«Գոտիների և ագլոմերացիաների դասակարգելու մասին»
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«__» ______________ 2025թ. N ------- Ն
ԳՈՏԻՆԵՐԻ ԵՎ ԱԳԼՈՄԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել գոտիների և ագլոմերացիաների դասակարգումը՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
________________-ի N __-Ն որոշման
ԳՈՏԻՆԵՐԻ ԵՎ ԱԳԼՈՄԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1․ Սույն որոշմամբ սահմանվում և դասակարգվում են Հայաստանի Հանրապետությունում օդի որակի գնահատման և կառավարման նպատակով առանձնացված գոտիները և ագլոմերացիաները։
2․ Դասակարգումը նպատակ ունի ապահովել օդի որակի մոնիթորինգի, գնահատման և կառավարման համար տարածքների հստակ սահմանումը, աղտոտման աղբյուրների տարածական դիտարկումը, մոնիթորինգի դիտակետերի տեղադրման համար արդյունավետ բաշխումը։
2․ԳՈՏԻՆԵՐԻ ԵՎ ԱԳԼՈՄԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
3․ Գոտիների և ագլոմերացիաների դասակարգման համար հիմք են հանդիսացել բնակչության խտությունը, աշխարհագրական և տեղագրական բնութագրերը, կլիմայական պայմանները, օդի աղտոտման հիմնական աղբյուրները (արդյունաբերական տարածքներ, երթևեկության գոտիներ, քաղաքային և գյուղական շրջաններ), մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի տվյալների և օդի որակի ստանդարտների արձանագրված գերազանցումների պատմական շարքը, վարչատարածքային կառուցվածքը։
4․ Մթնոլորտային օդի որակի գնահատման և կառավարման նպատակով Հայաստանի Հանրապետությունը դասակարգվում է գոտիների և ագլոմերացիայի՝ համաձայն աղյուսակ N 1-ի։
3.ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Գոտիների և ագլոմերացիաների դասակարգումը ենթակա է պարբերական վերանայման՝ կախված աղտոտման աղբյուրների փոփոխությունից, օդի որակի գնահատման նոր տվյալներից կամ տարածքային վերափոխումներից։
- Ֆիքսված դիտակայանում կատարվող չափումները կարող են զուգորդվել մոդելավորման մեթոդներով կամ ինդիկատիվ չափումներով։
- Այն գոտիներում կամ ագլոմերացիաներում, որտեղ մթնոլորտային օդում աղտոտող նյութերի կոնցենտրացիաները գերազանցում են օդի որակի նպատակային կամ սահմանային արժեքները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով մշակվում են մթնոլորտային օդի որակի բարելավման պլաններ։
- Յուրաքանչյուր գոտի և ագլոմերացիա դասակարգվում է ըստ հիմնական աղտոտիչների գնահատման շեմերի։
- Յուրաքանչյուր գոտու կամ ագլոմերացիայի համար շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է օդի որակի գնահատում՝ չափում կամ մոդելավորում կամ նմուշառում։
- Ֆիքսված չափումները պետք է պարտադիր լինեն այն գոտիներում, որտեղ գերազանցվում են գնահատման շեմերը:
