Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՓԱՌԱՏՈՆԵՐԻ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԻՆՔՆԱԶԲԱՂ ԿԱՄ ԱՆԿԱԽ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՎՃԱՐԵԼՈՒ) ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշմամբ առաջարկվում է հաստատել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին, այդ թվում՝ ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողներին և ստեղծագործական խմբերին դրամական խրախուսում տրամադրելու  կարգը և չափերը: 

Նշյալ որոշման ընդունումը բխում է ՀՀ մշակութային օրենսդրության հիմ ունքների մասին օրենքում կատարված փոփոխություններից, ինչպես նաև մշակույթի ոլորտում գործող արվեստագետներին խրախուսելու անհրաժեշտությունից:

  • Քննարկվել է

    10.06.2025 - 25.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1400

Տպել

Առաջարկներ`

Սերգեյ Հովսեփյան

18.06.2025

Առաջարկում եմ հավելվածի 4 կետում, որը սկսվում է «Ոչ անհատական (խմբային) արդյունքի...» նախադասությունով ավելացնել նոր նախադասություն կամ առանձին կետ՝ «Կինեմատոգրաֆիայի ոլորտում «մշակույթի գործիչ» հասկացության ներքո ընդգրկվում են նաև ֆիլմի պրոդյուսերները՝ որպես ստեղծագործական գործընթացի հեղինակակիցներ և ֆիլմի միջազգային ներկայացման, փառատոնային տարածման և ռազմավարական զարգացման պատասխանատու անձինք։ Նրանց մասնակցությունը համարվում է ստեղծագործական ներդրում՝ խրախուսման իրավունքի տեսանկյունից»։

Սերգեյ Հովսեփյան

18.06.2025

«Ստեղծագործական» եզրույթի սահմանման բացակայություն Նախագծում բազմիցս օգտագործվում է «ստեղծագործական խումբ», «մշակույթի գործիչ» / «деятель культуры» տերմինաբանությունը, սակայն չկան հստակ սահմանումներ, թե որ մասնագիտությունները համարվում են ստեղծագործական։ Միևնույն ժամանակ նման տերմինաբանություն բացակայում է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում: «Նորմատիվ իրավական ակտրեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին:» Այս բացակայությունը հնարավորություն է տալիս որոշող հանձնաժողովին մերժել պրոդյուսերին՝ հղումով ոչ կոնկրետ չափանիշների վրա, ինչը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին։

Սերգեյ Հովսեփյան

18.06.2025

Ծրագիրը խախտում է հավասարության սկզբունքը ՀՀ Սահմանադրության 28-րդ և 29-րդ հոդվածի համաձայն բոլորը օրենքի առաջ հավասար են։ Արգելվում է որևէ խտրականություն։ Երբ ռեժիսորն ու դերասանը կարող են ստանալ խրախուսում նույն նախագծից, իսկ պրոդյուսերը՝ ոչ, սա կարող է դիտարկվել որպես անմիջական կամ անուղղակի խտրականություն մասնագիտական պատկանելության հիմքով։ Այս դռսևորումը գոյություն ունի նաև Հայաստանի կինոյի հիմնադրամում, քանի որ պրոդյուսերները դրամաշնորհային ֆինանսավորում չեն ստանում, թեև դրամաշնորհը դա ոլորտային խրախոսանք է, այլ ոչ թե բանկային պարտավորություն: Ստացվում է, որ պետականորեն կինոարտադրության հիմնական դերակատարին «նեղում են», ու ակնկալում են, որ նա պետք է իր ուժերով երիտասարդներին ճանապարհ տա ի վնաս իրեն՝ մի երկրում, որտեղ կինոն ամեն օր արժեզրկվում է: Գուցե կոպիտ է հնչում, բայց սա ցավալի իրականությունն է և բառի բուն իմաստով մասնագիտության խտրականություն: Պետությունը, ի դեմս կրթության նախարարության պետք է վերջ տա պրոդյուսերի կարծրատիպային պատկերացմանը և սահմանի չափորոշիչ և կոմպետենցիաներ՝ սա իր ուղղակի տիրույթում է:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: