Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Մենթոր հաստատությունների ընտրության և մենթորական աշխատանքներ իրականացնողների գործառույթները սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման

2021 թվականի մայիսի 13-ին ՀՀ կառավարության 744-Ն որոշմամբ հաստատված՝ «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» ներդրման նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատվել են նախադպրոցական կրթական համալիր ծրագրերը (այսուհետ՝ ծրագրեր)՝ տարիքային բոլոր խմբերի համար:

Ծրագրերի աստիճանական ներդրումը հանրապետության համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ հաստատություն) մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարում և ուղեկցվել է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից հաստատությունների մանկավարժական համակազմերի համար իրականացվող վերապատրաստման դասընթացներով և պարբերական մշտադիտարկումներով:

Հանրապետությունում գործող բոլոր հաստատություններում «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» ամբողջական ներդրումը  նախատեսվում է 2025-2026 ուսումնական տարում:

Գործընթացն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև հաստատությունների՝ բովանդակային արդյունավետ համագործակցության և լավագույն փորձի փոխանակման համար Երևան քաղաքում և մարզերում մենթորական հաստատությունների ձևավորման անհրաժեշտություն է առաջացել:

2024-2025 ուսումնկան տարվան նախընթաց «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի համակարգմամբ ձևավորվել են մենթորական խմբեր:

Կարևորելով գործընթացի շարունակությունը՝ անրաժեշտություն է առաջացել ամրագրելու և նախադպրոցական մենթոր հաստատությունների ընտրության և մենթորական աշխատանքների իրականացման հետ կապված  իրավահարաբերությունները:

  • Discussed

    04.08.2025 - 19.08.2025

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1422

Print

Suggestions

Արմինե Գրիգորյան

18.08.2025

Իմ կարծիքով կարելի է կազմակերպել մենթորների տարեկան համաժողովներ՝ լավագույն փորձի ներկայացման և տարածման նպատակով։

Արմինե Գրիգորյան

18.08.2025

Առաջարկում եմ Մենթոր հաստատությունների գործունեության որակի գնահատման համար կիրառել ոչ միայն հիմնադրամի հաշվետվությունները, այլև կցված հաստատությունների հետադարձ կապը։ Ներառել անկախ փորձագետների կողմից իրականացվող պարբերական գնահատում։

Արմինե Գրիգորյան

18.08.2025

Առաջարկում եմ նախատեսել մենթորների համար շարունակական վերապատրաստման և փորձի փոխանակման հարթակներ։ Մշակել միասնական ուղեցույցներ ու մեթոդական փաթեթներ, որոնք կօգնեն մենթորներին արդյունավետ իրականացնել խորհրդատվություններ և վերապատրաստումներ։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: