Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-397-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 06.08.2025 12:32:19 Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասում․ 1) 4-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով: Չի ընդունվել։ Նախագծի լրամշակման արդյունքում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասում այլևս լրացում չի կատարվում։
2 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 06.08.2025 12:32:19 2) լրացնել նոր 5-րդ կետ հետևյալ բովանդակությամբ․ «5) 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:»։ Սույնով առաջարկում ենք սահմանել լրացուցիչ ժամկետ այն մասին, թե մինչև երբ կարող է կիրառվել օրենսդրական հատուկ ռեժիմ այն կառույցների նկատմամբ, որոնք օրթոֆոտոհատակագծերով արդեն իսկ տեսանելի են՝ որպես ինքնակամ կամ կիսակառույց շինություններ։ Սույն առաջարկության նպատակը՝ արձանագրել այն իրականությանը ըստ որի հանրապետությունում արդեն իսկ գոյություն ունեն մեծ թվով ինքնակամ կառույցներ, որոնք տարբեր պատճառներով չեն հաշվառվել և օրինականացվել։ Ընդունվել է ի գիտություն։ Միաժամանակ հայտնում ենք, որ օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումները լրամշակվել են։
3 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 06.08.2025 12:32:19 Քաղաքացիները հաճախ անտեղյակ են օրենքների փոփոխություններից և ժամկետներից։ Ուստի առաջարկում ենք ներառել նաև քարոզարշավի պահանջ ՀՀ կառավարության կամ ՏԻՄ մակարդակով։ Ընդունվել է ի գիտություն։ Միաժամանակ հայտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունումից և պաշտոնական հրապարակումից հետո կձեռնարկվի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հանրային իրազեկվածությունն ապահովելու նպատակով։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: