որակավորման վկայականը համարվում է կասեցված ինքնակարգավորվող կազմակերպության կողմից լիազոր մարմին ներկայացված կասեցման դիմումի և անդամավճարը վճարված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա մինչև վճարումներն ամբողջությամբ կատարելը․

5)    ինքնակարգավորվող կազմակերպության սահմանած վերապատրաստման դասընթացների՝ սույն օրենքով սահմանված նվազագույն ժամաքանակի առնվազն 80 տոկոսին չմասնակցելը: Սույն կետի հիմքով որակավորման վկայականը կասեցվում է ինքնակարգավորվող կազմակերպության կողմից լիազոր մարմին ներկայացված կասեցման դիմումի և վերապատրաստման դասընթացների՝ սույն օրենքով սահմանված նվազագույն ժամաքանակի առնվազն 80 տոկոսին մասնակցություն ապահոված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա մինչև վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պարտականության ամբողջությամբ կատարումը,

6)    ինքնակարգավորվող կազմակերպությանը մեկ ամիս անընդմեջ չանդամակցելը մինչև անդամակցելը: Սույն կետի հիմքով որակավորման վկայականը կասեցվում է ինքնակարգավորվող կազմակերպության կողմից լիազոր մարմին ներկայացված կասեցման դիմումի և անդամակցությունը դադարեցված լինելը հավաստող տեղեկանքի հիման վրա։

  7․ Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով վկայականի գործողությունը լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կասեցվում է նվազագույնը՝ մեկ ամիս ժամկետով, իսկ առավելագույնը՝ երկու տարի ժամկետով։

  8․ Վկայականի գործողությունը լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կասեցնում է լիազոր մարմինը՝ մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

  1. Վկայականի գործողությունը կասեցնելու մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանը (այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը) այն կայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ուղարկվում է համապատասխան որակավորված անձին՝ Կառավարության սահմանած կարգով Հաշվառման ծրագրի միջոցով: Որակավորված անձը համարվում է հրամանի մասին պատշաճ ծանուցված այն Հաշվառման ծրագրում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Հրամանն ուժի մեջ է մտնում Հաշվառման ծրագրում տեղադրելու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրվանից: Որակավորված անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ Հաշվառման ծրագրից տեղեկություններ ստանալու համար և լիազոր մարմնին անհապաղ գրավոր տեղեկացնել Հաշվառման ծրագրից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման տեղեկություն ստանալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը համապատասխան հրամանը էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում է որակավորված անձին: Վկայականի գործողության կասեցման մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը լիազոր մարմնի պաշտոնական կայքում կատարվում է վկայականի գործողության կասեցման մասին նշում։
  2. Վկայականի գործողության կասեցման ընթացքում որակավորված անձն իրավունք չունի իրականացնելու գնահատման գործունեություն։
  3. Վկայականի գործողության դադարեցման հիմքերն են`

1)     մեկ օրացուցային տարվա ընթացքում կամ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված խախտման հիմքով 20 բալ նվազեցումը.

2)    վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հետագայում հայտնաբերված կեղծ կամ խեղաթյուրված տվյալների առկայությունը.

3)    որակավորված անձին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ գնահատման գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտը.

4)    գնահատողի մահվան կամ նրան մահացած ճանաչելու մասին դատական ակտն ուժի մեջ մտնելը.

5)    վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որակավորված անձի դիմումը.

6)    սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումը խախտելը.

7)    վկայականի գործողության կասեցման ժամկետում սույն օրենքի իմաստով գնահատման գործունեություն իրականացնելը.

8)    որակավորման վկայականի սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները լրանալը։

  1. Որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է վկայականն ուժը կորցրած ճանաչելու միջոցով:
  2. Վկայականի գործողությունը լիազոր մարմնի ղեկավարի՝ վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին հրամանով դադարեցնում է լիազոր մարմինը՝ մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
  3. Վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանը (այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը) այն կայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ուղարկվում է համապատասխան որակավորված անձին՝ Հաշվառման ծրագրի միջոցով: Որակավորված անձը համարվում է հրամանի մասին պատշաճ ծանուցված այն Հաշվառման ծրագրում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Հրամանն ուժի մեջ է մտնում Հաշվառման ծրագրում տեղադրելու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրվանից: Որակավորված անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ Հաշվառման ծրագրից տեղեկություններ ստանալու համար և լիազոր մարմնին անհապաղ գրավոր տեղեկացնել Հաշվառման ծրագրից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման տեղեկություն ստանալու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը համապատասխան հրամանը էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում է որակավորված անձին: Վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը լիազոր մարմնի պաշտոնական կայքում կատարվում է վկայականի գործողության դադարեցման մասին նշում։