11․ Մոդելավորման կիրառությունները և ինդիկատիվ չափումները լրացնում են ֆիքսված չափումներից ստացված տվյալներին: Դրանք օգտագործվում են օդի որակը գնահատելու և օդի աղտոտիչների տարածական բաշխման բնագավառներում, ինչպես նաև ֆիքսված չափումների տարածական ներկայացուցչականության վերաբերյալ առավելհամապարփակ տեղեկատվություն ձևավորելու համար:
12․ Սույն կարգի 11-րդ կետով սահմանված գնահատման լրացուցիչ մեթոդների կիրառման դեպքում կարող են նվազեցվել ֆիքսված չափումների համար անհրաժեշտ նմուշառման կետերի նվազագույն քանակը այն գոտիներում, որտեղ սահմանային արժեքները կամ նպատակային արժեքները բավարարվում են, բայց գնահատման շեմը գերազանցվում է:
13․ Գոտիների կամ ագլոմերացիաների դասակարգումը վերանայվում է առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ պարբերականությամբ կամ ըստ անհրաժեշտության ավելի վաղ՝ սույն կարգի 5-րդ կետով սահմանված դեպքերում։
Աղյուսակ N 1․ Գոտիներ և ագլոմերացիա
|
Հ/հ |
Տարածքային միավոր |
Տիպ |
Հիմնական աղտոտիչներ |
Մթնոլորտային օդի որակի գնահատման եղանակները, դիտակայանների քանակն ու տեսակը |
|
1․ |
Երևան քաղաք |
ագլոմերացիա |
Կախված մասնիկներ (PM2.5, PM10) Ազոտի երկօքսիդ (NO2) Ծծումբի երկօքսիդ (SO2) Ածխածնի մոնօքսիդ (CO) Գետնամերձ օզոն (O3) Փոշու մեջ ծանր մետաղներ, ցնդող օրգանական միացություններ, տարրեր, անիոններ, մասնավորապես՝ Բենզոլ, բենզապիրեն, նիկել (Ni), կադմիում (Cd), արսեն (As), կապար (Pb) և այլն
|
1․ Ավտոմատ 1) Ֆիքսված կամ անշարժ դիտակայան Քաղաքային ֆոնային- 2 հատ արդյունաբերական- 1 հատ տրանսպորտային- 2 հատ ֆոնային- 1 հատ 2) անհրաժեշտության դեպքում՝ նաև շարժական դիտակայան
|
|
2․ Ոչ ավտոմատ 1) Շուրջօրյա ակտիվ (24 ժամյա) նմուշառման եղանակ 2)Պասիվ նմուշառման եղանակ |
||||
|
3․ Մոդելավորում |
||||
|
2․ |
Հյուսիսային (Շիրակի և Լոռու մարզեր) |
գոտի |
Կախված մասնիկներ (PM2.5, PM10) Ազոտի երկօքսիդ (NO2) Ծծումբի երկօքսիդ (SO2) Ածխածնի մոնօքսիդ (CO) Գետնամերձ օզոն (O3) Փոշու մեջ ծանր մետաղներ, ցնդող օրգանական միացություններ, տարրեր, անիոններ, մասնավորապես՝ բենզոլ, բենզապիրեն, նիկել (Ni), կադմիում (Cd), արսեն (As), կապար (Pb) և այլն
|
1․ Ավտոմատ 1) Ֆիքսված կամ անշարժ դիտակայան Քաղաքային ֆոնային-3 հատ (Գյումրի 1 հատ, Վանաձոր 1 հատ, Ալավերդի 1 հատ) 2) անհրաժեշտության դեպքում՝ նաև շարժական դիտակայան
|
|
2․ Ոչ ավտոմատ 1) Շուրջօրյա ակտիվ (24 ժամյա) նմուշառման եղանակ 2) Պասիվ նմուշառման եղանակ
|
||||
|
3․ Մոդելավորում |
||||
|
3․ |
Կենտրոնական (Կոտայքի և Արագածոտնի մարզեր) |
գոտի |
Կախված մասնիկներ (PM2.5, PM10) Ազոտի երկօքսիդ (NO2) Ծծումբի երկօքսիդ (SO2) Ածխածնի մոնօքսիդ (CO) Գետնամերձ օզոն (O3) Փոշու մեջ ծանր մետաղներ, ցնդող օրգանական միացություններ, տարրեր, անիոններ, մասնավորապես՝ բենզոլ, բենզապիրեն, նիկել (Ni), կադմիում (Cd), արսեն (As), կապար (Pb) և այլն
