Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N1129-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

 

                                                                    ՀԻՄՆԱՎՈՐՈԻՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅԱՆ

1.

Անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից՝ հիմք ընդունելով աշխարհի մի շարք երկրներում թելատու կանեփի ենթատեսակի (Cannabis sativa L. subsp. sativa) ցանքատարածությունների ավելացման, դրա մշակության տնտեսական բարձր արդյունավետության և շուկայում հումքի պահանջարկի ավելացման արագ աճող միտումները: Սակայն, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթական թմրամիջոցների, հոգեմետ (հոգեգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N 1129-Ն որոշման հավելվածի «ՑՈՒՑԱԿ N 1» -ի,  կանեփի բոլոր տեսակները համարվում են թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեգործուն) նյութեր պարունակող բույսեր և ընդգրկված են դրանց շրջանառությունը արգելված մշակաբույսերի ցանկում: Ուստի անհրաժեշտություն է առաջացել լրացնել կառավարության վերոնշյալ որոշումը և Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրել արդյունաբերական նպատակներով մշակել թելատու կանեփի ենթատեսակի այն սորտերը, որոնք բույսի վերգետնյա օրգաններում և արմատներում չեն կուտակում 0.2 - 0.3%-ից ավել հոգեմետ նյութ հանդիսացող տետրահիդրոկաննաբինոլ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ

 

    Կապված գյուղատնտեսական արտադրությունում էկոլոգիական խնդիրների գիտակցման ավելացման և այլընտրանքային մշակաբույսերի ներդրման հետ, արտասահմանյան մի շարք երկրներում մեծ հետաքրքրվածություն է առաջացել թելատու կանեփի մշակության և այն արդյունաբերության այլ բնագավառներում օգտագործման նկատմամբ: Ամերիկացի և կանադացի գիտնականներն այդ հետաքրքրվածության դինամիկան հաճախ համեմատում են 15 տարի առաջ ինտերնետի նկատմամբ եղած հետաքրքրվածության հետ:

   Բուսական թելի համաշխարհային արտադրությունը կազմում է շուրջ 23.32 մլն տոննա, որի մեջ կանեփի թելի մասնաբաժինը կազմում է մոտ 71 հազ. տոննա: Կանեփի հումքի նկատմամբ պահանջը միայն ԱՄՆ-ում և Եվրոպայում կազմում է ավելի քան 6մլն տոննա, որի ստացման համար կպահանջվի առնվազն 1 մլն հա ցանքատարածություն:

   Միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից կատարված վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ  թելատու կանեփի 1հա-ից ստացվում է այնքան թել, որը ստացվում է 4հա բամբակենու ցանքատարածությունից, ընդ որում բամբակենու համեմատությամբ օգտագործելով զգալի քանակությամբ քիչ ագրոքիմիկատներ և բույսերի աճի ու զարգացման համար այլ պատրաստուկներ: 1հա կանեփից ստացված թաղանթանյութը համարժեք է 4 հա անտառի հատումից ստացված թաղանթանյութի քանակությանը: Բացի այդ, կանեփն օժտված լինելով հողի և արտաքին պայմանների նկատմամբ ոչ բարձր պահանջկոտությամբ, կարելի է մշակել տարբեր բնակլիմայական գոտիներում: Կանեփը համարվում է նաև կենսազանգվածի ամենաարագ աճ ապահովող բույսերից մեկն ամբողջ աշխարհում: Վեգետացիայի տևողությունը ցանքից մինչև բերքահավաք, տարբեր սորտերի մոտ կազմում է 90-120 օր կամ 10-50 օր պակաս՝ բամբակենու համեմատությամբ:

    Կանեփի սերմի արտադրությամբ առաջատար դիրք է զբաղեցնում Ֆրանսիան, որն ապահովում է կանեփի սերմի համաշխարհային արտադրության մոտ 59%-ը (ավելի քան 10հազ. հա): Ֆրանսիան առաջատար է նաև կանեփի թղթի և այլ արտադրանքների արտադրության մակարդակով, որոնք մեծ պահանջարկ ունեն եվրոպական շուկայում (www.rosflaxhemp.ru): Հատկանշական է, որ կանեփի սերմի շուկան հիմնականում զարգանում է արդյունաբերող երկրների շուրջը: Այսպես, ԵՄ երկրների սպառողական պահանջը կանեփի սերմի նկատմամբ 2013 թվականին կազմել է 18000տոննա, իսկ 2015 թվականին` 21000 տոննա, ընդ որում, կանեփի 1 տոննա սերմի արժեքը 2008 թվականին կազմել է 1000 եվրո, իսկ 2015 թվականին այն կրկնապատկվել է` դառնալով 2000 եվրո: Կանեփի սերմի պահանջարկի ավելացումը պայմանավորված է առաջին հերթին կանեփի թելի հումքի շուկայի կայունությամբ ԵՄ երկրներում, որի շրջանակներում 2015 թվականի տվյալներով, թելատու կանեփի ցանքատարածությունը կազմում է շուրջ 25000 հա: Համաձայն ՄԱԿ-ի ՊԳԿ (FAO) հրապարակած տվյալների, սերմի և թելի հումքի համար մշակվող կանեփի համաշխարհային ցանքատարածությամբ առաջատարներն են Հյուսիսային Կորեան` 20511 հա, Ֆրանսիան` 12081հա, Չինաստանը` 12821 հա, Չիլին` 6428հա: Թելի հումքի արտադրությամբ ցուցակը գլխավորում են Չինաստանն ու Նիդերլանդները, իսկ սերմի արտադրությամբ` Ֆրանսիան: Այնուհանդերձ, ԵՄ երկրներում, կանեփի սերմի պահանջարկը սեփական արտադրության հաշվին բավարարվում է կիսով չափ, մյուս մասը հիմնականում ներկրվում է Չինաստանից (http://aplp.kz/spravka-po-konople/, www.rosflaxhemp.ru):   

 

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

    Հայաստանի Հանրապետությունում թելատու կանեփի (այսուհետ՝ կանեփ) մշակության հիմնական նպատակը թել ստանալն է, սակայն կանեփի հումքը կարելի է օգտագործել նաև տեքստիլ արդյունաբերության, թղթի և այլ արտադրանքներ ստանալու համար: Կանեփի սերմերը պարունակում են 30-35% յուղ, որն օգտագործում են հատուկ ներկեր, լաքեր ստանալու և կոսմետիկայի արտադրության նպատակով: Բացի այդ, կանեփի սերմերը մեծ քանակությամբ օգտագործվում են հայկական խոհանոցում ինչպես ավանդական ճաշատեսակների, այնպես էլ հրուշակեղեն արտադրանքների պատրաստման համար:   

   Այս տեսանկյունից, Հայաստանի Հանրապետությունն ունենալով թելատու կանեփի մշակության համար գերազանց հողակլիմայական պայմաններ, լայն հնարավորություն է ընձեռնվում տնտեսավարողներին, բացի թելի հումքը, արտահանել նաև կանեփի սերմ դեպի ԵՄ երկրներ և վստահ դիրք գրավել ինչպես ԵՄ, այնպես էլ համաշխարհային շուկայում:   

 

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

             Հաշվի առնելով համաշխարհային շուկայում կանեփի հումքի և սերմի նկատմամբ պահանջարկի արագ տեմպերով ավելացումը, կանեփի, որպես գյուղատնտեսական բարձրարժեք մշակաբույսի (տնտեսական և ագրոտեխնիկական կարևոր նշանակության), գյուղատնտեսական արտադրության մեջ շրջանացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարբեր բնակլիմայական գոտիներում կանեփի մշակության լայն հնարավորությունը, ահրաժեշտություն է առաջանում կանոնակարգել կանեփի մշակության մեխանիզմները և թույլատրել մշակել թելատու կանեփի Cannabis sativa L. subsp. sativa ենթատեսակին պատկանող սորտերը:

 

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

6.

Ակնկալվող արդյունքը

 

Որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունում հնարավորություն կստեղծվի թելատու կանեփի արտադրության կազմակերպման համար։ Լինելով բարձրարժեք մշակաբույս կավելանան դրա մշակությամբ զբաղվող տնտեսավարողների եկամուտները,» կստեղծվեն նոր աշխատատեղեր։

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ

1.

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

          Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

2.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

          Նախագծի ընդունման կապակցությամբ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններ չկան:

                                                       ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1.

Հասարակությանը նախագծի մասին  իրազեկումը

 

           Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն  իրազեկելու նպատակով:

2.

Հասարակության մասնակցությունը նախագծմանը  և/կամ քննարկումներին

 

  • Քննարկվել է

    13.04.2018 - 29.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5059

Տպել