Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 25.08.2023 - 10.09.2023

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՓԱՌԱՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Իրավական ակտի ընդունման համար հիմք են հանդիսանում «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին (ապահովում է պետական մշակութային քաղաքականության իրականացումը) և 4-րդ (իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ) կետերը: Որոշման անհրաժեշտությունը պայմանա­վորված է մշակույթի գործիչների համար խրախուսման համակարգերի ներդրման, ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ ստեղծագործական միջավայրի ձևավորման հանգամանքով: Ներկայացվող որոշման նախագծով առաջարկվում է անվանական թոշակներ սահմանել  մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոններում և մրցանակաբաշ­խություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար: Անվանական թոշակ կտրամադրվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մշակույթի ոլորտի այն գործիչներին, որոնք որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոններին և մրցանակաբաշխություններին և արժանացել են մրցանակի:
11 3216