Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N1129-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

                                                                                                                                                                                                                                                                 ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

_____________ 2018 թվականի N ______-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթական թմրամիջոցների, հոգեմետ (հոգեգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N 1129-Ն որոշման հավելվածի «ՑՈՒՑԱԿ N1»-ի «կանեփի բոլոր տեսակներ» բառերից հետո լրացնել «բացառությամբ թելատու կանեփի ենթատեսակի (Cannabis sativa  subsp. sativa), որում տետրահիդրոկանաբինոլը չի գերազանցում 0,2%-ը» բառերը:
  2. Սահմանել, որ թելատու կանեփի սերմերի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրման, պահպանման, իրացման և օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
  3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Քննարկվել է

    13.04.2018 - 29.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10329

Տպել