Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Գոտիների և ագլոմերացիաների դասակարգելու մասին»

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ 

«ԳՈՏԻՆԵՐԻ ԵՎ ԱԳԼՈՄԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդի աղտոտման խնդիրը մնում է հրատապ՝ պայմանավորված արդյունաբերության, տրանսպորտի, հանքարդյունաբերության և բնակելի ջեռուցման ոլորտների ազդեցությամբ։ Մթնոլորտային օդի մոնիթորինգի և կառավարման արդյունավետ միջոցառումների իրականացումն անհնար է առանց տարածքների հստակ դասակարգման՝ ըստ բնակչության խտության, տեղագրական, սոցիալ-տնտեսական և աղտոտման աղբյուրների առանձնահատկությունների։ Այդ դասակարգումը թույլ է տալիս ընտրել համապատասխան մոնիթորինգային մեթոդներ, սահմանել դիտակետերի տեղակայման ռացիոնալ խտություն և իրականացնել արդյունքների համադրելի վերլուծություն։

Որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Վարչապետի 2023 թվականի մարտի 27-ի N 343-Ա որոշման 15-րդ կետով սահմանված հանձնարարականի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 666-Լ որոշմամբ սաhմանված ԵՄ օրենսդրությանը  մոտարկման անհրաժեշտությունից։

Որոշման նախագծի կազմման համար հիմք է հանդիսացել նաև Ավստրիայի Շրջակա միջավայրի գործակալության կողմից «Եվրոպական միությունը կլիմայի փոփոխության համար Արևելյան գործընկերության երկրներում» ՄԱԶԾ-ԵՄ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում մշակված «Հայաստանում օդի որակի մոնիթորինգի բարելավման ընդհանուր հայեցակարգ»ը։

Որոշման նախագիծը համահունչ է 2008/50/ ԵՄ, 2004/107/ԵՄ, ինչպես նաև այս դիրեկտիվներին փոխարինող 2024/2881/ԵՄ դիրեկտիվների պահանջներին։

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը

Որոշման նախագծով նախատեսվում է․

  • հանրապետության տարածքը բաժանել 1 ագլոմերացիայի և 5 գոտիների
  • սահմանվում է յուրաքանչյուր գոտու կամ ագլոմերացիայի համար հիմնական աղտոտվածության ցուցանիշները,
  • սահմանվում է յուրաքանչյուր գոտում կամ ագլոմերացիայում մոնիթորինգի իրականացման եղանակը, դիտակայանների քանակն ու տեսակը

 3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից

4․Ակնկալվող արդյունքը

  • Կկազմակերպվի դիտակետերի ռացիոնալ ցանց՝ միաժամանակ ապահովելով ֆիքսված, ինդիկատիվ և մոդելային մեթոդների համադրման հնարավորություն,
  • Կբարձրանա մոնիթորինգի տվյալների տարածական ներկայացուցչականությունը և համադրելիությունը,

Կձևավորվեն օդի որակի վերահսկման ծրագրերի և ռազմավարությունների մշակման հստակ հիմքեր

5Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.

Ներկայացվող նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի  18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 13.4 և 13.5 կետերի կատարման, այն է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի «4.10 Շրջակա միջավայր» բաժնի «Շրջակա միջավայրի պահպանության վերահսկողության և մշտադիտարկումների միասնական համակարգի կատարելագործումը, թույլտվությունների, լիցենզիաների միասնական և ժամանակակից համակարգերի ներդրումը, առաջնային տեղեկատվության համակարգված կառավարումը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության համակարգի կատարելագործումը՝ հիմնված կանխարգելման սկզբունքի վրա, փորձաքննության որակի բարձրացմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրմամբ» և «մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակում՝ ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը» շրջակա միջավայրի նախարարության կառավարման  առաջնահերթ ուղղությունները։

 

  • Discussed

    11.07.2025 - 27.07.2025

  • Type

    Decision

  • Area

    Healthcare, Nature protection, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1644

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: