Add to favourites
«Մենթոր հաստատությունների ընտրության և մենթորական աշխատանքներ իրականացնողների գործառույթները սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Աննա Մարտիրոսյան 05.08.2025 23:12:02 | Հիանալի նախագիծ է, սակայն առաջարկում եմ վերապատրաստումները անցկացնել առկա ձևաչափով և հագեցած գործնական աշխատանքներով։ | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 2 | Մերի Մարտիրոսյան 07.08.2025 23:58:12 | Շատ լավ նախագիծ է ։Կցանկանայի Լոռու մարզում լինել մենթորի հավակնորդ։Ինչպե՞ս կարող ենք դիմել։ | Տեղեկատվությունը կհրապարակվի «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի պաշտոնական կայքում: | |||
| 3 | Մերի Մարտիրոսյան 07.08.2025 23:59:05 | Շատ լավ նախագիծ է,ինչպե՞ս կարող ենք մասնակցել ,Լոռու մարզում լինել ծրագրի մենթորի հավակնորդ։ | Տեղեկատվությունը կհրապարակվի «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի պաշտոնական կայքում: | |||
| 4 | Սուսաննա Մուղդուսյան 08.08.2025 15:06:44 | Ողջունում եմ սույն նախագիծը, որն իր գործառույթներով միանշանակ միտված է նախակրթարաններում և կրթական հաստատություններում աշխատող մանկավարժների անհատական ու մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև նրանց աշխատանքային արդյունավետության բարձրացմանը։ Մենթորինգը կրթական համակարգում, հատկապես նախակրթարաններում ունենալով առանցքային նշանակություն, հնարավորություն կտա մանկավարժներին լինել մոտիվացված և ավելի ինքնավստահ։ Նախագծի արդյունավետ իրագործման նպատակով առաջարկում եմ նախատեսել մասնակցության հնարավորություն տարբեր նախակրթական հաստատությունների մանկավարժների համար միաժամանակ։ Սա կնպաստի փորձի փոխանակմանը, թիմային գործելակերպի ձևավորմանը և նորարարական մեթոդների կիրառմանը։ Հարգանքով ՝ Սուսաննա Մուղդուսյան | Ընդունվել է ի գիտություն… ներկայում էլ վերապատրաստումները և քննարկումները ընդգրկում են հնարավորինս մեծ թվով մանկավարժական աշխատողներ: | |||
| 5 | Արևիկ Հարությունյան 11.08.2025 15:21:12 | Արդյունավետության բարձրացման համար հնարավոր է ավելացնել գնահատման հստակ ցուցանիշներ (օր.՝ վերապատրաստված մասնագետների քանակ, ծրագրի ազդեցության չափում), ինչպես նաև վերապատրաստումների բովանդակության վերաբերյալ ընդհանուր ուղենիշներ, որպեսզի ապահովվի միասնական որակ ամբողջ երկրում։ Հարգանքներով՝ Արևիկ Հարությունյան | Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար վերապատրասումները պարտադիր են 2022 թվականից և իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունների կողմից: | |||
| 6 | Լիանա Գեւորգյան 13.08.2025 12:39:17 | Ըստ իս նախագիծը հիանալի է և անպայմսն կհաջողի։ Կօգնի մանկավարժներին լինել ավելի ինքնավստահ և կհանդիսանա մոտիվացիա իրենց աշխատանքում։Կցանկանամ աշխատանքները իրականացվեն առկա տարբերակով։Ողջունում եմ նախագիծը։ | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 7 | Հերիքնազ Գևորգյան 15.08.2025 00:06:53 | Իմ կարծիքով այս նախագիծը կնպաստի նախ և առաջ նախակրթարան֊դպրոց կապերի ճիշտ զարգացմանը։Կրթական համակարգում այսօր շատ են փոփոխություները,տարբեր ծրագրերը,որոնք միտված են նոր մարտահրավերների դիմակայմանը,մինչդեռ այդ ճանապարհին նախակրթարանները դուրս են մնում ,և,մի տեսակ անջրպետ է առաջանում այդ երկու կարևոր օղակների միջև։Դա հանգեցնում է նաև դրանց միջև թույլ ,ոչ համակարգային ու կառուցողական աշխատանքների բացակայությանը,ինչն էլ ազդում է երեխայի կրթությսն մակսրդակի վրա հետագայում։Առաջարկում եմ ամեն ինչ անել այս երկու օղակների բարեփոխումները իրականսցնել համաժամանակյա տարբերակով,և արդունքները շատ սպասեցնել չեն տա։ | Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի ապրիլի 17-ի N 16-Լ հրամանով հաստատվել են 2025-2026 ուսումնական տարում Նախադպրոցական կրթության պետական կրթական նոր չափորոշչի ներդրման համար ընտրված հաստատությունների ցանկերը (598 հաստատություն), այդ թվում՝ 400 դպրոցահեն նախակրթարան: Մենթոր մանկապարտեզների կողմից վերապատրաստվել է նշված հաստատությունների շուրջ 1800 մանկավարժական աշխատող: | |||
| 8 | Արևհատ Քոլայան 16.08.2025 00:15:39 | Ողջունում եմ սույն նախագիծը։ Իմ կարծիքով մենթորների համար անհրաժեշտ է կազմակերպել հատուկ վերապատրաստումներ, միջազգային փորձի փոխանակման ծրագրեր։ | Նախքան մենթորական աշխատանքի ստանձնումը, բոլոր մասնագետները մասնակցում են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին: | |||
| 9 | Արևհատ Քոլայան 16.08.2025 00:15:39 | Իմ կարծիքով՝ մենթոր հաստատություններին կցվող կազմակերպությունների ցանկը պետք է հաստատել ավելի վաղ՝ կազմակերպչական հարցերին տրամադրելով բավարար ժամանակ։ Այնուհետև ծրագրի ղեկավարին տրամադրել ժամանակ՝ արդեն հայտնի ցանկի հիման վրա կազմելու և համաձայնեցնելու աշխատանքային պլանն ու ժամանակացույցը։ Շնորհակալություն | ||||
| 10 | Արմինե Գրիգորյան 18.08.2025 21:49:17 | Առաջարկում եմ նախատեսել մենթորների համար շարունակական վերապատրաստման և փորձի փոխանակման հարթակներ։ Մշակել միասնական ուղեցույցներ ու մեթոդական փաթեթներ, որոնք կօգնեն մենթորներին արդյունավետ իրականացնել խորհրդատվություններ և վերապատրաստումներ։ | ||||
| 11 | Արմինե Գրիգորյան 18.08.2025 21:50:26 | Առաջարկում եմ Մենթոր հաստատությունների գործունեության որակի գնահատման համար կիրառել ոչ միայն հիմնադրամի հաշվետվությունները, այլև կցված հաստատությունների հետադարձ կապը։ Ներառել անկախ փորձագետների կողմից իրականացվող պարբերական գնահատում։ | ||||
| 12 | Արմինե Գրիգորյան 18.08.2025 21:52:02 | Իմ կարծիքով կարելի է կազմակերպել մենթորների տարեկան համաժողովներ՝ լավագույն փորձի ներկայացման և տարածման նպատակով։ | Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախադպրոցական ոլորտի մասնագետների համար կազմակերպվող ամենամյա աշխատաժողովին իրենց լավագույն փորձով կիսվում են նաև մենթորները: |