15․ Վկայականի գործողության դադարեցումից հետո նոր վկայական ստանալու համար անձը Կառավարության սահմանած կարգով կարող է դիմել կրտսեր գնահատողի որակավորման քննությանը մասնակցելու համար՝ ցանկացած ժամանակ։

  1. Վկայականն ուժը կորցրած ճանաչելու կամ գործողությունը կասեցնելու մասին լիազոր մարմնի հրամանը կարող է օրենքով սահմանված ժամկետում բողոքարկվել դատական կարգով: Բողոքարկումը չի կասեցնում վարչական ակտի գործողությունը:
  2. Վկայականը կասեցնելու մասին լիազոր մարմնի հրամանի պատճենը էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվում է նաև գնահատման կազմակերպությանը:

18․ Սույն հոդվածով սահմանված հիմքերով 6 միավոր և ավել նվազեցնելու դեպքում գնահատողը պարտավոր է անցնել մասնագիտական վերապատրաստում: Յուրաքանչյուր նվազեցված միավորի դիմաց գնահատողը պարտավոր է անցնել մեկական ժամ մասնագիտական վերապատրաստում:

  1. Մասնագիտական վերապատրաստումն իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների, հաշվառված ինքնակարգավորվող կազմակերպությունների, անհատական դասընթացների, ինչպես նաև միջազգային դասընթացներին մասնակցությամբ, որոնց արդյունքները, դասընթացների ժամաքանակը և ժամկետները պետք է ամրագրված լինեն դասընթացը կազմակերպողի հավաստագրով: Մասնագիտական վերապատրաստման նվազագույն պահանջները սահմանում է Կառավարությունը:
  2. Համապատասխան ժամաքանակով մասնագիտական վերապատրաստումը հավաստող հավաստագրի ներկայացման դեպքում լիազոր մարմնի որոշմամբ գնահատողի որակավորման վկայականի կասեցումը վերացվում է: Ընդ որում, մասնագիտական վերապատրաստման դասընթացների ժամկետը պետք է հաջորդի վկայականը կասեցնելու կամ միավորները նվազեցնելու ամսաթվին:

21․ Վկայականը կասեցնելու մասին լիազոր մարմնի հրամանն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում սուն հոդվածով սահմանված կարգով մասնագիտական վերապատրաստում չանցնելու դեպքում վկայականի գործողությունը դադարեցվում է:»։

 

Հոդված 12 Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում․

    1) լրացնել նոր 1․1-1․2-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ․

«1․1) մասնագիտական հանձնաժողովի գնահատող անդամի անդամակցությունը վաղաժամկետ դադարում է գնահատողի որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելով կամ կասեցնելով, գնահատողին հաշվառումից հանելով, մասնագիտական հանձնաժողովի նիստերին երկու և ավելի անգամ անհարգելի բացակայելու դեպքերում․

1․2) մասնագիտական հանձնաժողովի գնահատող անդամի անդամակցությունը վաղաժամկետ դադարեցվում է լիազոր մարմնի ղեկավարի ընդունած իրավական ակտով․»,

    2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

   3) 7-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ա. գնահատման սուբյեկտների կամ շահառուների դիմումների հիման վրա կամ լիազոր մարմնի նախաձեռնությամբ կատարում է գնահատման հաշվետվությունների մասնագիտական ուսումնասիրություններ՝ մասնագիտական հանձնաժողովի միջոցով, այդ թվում՝ գնահատված օբյեկտի արժեքի արժանահավատության, ինչպես նաև գնահատման հաշվետվության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և գնահատման ստանդարտներին համապատասխանության վերաբերյալ, որոնք եզրափակվում են մասնագիտական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա՝ լիազոր մարմնի՝ վարչական վարույթը եզրափակելու մասին վարչական ակտ կայացնելով: Մասնագիտական հանձնաժողովի կողմից ուսումնասիրության ենթակա չեն գնահատման հաշվետվությունները, որոնք դատարաններում քննության առարկա են կամ դատական քննության ընթացքում ներկայացվել են որպես ապացույց: Լիազոր մարմնի նախաձեռնությամբ մասնագիտական ուսումնասիրություններ իրականացնելու դեպքերը սահմանվում են գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգով․»,

   4) 7-րդ կետում լրացնել նոր «գ-դ» ենթակետեր հետևյալ բովանդակությամբ․

«գ. գնահատողներից կամ գնահատման կազմակերպություններից պահանջում է ներկայացնել գնահատման հաշվետվությունները, գնահատման հաշվետվությունների ցանկը, ինչպես նաև վերահսկողություն իրականացնելու համար լիազոր մարմնի պահանջած՝ գնահատման ստանդարտներով սահմանված գնահատման աշխատանքի ընթացքում ձեռք բերված հիմնական, նախնական տվյալները, բոլոր հաշվարկները, հետազոտության և վերլուծության արդյունքները, որոնց միջոցով կայացվել է արժեքի վերաբերյալ վերջնական եզրակացությունը: Պահանջված տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելու անհնարինության և նոր ժամկետ հայցելու վերաբերյալ գրավոր դիմումի հիման վրա լիազոր մարմինը, կատարման անհնարինությունը հաստատվելու դեպքում, երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է  փաստաթղթերի ներկայացման նոր ժամկետ տրամադրելու մասին․

դ. գնահատման հաշվետվությունները, ինչպես նաև սույն կետի գ. ենթակետում նշված տեղեկատվությունները ոչ ամբողջական ներկայացնելու կամ դրանցում թերի տեղեկատվություն ներկայացնելու դեպքում, գնահատողներին կամ գնահատման կազմակերպություններին տրամադրվում է երեք աշխատանքային օր՝ ճշգրտված տեղեկատվությունը կրկին ներկայացնելու համար․»։

 

Հոդված 13

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից 18 ամիս հետո։

2․ Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրամադրված՝ գնահատման գործունեության որակավորման վկայականները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համարվելու են գլխավոր գնահատողի որակավորման վկայականներ՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում որակավորման վկայականի վերաձևակերպման համար համապատասխան դիմում Կադաստրի կոմիտե ներկայացնելու պարագայում։

3․ Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում համապատասխան դիմում Կադաստրի կոմիտե չներկայացնելու պարագայում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրամադրված՝ գնահատման գործունեության որակավորման վկայականները համարվելու են առաջատար գնահատողի որակավորման վկայականներ։

4․ Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է ընդունվեն ոչ ուշ քան սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:

 

 

Հանրապետության նախագահ                                                               Վ. Խաչատուրյան

Երևան, 2025 թ.

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 71-րդ կետով հետևյալ բովանդակությամբ․

   71) Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության ուսումնասիրություն իրականացնող մասնագիտական հանձնաժողովի կողմից, շահառուների և գնահատման գործունեության սուբյեկտների դիմումների հիման վրա ուսումնասիրության համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

ա․

Բնակարանի համար

բազային տուրքի

50-ապատիկի չափով

բ․

Առանձին կանգնած բնակելի նշանակության անշարժ գույքի համար

բազային տուրքի

100-ապատիկի չափով

գ․

Հասարակական և արտադրական նշանակությամբ անշարժ գույքի (ստորաբաժանված շենքի ծավալում) համար

բազային տուրքի

130-ապատիկի չափով

դ․

Հասարակական նշանակությամբ անշարժ գույքի (առանձին կանգնած շինություն) համար

բազային տուրքի

200-ապատիկի չափով

ե․

Ավտոտնակի համար

բազային տուրքի

30-ապատիկի չափով

զ․

Չկառուցապատված հողերի (մինչև 3,000 քմ մակերեսով) համար

բազային տուրքի

700-ապատիկի չափով

է․

Չկառուցապատված հողերի (3,001 քմ և ավել) համար

բազային տուրքի

150-ապատիկի չափով

ը․

Կառուցապտման ընթացքում գտնվող անշարժ գույքի համար

բազային տուրքի

400-ապատիկի չափով

թ․

Արտադրական, արդյունաբերական նշանակության անշարժ գույքի (առանձին կանգնած մինչև 5,000 քմ մակերեսով շինություններ) համար

բազային տուրքի

500-ապատիկի չափով

ժ․

Արտադրական, արդյունաբերական նշանակության անշարժ գույքի (առանձին կանգնած 5,001 և ավելի քմ մակերեսով շինություններ) համար

բազային տուրքի

900-ապատիկի չափով

ժա․

Մարդատար և բեռնատար ավտոմեքենաների (հատ) համար

բազային տուրքի

30-ապատիկի չափով

ժբ․

Հատուկ տրանսպորտային միջոցների (հատ) համար

բազային տուրքի

60-ապատիկի չափով

ժգ․

Մեքենա-սարքավորումների, հոսքագծերի (հատ) համար

բազային տուրքի

120-ապատիկի չափով

ժդ․

Շարժական գույք 1-100 հատի (հատ) համար

բազային տուրքի

10-ապատիկի չափով

ժե․

Շարժական գույք 101-500 հատի (հատ) համար

բազային տուրքի

8-ապատիկի չափով

ժզ․

Շարժական գույք 501-1,000 հատի (հատ) համար

բազային տուրքի

6-ապատիկի չափով

ժէ․

Շարժական գույք 1,001-5,000 հատի (հատ) համար

բազային տուրքի

4-ապատիկի չափով

ժը․

Շարժական գույք 5,001 հատի և ավելի (հատ) համար

բազային տուրքի

2-ապատիկի չափով

 

 

 

   Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից 18 ամիս հետո։

 

 

     Հանրապետության նախագահ                                                          Վ. Խաչատուրյան

             2025թ. Երևան

  • Քննարկվել է

    20.08.2025 - 09.09.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Գերատեսչություն

    Կադաստրի կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1304

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: