Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՈՐՈՏԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ԼԾԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՇԱՄԲԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՎԱՂԱՏԻՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՎԱՂԱՏԻՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                               ՆԱԽԱԳԻԾ

 

              ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  ------     2025թ.    N     - Ա

 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՈՐՈՏԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ԼԾԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՇԱՄԲԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՎԱՂԱՏԻՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ

 ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՎԱՂԱՏԻՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 64-րդ հոդվածների 1-ին մասերը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը և 24-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. ՀՀ Սյունիքի մարզի «Որոտանի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 88.210.00763, գրանցման ամսաթիվ՝ 11.12.2002թ.), ՀՀ Սյունիքի մարզի «Լծենի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 88.210.00793, գրանցման ամսաթիվը՝ 30.04.2003թ.), ՀՀ Սյունիքի մարզի «Շամբի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 88.210.00757, գրանցման ամսաթիվ՝ 09.12.2002թ.) և ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 88.210.00748, գրանցման օրը՝ 04.12.2002թ.) միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
  2. Սահմանել, որ`

1) ՀՀ Սյունիքի մարզի «Որոտանի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Լծենի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Շամբի միջնակարգ դպրոց» և  ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտերին համապատասխան,

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են ՀՀ Սյունիքի մարզի «Որոտանի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Լծենի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Շամբի միջնակարգ դպրոց» և ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:

  1. ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության՝

 1) առարկան յուրաքանչյուր սովորողի կրթության կազմակերպումն է՝ հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրեր իրականացնելու միջոցով:

2) նպատակը յուրաքանչյուր սովորողի, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշչով  սահմանված արդյունքների ապահովումն է:

  1. 4. Թույլատրել ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) հանրակրթական լրացուցիչ ծրագրերի իրականացում.

2) համակարգչային ծրագրերի և լեզուների լրացուցիչ ուսուցման կազմակերպում.

3) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.

4) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

5) սովորողների սննդի կազմակերպում.

6) կրթական, սպորտային և մշակութային միջոցառումների ընթացքում սննդի և (կամ) կացության կազմակերպում:

  1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Սիսիան համայնք, գյուղ Լծեն, 3-րդ փողոց, 21 հասցեում գտնվող՝ 193.8 քառ.մետր մակերեսով դպրոցը, 43.6 քառ.մետր մակերեսով  մանասնաշենքը, 50.5 քառ.մետր մակերեսով ավտոտնակը, 21.5 քառ.մետր մակերեսով խորդանոցը և 0.169 հեկտար մակերեսով հողատարածքը՝ (կադաստրային  ծածկագիրը 09-040-0011-0023) հետ վերցնել և թողնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետև՝ Կոմիտե) տնօրինությանը:
  2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող և Կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Սիսիան համայնք, գյուղ Վաղատին, 1-ին փողոց, 2 հասցեում գտնվող 2046.9 քառ.մետր մակերեսով դպրոցի շենքը, 80.96 քառ.մետր մակերեսով ենթակայանը, 73.2 քառ.մետր մակերեսով կաթսայատունը, 435.2 քառ.մետր մակերեսով բուֆետը, 192 քառ.մետր մակերեսով մարզադահլիճը և 1.2803 հեկտար մակերեսով հողատարածքը (կադաստրային  ծածկագիրը 09-089-0029-0002) ամրացնել ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
  3. Սահմանել, որ ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմն է, և վերջինիս է վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները:
  4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո.

1) եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ՀՀ Սյունիքի մարզի «Որոտանի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Լծենի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Շամբի միջնակարգ դպրոց» և  ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման աշխատանքները՝ գույքագրման աշխատանքների իրականացում (սեփականության իրավունքով և անհատույց  օգտագործման   իրավունքով  պատկանող  գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթաց), հաստատել սեփականության իրավունքով պատկանող և ամրացվող գույքի կազմն ու արժեքները, փոխանցման ակտերը, միաձուլման պայմանագիրը, միաձուլման կարգը և պայմանները,

2) եռամսյա ժամկետում հաստատել ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը,

3) սույն կետի 1-ին և 2- րդ  ենթակետի  աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված ՀՀ Սյունիքի մարզի «Որոտանի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Լծենի հիմնական դպրոց», Հայաստանի ՀՀ Սյունիքի մարզի «Շամբի միջնակարգ դպրոց» և ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարեցման և ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության օրենսդրությամբ սահմանված պետական գրանցումը,

4) սույն որոշման 8-րդ կետի 3-րդ  ենթակետի  աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող ՀՀ Սյունիքի մարզի «Որոտանի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Լծենի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Շամբի միջնակարգ դպրոց» և ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականության իրավունքով պատկանող գույքը, համաձայն հանձնման-ընդունման ակտերի և հաստատել հանձնման-ընդունման ակտերը.

5) ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված ՀՀ Սյունիքի մարզի «Որոտանի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Լծենի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Շամբի միջնակարգ դպրոց» և ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սովորողների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Վաղատին, 1 փողոց, 2 շենք։

  1. Կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյան ժամկետում լուծել ՀՀ Սյունիքի մարզի «Լծենի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2019 թվականի հուլիսի 22-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 95/0019 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման ՀՀ Սյունիքի մարզի «Լծենի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 8-րդ կետի 3-րդ ենթակետի աշխատանքների ավարտից հետո հնգամսյա ժամկետում ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացվամ  ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

  1. 10. Կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող ՀՀ Սյունիքի մարզի «Որոտանի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Լծենի հիմնական դպրոց» և ՀՀ Սյունիքի մարզի «Շամբի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից օգտագործվող՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Սիսիան համայնք, գյուղ Որոտնավան, 11-րդ փողոց 1 հասցեում , ՀՀ, Սյունիքի մարզ, Սիսիան համայնք, գյուղ Լծեն, 3-րդ փողոց, 21 հասցեում և ՀՀ, Սյունիքի մարզ, Սիսիան համայնք, գյուղ  Շամբ, 2-րդ փողոց 21 հասցեում գտնվող  անշարժ գույքերի հետագա օգտագործման վերաբերյալ:

 

 

 

Հայաստանի Հանրապետության

Վարչապետ                                                                             Ն. Փաշինյան

 

 

 

 

ք. Երևան

  • Քննարկվել է

    23.05.2025 - 07.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8378

Տպել

Առաջարկներ`

Հերմինե Գրիգորյան

07.06.2025

Իհարկե կողմ ենք, որ մեր երեխաները որակյալ կրթություն ստանան, բայց վստահ չենք, որ դպրոցների միավորումը կապահովի այդ որակյալ կրթությունը։ Բացի այդ, դպրոցների միավորումը պատճառ կհանդիսանա գյուղերից երիտասարդ ընտանիքների արտագաղթի։

Ազնիվ Բաբայան

05.06.2025

Ես չեմ ուզում իմ թոռները երկրորդ անգամ հայրենիք կորցնեն։

Kristina Qerobyan

05.06.2025

.Չեմ ուզում դպրոցի դռան հետ փակվի նաև գյուղի դուռը

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: