Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

______________ 2025 թվականի N ____ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման, ինչպես նաև ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը սահմանելու մասին» N 765-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

     1) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝

  ա. Նախաբանի «վահանակների վրա» բառերից հետո լրացնել «, բացառությամբ 18-րդ և 18․3-րդ կետերի դրույթների» բառերը․

   բ․ 8-րդ կետի «ավարտի մասին,» բառերից հետո լրացնել «ներկայացնելով ճանապարհը տնօրինող մարմնի հետ կնքված գովազդի (գովազդային վահանակի) սպասարկման պայմանագիրը,» բառերը․

  գ․8․2-րդ կետի «Երկարաձգելու դիմումը» բառերից հետո լրացնել «և ճանապարհը տնօրինող մարմնի հետ կնքված գովազդի (գովազդային վահանակի) սպասարկման պայմանագիրը» բառերը․

  դ․ 18-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ «18․Գովազդակիր կազմակերպությունը պետք է ապահովի գովազգային պաստառի, գովազդային վահանակի և նրա պաշտպանիչ ինժեներական կառույցի բաղադրիչների պատշաճ վիճակը (ժամանակին ներկել, փոխել պատռված պաստառը և այրված լամպերը, նորոգել վնասված բաղադրիչները): Սույն պարտավորությունների կատարումը կանոնակարգվում է գովազդակիր կազմակերպության և  տվյալ ճանապարհը տնօրինող մարմնի հետ կնքված գովազդի (գովազդային վահանակի) սպասարկման պայմանագրով, որը առնվազն պետք է ներառի գովազդակիր կազմակերպության պարտավորությունները վահանակի պատշաճ տեսքի պահպանման համար կատարվող պատադիր աշխատանքների (վահանակի և պաշտպանիչ ինժեներական կառույցների ներկում և այլ ընթացիկ գործողություններ) պարբերականություն, ինչպես նաև նշված պարբերականությունից դուրս՝ տարբեր պատճառներով գովազդային վահանակի, պաշտպանիչ ինժեներական կառույցների, գովազդային պաստառի և նրա լուսավորության տարրերի վնասվածքները նորոգելու ժամկետներ վերաբերյալ:»․

ե․18-րդ կետից հետո լրացնել 18․1-րդ, 18․2-րդ, 18․3-րդ և 18․4-րդ կետերը հետևյալ բովանդակությամբ․

«18․1․ Գովազդի (գովազդային վահանակի) սպասարկման պայմանագիրը կնքվում է 5 տարի ժամկետով, որի պատճենը ներկայացվում է լիազոր մարմնին գովազդային վահանակի տեխնիկական պայմաններին համապատասխանության ակտ ստանալու սույն կարգի 8-րդ կետով սահմանված գրավոր տեղեկացման հետ, կամ, գովազդային վահանակի տեղադրման թույլտվությունը ամեն անգամ մեկ տարի երկարաձգելու դեպքում՝ մեկ տարի ժամկետով, որի պատճենը լիազոր մարմնին ներկայացվում է սույն կարգի 8․2 կետով սահմանված դիմումի հետ:

18․2․ Սահմանել, որ․

  ա) գովազդի (գովազդային վահանակի) սպասարկման պայմանագրի բացակայության դեպքում լիազոր մարմնի կողմից գովազդային վահանակի տեխնիկական պայմաններին համապատասխանության ակտ չի տրամադրվում կամ մերժվում է գովազդակիր կազմակերպության՝ գովազդային վահանակի տեղադրման թույլտվությունը  մեկ տարի երկարաձգելու դիմումը:

 բ) գովազդի (գովազդային վահանակի) սպասարկման պայմանագրի ձևը սահմանում է ճանապարհը տնօրինող մարմինը:

18․3․ Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը տեղադրված գովազդային վահանակների սպասարկման պայմանագրերը կնքվում են անժամկետ:

18․4․ Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին մինչև սույն կարգի 18-րդ կետի ուժի մեջ մտնելը տեղադրված գովազդային վահանակների սպասարկման պայմանագրերը կնքվում են մինչև լիազոր մարմնի կողմից տրամադրված թույլտվության ժամկետի ավարտը:»։

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման «ա» կետի և 18․3-րդ, 18․4-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ                                                                     Ն
Փաշինյան

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    19.06.2025 - 04.07.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1177

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: