18.08.2025
Իմ կարծիքով կարելի է կազմակերպել մենթորների տարեկան համաժողովներ՝ լավագույն փորձի ներկայացման և տարածման նպատակով։
2021 թվականի մայիսի 13-ին ՀՀ կառավարության 744-Ն որոշմամբ հաստատված՝ «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» ներդրման նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատվել են նախադպրոցական կրթական համալիր ծրագրերը (այսուհետ՝ ծրագրեր)՝ տարիքային բոլոր խմբերի համար:
Ծրագրերի աստիճանական ներդրումը հանրապետության համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ հաստատություն) մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարում և ուղեկցվել է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից հաստատությունների մանկավարժական համակազմերի համար իրականացվող վերապատրաստման դասընթացներով և պարբերական մշտադիտարկումներով:
Հանրապետությունում գործող բոլոր հաստատություններում «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» ամբողջական ներդրումը նախատեսվում է 2025-2026 ուսումնական տարում:
Գործընթացն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև հաստատությունների՝ բովանդակային արդյունավետ համագործակցության և լավագույն փորձի փոխանակման համար Երևան քաղաքում և մարզերում մենթորական հաստատությունների ձևավորման անհրաժեշտություն է առաջացել:
2024-2025 ուսումնկան տարվան նախընթաց «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի համակարգմամբ ձևավորվել են մենթորական խմբեր:
Կարևորելով գործընթացի շարունակությունը՝ անրաժեշտություն է առաջացել ամրագրելու և նախադպրոցական մենթոր հաստատությունների ընտրության և մենթորական աշխատանքների իրականացման հետ կապված իրավահարաբերությունները:
Քննարկվել է
04.08.2025 - 19.08.2025
Տեսակ
Հրաման
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1423
Տպել18.08.2025
Իմ կարծիքով կարելի է կազմակերպել մենթորների տարեկան համաժողովներ՝ լավագույն փորձի ներկայացման և տարածման նպատակով։
18.08.2025
Առաջարկում եմ Մենթոր հաստատությունների գործունեության որակի գնահատման համար կիրառել ոչ միայն հիմնադրամի հաշվետվությունները, այլև կցված հաստատությունների հետադարձ կապը։ Ներառել անկախ փորձագետների կողմից իրականացվող պարբերական գնահատում։
18.08.2025
Առաջարկում եմ նախատեսել մենթորների համար շարունակական վերապատրաստման և փորձի փոխանակման հարթակներ։ Մշակել միասնական ուղեցույցներ ու մեթոդական փաթեթներ, որոնք կօգնեն մենթորներին արդյունավետ իրականացնել խորհրդատվություններ և վերապատրաստումներ։