|
1․ Ավտոմատ 1)Ֆիքսված կամ անշարժ դիտակայան, 2)անհրաժեշտության դեպքում՝ նաև շարժական դիտակայան Քաղաքային ֆոնային- 1 հատ (Հրազդան)
Ֆոնային- 1 հատ (Ծաղկաձոր)
|
|
2․ Ոչ ավտոմատ 1) Շուրջօրյա ակտիվ (24 ժամյա) նմուշառման եղանակ 2) Պասիվ նմուշառման եղանակ
|
||||
|
3․ Մոդելավորում |
||||
|
4․ |
Արևմտյան (Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզեր) |
գոտի |
Կախված մասնիկներ (PM2.5, PM10) Ազոտի երկօքսիդ (NO2) Ծծումբի երկօքսիդ (SO2) Ածխածնի մոնօքսիդ (CO) Գետնամերձ օզոն (O3) Փոշու մեջ ծանր մետաղներ, ցնդող օրգանական միացություններ, տարրեր, անիոններ, մասնավորապես՝ բենզոլ, բենզապիրեն, նիկել (Ni), կադմիում (Cd), արսեն (As), կապար (Pb) և այլն Ամոնիակ (NH3)
|
1․ Ավտոմատ եղանակով 1)Ֆիքսված կամ անշարժ դիտակայան, Քաղաքային ֆոնային - 1 հատ (Արարատ)
2)անհրաժեշտության դեպքում՝ նաև շարժական դիտակայան
|
|
2․ Ոչ ավտոմատ 1)Շուրջօրյա ակտիվ (24 ժամյա) նմուշառման եղանակ 2)Պասիվ նմուշառման եղանակ
|
||||
|
3․ Մոդելավորում |
||||
|
5․ |
Հարավային (Սյունիքի մարզ) |
գոտի |
Կախված մասնիկներ (PM2.5, PM10) Ազոտի երկօքսիդ (NO2) Ծծումբի երկօքսիդ (SO2) Ածխածնի մոնօքսիդ (CO) Գետնամերձ օզոն (O3) Փոշու մեջ ծանր մետաղներ, ցնդող օրգանական միացություններ, տարրեր, անիոններ, մասնավորապես՝բենզոլ, բենզապիրեն, նիկել (Ni), կադմիում (Cd), արսեն (As), կապար (Pb) և այլն
|
1․ Ավտոմատ 1)Ֆիքսված կամ անշարժ դիտակայան Քաղաքային ֆոնային - 1 հատ (Քաջարան) Քաղաքային ֆոնային - 1 հատ (Կապան)
2)անհրաժեշտության դեպքում՝ նաև շարժական դիտակայան
|
|
2․ Ոչ ավտոմատ 1) Շուրջօրյա ակտիվ (24 ժամյա) նմուշառման եղանակ 2) Պասիվ նմուշառման եղանակ |
||||
|
3․ Մոդելավորում |
||||
|
6․ |
Արևելյան (Գեղարքունիքի և Տավուշի մարզեր) |
գոտի |
Կախված մասնիկներ (PM2.5, PM10) Ազոտի երկօքսիդ (NO2) Ծծումբի երկօքսիդ (SO2) Ածխածնի մոնօքսիդ (CO) Գետնամերձ օզոն (O3) Փոշու մեջ ծանր մետաղներ, ցնդող օրգանական միացություններ, տարրեր, անիոններ, մասնավորապես՝ բենզոլ, բենզապիրեն, նիկել (Ni), կադմիում (Cd), արսեն (As), կապար (Pb) և այլն Ամոնիակ (NH3), ցնդող օրգանական միացություններ |
1․ Ավտոմատ ՝ անհրաժեշտության դեպքում շարժական դիտակայանի կիրառում
|
|
2․ Ոչ ավտոմատ 1) Շուրջօրյա ակտիվ (24 ժամյա) նմուշառման եղանակ 2) Պասիվ նմուշառման եղանակ
|
||||
|
3․ Մոդելավորում |
-
Քննարկվել է
11.07.2025 - 27.07.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն, Բնապահպանություն, Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Շրջակա միջավայրի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1642
Տպել