Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-397-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ստեղծել իրավական հիմք՝ ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացի համար գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետը մեկ և վերջին անգամ երկարաձգելու հնարավորություն ընձեռելու միջոցով։ Այս կարգավորումը քաղաքացիներին կտրամադրի լրացուցիչ ժամանակ՝ 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում, (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված ինքնակամ կառույցների (այդ թվում՝ կիսակառույց հատվածների) վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի հաշվառումն իրականացնելու համար։ Նախագծի ընդունմամբ կապահովվի նաև քաղաքացիների սեփականության և այլ հարակից իրավունքների լիարժեք իրականացումը։

  • Քննարկվել է

    29.07.2025 - 18.08.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Գերատեսչություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8436

Տպել

Առաջարկներ`

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

06.08.2025

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասում․ 1) 4-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով:

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

06.08.2025

2) լրացնել նոր 5-րդ կետ հետևյալ բովանդակությամբ․ «5) 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:»։ Սույնով առաջարկում ենք սահմանել լրացուցիչ ժամկետ այն մասին, թե մինչև երբ կարող է կիրառվել օրենսդրական հատուկ ռեժիմ այն կառույցների նկատմամբ, որոնք օրթոֆոտոհատակագծերով արդեն իսկ տեսանելի են՝ որպես ինքնակամ կամ կիսակառույց շինություններ։ Սույն առաջարկության նպատակը՝ արձանագրել այն իրականությանը ըստ որի հանրապետությունում արդեն իսկ գոյություն ունեն մեծ թվով ինքնակամ կառույցներ, որոնք տարբեր պատճառներով չեն հաշվառվել և օրինականացվել։

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

06.08.2025

Քաղաքացիները հաճախ անտեղյակ են օրենքների փոփոխություններից և ժամկետներից։ Ուստի առաջարկում ենք ներառել նաև քարոզարշավի պահանջ ՀՀ կառավարության կամ ՏԻՄ մակարդակով։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: