Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Մենթոր հաստատությունների ընտրության և մենթորական աշխատանքներ իրականացնողների գործառույթները սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Աննա Մարտիրոսյան 05.08.2025 23:12:02 Հիանալի նախագիծ է, սակայն առաջարկում եմ վերապատրաստումները անցկացնել առկա ձևաչափով և հագեցած գործնական աշխատանքներով։ Ընդունվել է ի գիտություն:
2 Մերի Մարտիրոսյան 07.08.2025 23:58:12 Շատ լավ նախագիծ է ։Կցանկանայի Լոռու մարզում լինել մենթորի հավակնորդ։Ինչպե՞ս կարող ենք դիմել։ Տեղեկատվությունը կհրապարակվի «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի պաշտոնական կայքում:
3 Մերի Մարտիրոսյան 07.08.2025 23:59:05 Շատ լավ նախագիծ է,ինչպե՞ս կարող ենք մասնակցել ,Լոռու մարզում լինել ծրագրի մենթորի հավակնորդ։ Տեղեկատվությունը կհրապարակվի «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի պաշտոնական կայքում:
4 Սուսաննա Մուղդուսյան 08.08.2025 15:06:44 Ողջունում եմ սույն նախագիծը, որն իր գործառույթներով միանշանակ միտված է նախակրթարաններում և կրթական հաստատություններում աշխատող մանկավարժների անհատական ու մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև նրանց աշխատանքային արդյունավետության բարձրացմանը։ Մենթորինգը կրթական համակարգում, հատկապես նախակրթարաններում ունենալով առանցքային նշանակություն, հնարավորություն կտա մանկավարժներին լինել մոտիվացված և ավելի ինքնավստահ։ Նախագծի արդյունավետ իրագործման նպատակով առաջարկում եմ նախատեսել մասնակցության հնարավորություն տարբեր նախակրթական հաստատությունների մանկավարժների համար միաժամանակ։ Սա կնպաստի փորձի փոխանակմանը, թիմային գործելակերպի ձևավորմանը և նորարարական մեթոդների կիրառմանը։ Հարգանքով ՝ Սուսաննա Մուղդուսյան Ընդունվել է ի գիտություն… ներկայում էլ վերապատրաստումները և քննարկումները ընդգրկում են հնարավորինս մեծ թվով մանկավարժական աշխատողներ:
5 Արևիկ Հարությունյան 11.08.2025 15:21:12 Արդյունավետության բարձրացման համար հնարավոր է ավելացնել գնահատման հստակ ցուցանիշներ (օր.՝ վերապատրաստված մասնագետների քանակ, ծրագրի ազդեցության չափում), ինչպես նաև վերապատրաստումների բովանդակության վերաբերյալ ընդհանուր ուղենիշներ, որպեսզի ապահովվի միասնական որակ ամբողջ երկրում։ Հարգանքներով՝ Արևիկ Հարությունյան Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար վերապատրասումները պարտադիր են 2022 թվականից և իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունների կողմից:
6 Լիանա Գեւորգյան 13.08.2025 12:39:17 Ըստ իս նախագիծը հիանալի է և անպայմսն կհաջողի։ Կօգնի մանկավարժներին լինել ավելի ինքնավստահ և կհանդիսանա մոտիվացիա իրենց աշխատանքում։Կցանկանամ աշխատանքները իրականացվեն առկա տարբերակով։Ողջունում եմ նախագիծը։ Ընդունվել է ի գիտություն:
7 Հերիքնազ Գևորգյան 15.08.2025 00:06:53 Իմ կարծիքով այս նախագիծը կնպաստի նախ և առաջ նախակրթարան֊դպրոց կապերի ճիշտ զարգացմանը։Կրթական համակարգում այսօր շատ են փոփոխություները,տարբեր ծրագրերը,որոնք միտված են նոր մարտահրավերների դիմակայմանը,մինչդեռ այդ ճանապարհին նախակրթարանները դուրս են մնում ,և,մի տեսակ անջրպետ է առաջանում այդ երկու կարևոր օղակների միջև։Դա հանգեցնում է նաև դրանց միջև թույլ ,ոչ համակարգային ու կառուցողական աշխատանքների բացակայությանը,ինչն էլ ազդում է երեխայի կրթությսն մակսրդակի վրա հետագայում։Առաջարկում եմ ամեն ինչ անել այս երկու օղակների բարեփոխումները իրականսցնել համաժամանակյա տարբերակով,և արդունքները շատ սպասեցնել չեն տա։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի ապրիլի 17-ի N 16-Լ հրամանով հաստատվել են 2025-2026 ուսումնական տարում Նախադպրոցական կրթության պետական կրթական նոր չափորոշչի ներդրման համար ընտրված հաստատությունների ցանկերը (598 հաստատություն), այդ թվում՝ 400 դպրոցահեն նախակրթարան: Մենթոր մանկապարտեզների կողմից վերապատրաստվել է նշված հաստատությունների շուրջ 1800 մանկավարժական աշխատող:
8 Արևհատ Քոլայան 16.08.2025 00:15:39 Ողջունում եմ սույն նախագիծը։ Իմ կարծիքով մենթորների համար անհրաժեշտ է կազմակերպել հատուկ վերապատրաստումներ, միջազգային փորձի փոխանակման ծրագրեր։ Նախքան մենթորական աշխատանքի ստանձնումը, բոլոր մասնագետները մասնակցում են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին:
9 Արևհատ Քոլայան 16.08.2025 00:15:39 Իմ կարծիքով՝ մենթոր հաստատություններին կցվող կազմակերպությունների ցանկը պետք է հաստատել ավելի վաղ՝ կազմակերպչական հարցերին տրամադրելով բավարար ժամանակ։ Այնուհետև ծրագրի ղեկավարին տրամադրել ժամանակ՝ արդեն հայտնի ցանկի հիման վրա կազմելու և համաձայնեցնելու աշխատանքային պլանն ու ժամանակացույցը։ Շնորհակալություն
10 Արմինե Գրիգորյան 18.08.2025 21:49:17 Առաջարկում եմ նախատեսել մենթորների համար շարունակական վերապատրաստման և փորձի փոխանակման հարթակներ։ Մշակել միասնական ուղեցույցներ ու մեթոդական փաթեթներ, որոնք կօգնեն մենթորներին արդյունավետ իրականացնել խորհրդատվություններ և վերապատրաստումներ։
11 Արմինե Գրիգորյան 18.08.2025 21:50:26 Առաջարկում եմ Մենթոր հաստատությունների գործունեության որակի գնահատման համար կիրառել ոչ միայն հիմնադրամի հաշվետվությունները, այլև կցված հաստատությունների հետադարձ կապը։ Ներառել անկախ փորձագետների կողմից իրականացվող պարբերական գնահատում։
12 Արմինե Գրիգորյան 18.08.2025 21:52:02 Իմ կարծիքով կարելի է կազմակերպել մենթորների տարեկան համաժողովներ՝ լավագույն փորձի ներկայացման և տարածման նպատակով։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախադպրոցական ոլորտի մասնագետների համար կազմակերպվող ամենամյա աշխատաժողովին իրենց լավագույն փորձով կիսվում են նաև մենթորները:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: