Добавить в избранное
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-397-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 06.08.2025 12:32:19 | Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասում․ 1) 4-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով: | Չի ընդունվել։ Նախագծի լրամշակման արդյունքում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասում այլևս լրացում չի կատարվում։ | |||
| 2 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 06.08.2025 12:32:19 | 2) լրացնել նոր 5-րդ կետ հետևյալ բովանդակությամբ․ «5) 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:»։ Սույնով առաջարկում ենք սահմանել լրացուցիչ ժամկետ այն մասին, թե մինչև երբ կարող է կիրառվել օրենսդրական հատուկ ռեժիմ այն կառույցների նկատմամբ, որոնք օրթոֆոտոհատակագծերով արդեն իսկ տեսանելի են՝ որպես ինքնակամ կամ կիսակառույց շինություններ։ Սույն առաջարկության նպատակը՝ արձանագրել այն իրականությանը ըստ որի հանրապետությունում արդեն իսկ գոյություն ունեն մեծ թվով ինքնակամ կառույցներ, որոնք տարբեր պատճառներով չեն հաշվառվել և օրինականացվել։ | Ընդունվել է ի գիտություն։ Միաժամանակ հայտնում ենք, որ օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումները լրամշակվել են։ | |||
| 3 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 06.08.2025 12:32:19 | Քաղաքացիները հաճախ անտեղյակ են օրենքների փոփոխություններից և ժամկետներից։ Ուստի առաջարկում ենք ներառել նաև քարոզարշավի պահանջ ՀՀ կառավարության կամ ՏԻՄ մակարդակով։ | Ընդունվել է ի գիտություն։ Միաժամանակ հայտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունումից և պաշտոնական հրապարակումից հետո կձեռնարկվի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հանրային իրազեկվածությունն ապահովելու նպատակով։ |