ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
______________ 2025 թվականի N ____ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման, ինչպես նաև ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը սահմանելու մասին» N 765-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝
ա. Նախաբանի «վահանակների վրա» բառերից հետո լրացնել «, բացառությամբ 18-րդ և 18․3-րդ կետերի դրույթների» բառերը․
բ․ 8-րդ կետի «ավարտի մասին,» բառերից հետո լրացնել «ներկայացնելով ճանապարհը տնօրինող մարմնի հետ կնքված գովազդի (գովազդային վահանակի) սպասարկման պայմանագիրը,» բառերը․
գ․8․2-րդ կետի «Երկարաձգելու դիմումը» բառերից հետո լրացնել «և ճանապարհը տնօրինող մարմնի հետ կնքված գովազդի (գովազդային վահանակի) սպասարկման պայմանագիրը» բառերը․
դ․ 18-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ «18․Գովազդակիր կազմակերպությունը պետք է ապահովի գովազգային պաստառի, գովազդային վահանակի և նրա պաշտպանիչ ինժեներական կառույցի բաղադրիչների պատշաճ վիճակը (ժամանակին ներկել, փոխել պատռված պաստառը և այրված լամպերը, նորոգել վնասված բաղադրիչները): Սույն պարտավորությունների կատարումը կանոնակարգվում է գովազդակիր կազմակերպության և տվյալ ճանապարհը տնօրինող մարմնի հետ կնքված գովազդի (գովազդային վահանակի) սպասարկման պայմանագրով, որը առնվազն պետք է ներառի գովազդակիր կազմակերպության պարտավորությունները վահանակի պատշաճ տեսքի պահպանման համար կատարվող պատադիր աշխատանքների (վահանակի և պաշտպանիչ ինժեներական կառույցների ներկում և այլ ընթացիկ գործողություններ) պարբերականություն, ինչպես նաև նշված պարբերականությունից դուրս՝ տարբեր պատճառներով գովազդային վահանակի, պաշտպանիչ ինժեներական կառույցների, գովազդային պաստառի և նրա լուսավորության տարրերի վնասվածքները նորոգելու ժամկետներ վերաբերյալ:»․
ե․18-րդ կետից հետո լրացնել 18․1-րդ, 18․2-րդ, 18․3-րդ և 18․4-րդ կետերը հետևյալ բովանդակությամբ․
«18․1․ Գովազդի (գովազդային վահանակի) սպասարկման պայմանագիրը կնքվում է 5 տարի ժամկետով, որի պատճենը ներկայացվում է լիազոր մարմնին գովազդային վահանակի տեխնիկական պայմաններին համապատասխանության ակտ ստանալու սույն կարգի 8-րդ կետով սահմանված գրավոր տեղեկացման հետ, կամ, գովազդային վահանակի տեղադրման թույլտվությունը ամեն անգամ մեկ տարի երկարաձգելու դեպքում՝ մեկ տարի ժամկետով, որի պատճենը լիազոր մարմնին ներկայացվում է սույն կարգի 8․2 կետով սահմանված դիմումի հետ:
18․2․ Սահմանել, որ․
ա) գովազդի (գովազդային վահանակի) սպասարկման պայմանագրի բացակայության դեպքում լիազոր մարմնի կողմից գովազդային վահանակի տեխնիկական պայմաններին համապատասխանության ակտ չի տրամադրվում կամ մերժվում է գովազդակիր կազմակերպության՝ գովազդային վահանակի տեղադրման թույլտվությունը մեկ տարի երկարաձգելու դիմումը:
բ) գովազդի (գովազդային վահանակի) սպասարկման պայմանագրի ձևը սահմանում է ճանապարհը տնօրինող մարմինը:
18․3․ Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը տեղադրված գովազդային վահանակների սպասարկման պայմանագրերը կնքվում են անժամկետ:
18․4․ Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին մինչև սույն կարգի 18-րդ կետի ուժի մեջ մտնելը տեղադրված գովազդային վահանակների սպասարկման պայմանագրերը կնքվում են մինչև լիազոր մարմնի կողմից տրամադրված թույլտվության ժամկետի ավարտը:»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման «ա» կետի և 18․3-րդ, 18․4-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն․ Փաշինյան
-
Discussed
19.06.2025 - 04.07.2025
-
Type
Decision
-
Area
Transport
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 1165
Print