«Գոտիների և ագլոմերացիաների դասակարգելու մասին»
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ԳՈՏԻՆԵՐԻ ԵՎ ԱԳԼՈՄԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդի աղտոտման խնդիրը մնում է հրատապ՝ պայմանավորված արդյունաբերության, տրանսպորտի, հանքարդյունաբերության և բնակելի ջեռուցման ոլորտների ազդեցությամբ։ Մթնոլորտային օդի մոնիթորինգի և կառավարման արդյունավետ միջոցառումների իրականացումն անհնար է առանց տարածքների հստակ դասակարգման՝ ըստ բնակչության խտության, տեղագրական, սոցիալ-տնտեսական և աղտոտման աղբյուրների առանձնահատկությունների։ Այդ դասակարգումը թույլ է տալիս ընտրել համապատասխան մոնիթորինգային մեթոդներ, սահմանել դիտակետերի տեղակայման ռացիոնալ խտություն և իրականացնել արդյունքների համադրելի վերլուծություն։
Որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Վարչապետի 2023 թվականի մարտի 27-ի N 343-Ա որոշման 15-րդ կետով սահմանված հանձնարարականի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 666-Լ որոշմամբ սաhմանված ԵՄ օրենսդրությանը մոտարկման անհրաժեշտությունից։
Որոշման նախագծի կազմման համար հիմք է հանդիսացել նաև Ավստրիայի Շրջակա միջավայրի գործակալության կողմից «Եվրոպական միությունը կլիմայի փոփոխության համար Արևելյան գործընկերության երկրներում» ՄԱԶԾ-ԵՄ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում մշակված «Հայաստանում օդի որակի մոնիթորինգի բարելավման ընդհանուր հայեցակարգ»ը։
Որոշման նախագիծը համահունչ է 2008/50/ ԵՄ, 2004/107/ԵՄ, ինչպես նաև այս դիրեկտիվներին փոխարինող 2024/2881/ԵՄ դիրեկտիվների պահանջներին։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Որոշման նախագծով նախատեսվում է․
- հանրապետության տարածքը բաժանել 1 ագլոմերացիայի և 5 գոտիների
- սահմանվում է յուրաքանչյուր գոտու կամ ագլոմերացիայի համար հիմնական աղտոտվածության ցուցանիշները,
- սահմանվում է յուրաքանչյուր գոտում կամ ագլոմերացիայում մոնիթորինգի իրականացման եղանակը, դիտակայանների քանակն ու տեսակը
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից
4․Ակնկալվող արդյունքը
- Կկազմակերպվի դիտակետերի ռացիոնալ ցանց՝ միաժամանակ ապահովելով ֆիքսված, ինդիկատիվ և մոդելային մեթոդների համադրման հնարավորություն,
- Կբարձրանա մոնիթորինգի տվյալների տարածական ներկայացուցչականությունը և համադրելիությունը,
Կձևավորվեն օդի որակի վերահսկման ծրագրերի և ռազմավարությունների մշակման հստակ հիմքեր
5․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.
Ներկայացվող նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 13.4 և 13.5 կետերի կատարման, այն է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի «4.10 Շրջակա միջավայր» բաժնի «Շրջակա միջավայրի պահպանության վերահսկողության և մշտադիտարկումների միասնական համակարգի կատարելագործումը, թույլտվությունների, լիցենզիաների միասնական և ժամանակակից համակարգերի ներդրումը, առաջնային տեղեկատվության համակարգված կառավարումը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության համակարգի կատարելագործումը՝ հիմնված կանխարգելման սկզբունքի վրա, փորձաքննության որակի բարձրացմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրմամբ» և «մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակում՝ ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը» շրջակա միջավայրի նախարարության կառավարման առաջնահերթ ուղղությունները։
-
Քննարկվել է
11.07.2025 - 27.07.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն, Բնապահպանություն, Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Շրջակա միջավայրի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1639
Տպել