07.06.2025
Իհարկե կողմ ենք, որ մեր երեխաները որակյալ կրթություն ստանան, բայց վստահ չենք, որ դպրոցների միավորումը կապահովի այդ որակյալ կրթությունը։ Բացի այդ, դպրոցների միավորումը պատճառ կհանդիսանա գյուղերից երիտասարդ ընտանիքների արտագաղթի։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
------ 2025թ. N - Ա
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՈՐՈՏԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ԼԾԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՇԱՄԲԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՎԱՂԱՏԻՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ
ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՎԱՂԱՏԻՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 64-րդ հոդվածների 1-ին մասերը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը և 24-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1) ՀՀ Սյունիքի մարզի «Որոտանի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Լծենի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Շամբի միջնակարգ դպրոց» և ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտերին համապատասխան,
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են ՀՀ Սյունիքի մարզի «Որոտանի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Լծենի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Շամբի միջնակարգ դպրոց» և ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:
1) առարկան յուրաքանչյուր սովորողի կրթության կազմակերպումն է՝ հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրեր իրականացնելու միջոցով:
2) նպատակը յուրաքանչյուր սովորողի, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշչով սահմանված արդյունքների ապահովումն է:
1) հանրակրթական լրացուցիչ ծրագրերի իրականացում.
2) համակարգչային ծրագրերի և լեզուների լրացուցիչ ուսուցման կազմակերպում.
3) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.
4) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.
5) սովորողների սննդի կազմակերպում.
6) կրթական, սպորտային և մշակութային միջոցառումների ընթացքում սննդի և (կամ) կացության կազմակերպում:
1) եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ՀՀ Սյունիքի մարզի «Որոտանի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Լծենի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Շամբի միջնակարգ դպրոց» և ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման աշխատանքները՝ գույքագրման աշխատանքների իրականացում (սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթաց), հաստատել սեփականության իրավունքով պատկանող և ամրացվող գույքի կազմն ու արժեքները, փոխանցման ակտերը, միաձուլման պայմանագիրը, միաձուլման կարգը և պայմանները,
2) եռամսյա ժամկետում հաստատել ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը,
3) սույն կետի 1-ին և 2- րդ ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված ՀՀ Սյունիքի մարզի «Որոտանի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Լծենի հիմնական դպրոց», Հայաստանի ՀՀ Սյունիքի մարզի «Շամբի միջնակարգ դպրոց» և ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարեցման և ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության օրենսդրությամբ սահմանված պետական գրանցումը,
4) սույն որոշման 8-րդ կետի 3-րդ ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող ՀՀ Սյունիքի մարզի «Որոտանի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Լծենի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Շամբի միջնակարգ դպրոց» և ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականության իրավունքով պատկանող գույքը, համաձայն հանձնման-ընդունման ակտերի և հաստատել հանձնման-ընդունման ակտերը.
5) ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված ՀՀ Սյունիքի մարզի «Որոտանի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Լծենի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Շամբի միջնակարգ դպրոց» և ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սովորողների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Վաղատին, 1 փողոց, 2 շենք։
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյան ժամկետում լուծել ՀՀ Սյունիքի մարզի «Լծենի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2019 թվականի հուլիսի 22-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 95/0019 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման ՀՀ Սյունիքի մարզի «Լծենի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 8-րդ կետի 3-րդ ենթակետի աշխատանքների ավարտից հետո հնգամսյա ժամկետում ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացվամ ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Ն. Փաշինյան
ք. Երևան
Discussed
23.05.2025 - 07.06.2025
Type
Decision
Area
Territorial administration and development
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 8391
Print07.06.2025
Իհարկե կողմ ենք, որ մեր երեխաները որակյալ կրթություն ստանան, բայց վստահ չենք, որ դպրոցների միավորումը կապահովի այդ որակյալ կրթությունը։ Բացի այդ, դպրոցների միավորումը պատճառ կհանդիսանա գյուղերից երիտասարդ ընտանիքների արտագաղթի։
05.06.2025
Ես չեմ ուզում իմ թոռները երկրորդ անգամ հայրենիք կորցնեն։
05.06.2025
.Չեմ ուզում դպրոցի դռան հետ փակվի նաև գյուղի դուռը