Add to favourites
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՈՐՈՏԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ԼԾԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՇԱՄԲԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՎԱՂԱՏԻՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՎԱՂԱՏԻՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Նարինե Մանուկյան 27.05.2025 10:17:44 | Ինչ լսել են դպրոցը փակվում է, բնակավայրից 5 բազմազավակ ընտանիք դուրս է եկել և շարունակելու են դուրս գալ,եթե դպրոցը փակվի։ Խոսքը բն. Որոտանավանի մասին է։ Բնակավայրը պահում է դպրոցն ու մանկապարտեզը։ Իմ կարծիքով դա ամենասխալ որոշումն է ,առավելևս եթե դա Սյունիքին է վերաբերվում։ Բնակավայրերը լցնելու փոխարեն դատարկում են։ | Իրավական ակտի ընդունումը բխում է գյուղական բնակավայրերում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության և հանրակրթության որակյալ արդյունքի ապահովման անհրաժեշտությունից։ Բնակավայրերի դպրոցահասակ երեխաների կրթության կազմակերպման անհրաժեշտության դեպքում ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանի հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ դպրոցահասակ երեխայի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումի հիման վրա այն իրականացվելու է որևէ հարակից բնակավայրի հանրակրթական ուսումնական հաստատությունում՝ ապահովելով նրանց տեղափոխումը։ | |||
| 2 | Լիաննա Ավակիմյան 27.05.2025 11:00:56 | Որոտանի հիմնական դպրոցի միավորման պատճառով, գյուղում շատ ընտանիքներ դառնում են գործազուրկ ու բնակիչների մեծամասնությունը կլքի գյուղը։Այդ իսկ պատճառով խնդրում եմ վերանայել դպրոցի փակման հարցը։ | Հնարավորությունների սահմանում կլուծվի ուսուցիչների, տեխաշխատողների աշխատանքային խնդիրները | |||
| 3 | Իրինա Պողոսյան 27.05.2025 11:43:15 | Սյունիքի լինել,չլինելու հարցն է դրված նժարի վրա։Դրա հետ մեկտեղ ուզում են փակել գյուղերի դպրոցները,որի հետևանքով դատարկվելու են գյուղերը,իսկ պետություն պահողը գյուղացին է։Հորդորում եմ վերանայել դպրոցների վերամիավորման հարցը | Համաձայն «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով հաստատված հավելվածի «Կրթության ոլորտի մատչելիությունը» բաժնի և ՀՀ վարչապետի «ՀՀ Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1250-Լ որոշման՝ մինչև 2026 թվականը նախատեսվում է Սյունիքի մարզում իրականացնել կրթական որակյալ ծառայությունների հասանելության ապահովման ծրագիրը, ինչի շրջանակներում Սյունիքի խոշորացված համայնքների գյուղական բնակավայրերում գործարկվելու են ցանցային դպրոցներ, որոնց պարագայում անհրաժեշտ ենթակառուցվածքները տեղակայվելու են իրար մոտ երկու-երեք բնակավայրերում՝ միավորելով որպես մեկ դպրոց՝ ուսուցչական և աշակերտական միասնական համակազմով։ Այս մոտեցումը հնարավոր է դարձնում ուսումնական գործընթացը բոլոր բնակավայրերում դարձնել շարունակական՝ միաժամանակ ընդլայնելով հնարավորությունները դասարանների կազմավորման և որակյալ ուսուցիչների ներգրավման ուղղությամբ։ | |||
| 4 | Ալինա Պողոսյան 27.05.2025 15:33:35 | Առաջարկում եմ ոչ թե անհրաժեշտության պարագայում այլ պարտադիր ապահովել ուսուցիչների և սովորողների տեղափոխումը տրանսպորտային միջոցներով ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն և ապահովել անվտանգությունը։ Ապահովել աշխատակիցներին իրենց նախկին աշխատատեղերում ունեցած դրույքաչափից ոչ պակաս դրյքաչափ։ | Հիմնավորման մեջ «․․․ անհրաժեշտության պարագայում՝ ապահովելով սովորողների տեղափոխումը» նշանակում է կիրականացվի տեղափոխում տվյալ բնակավայրից սովորողի և ուսուցչի առկայության դեպքում, հետևաբար այն պարտադիր է։ | |||
| 5 | Սիրանուշ Ֆախուրյան 27.05.2025 16:14:02 | Կարծում եմ, որ դպրոցների միավորումը կմեծացնի արդեն իսկ առկա ժողովրդագրական խնդիրը, ինչը հատկապես ակնառու է Սյունիքի մարզում։ Առաջարկում եմ տնտեսության որևէ ոլորտի ֆինանս ուղղել այդ դպրոցների լինելուն։ Դպրոցն է պահում գյուղը, եթե անգամ ունի մեկ աշակերտ։ | Համաձայն «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով հաստատված հավելվածի «Կրթության ոլորտի մատչելիությունը» բաժնի և ՀՀ վարչապետի «ՀՀ Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1250-Լ որոշման՝ մինչև 2026 թվականը նախատեսվում է Սյունիքի մարզում իրականացնել կրթական որակյալ ծառայությունների հասանելության ապահովման ծրագիրը, ինչի շրջանակներում Սյունիքի խոշորացված համայնքների գյուղական բնակավայրերում գործարկվելու են ցանցային դպրոցներ, որոնց պարագայում անհրաժեշտ ենթակառուցվածքները տեղակայվելու են իրար մոտ երկու-երեք բնակավայրերում՝ միավորելով որպես մեկ դպրոց՝ ուսուցչական և աշակերտական միասնական համակազմով։ Այս մոտեցումը հնարավոր է դարձնում ուսումնական գործընթացը բոլոր բնակավայրերում դարձնել շարունակական՝ միաժամանակ ընդլայնելով հնարավորությունները դասարանների կազմավորման և որակյալ ուսուցիչների ներգրավման ուղղությամբ։ | |||
| 6 | Սիրանույշ Մեժլումյան 28.05.2025 01:04:50 | Ծրագիրն ունի դրական կողմեր. միավորելով ռեսուրսները, ավելի կատարյալ և արդյունավետ կդառնա աշկերտների ուսումնառությունը և կլուծվեն շատ խնդիրներ: Սակայն, արդյոք միավորված դպրոցի հեռավորությունը աշակերտների բնակավայրերից խնդիրներ չե՞ն առաջացնի աշակերտների և ծնողների համար: Առաջարկում եմ դպրոցների միավորման դեպքում տրամադրել տրանսպորտային միջոցներ, որը աշակերտներին հարակից բնակավայրերից կհասցնի դպրոց և դասերից հետո՝ տուն կտանի: | Նախագծում, ինչպես և հիմնավորման մեջ նշված է. «Անհրաժեշտության պարագայում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Որոտնավան, Լծեն և Շամբ բնակավայրերի դպրոցահասակ երեխաների կրթության կազմակերպումը կիրականացվի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ ապահովելով նրանց տեղափոխումը»։ | |||
| 7 | Արշալույս Հովհաննիսյան 29.05.2025 12:02:01 | Ես` Հայրապետյան Հայարփիս, հանդիսանում եմ և ծնող և ուսուցիչ դեմ եմ ձեր որոշմանը ,խնդրում եմ վերանայել որոշումը քանի որ դա նպաստելու է գյուղի դատարկմանը,ինչպես կարելի է Շամբի նման բնակավայրին դատապարտել կործանման։ | Համաձայն «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով հաստատված հավելվածի «Կրթության ոլորտի մատչելիությունը» բաժնի և ՀՀ վարչապետի «ՀՀ Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1250-Լ որոշման՝ մինչև 2026 թվականը նախատեսվում է Սյունիքի մարզում իրականացնել կրթական որակյալ ծառայությունների հասանելության ապահովման ծրագիրը, ինչի շրջանակներում Սյունիքի խոշորացված համայնքների գյուղական բնակավայրերում գործարկվելու են ցանցային դպրոցներ, որոնց պարագայում անհրաժեշտ ենթակառուցվածքները տեղակայվելու են իրար մոտ երկու-երեք բնակավայրերում՝ միավորելով որպես մեկ դպրոց՝ ուսուցչական և աշակերտական միասնական համակազմով։ Այս մոտեցումը հնարավոր է դարձնում ուսումնական գործընթացը բոլոր բնակավայրերում դարձնել շարունակական՝ միաժամանակ ընդլայնելով հնարավորությունները դասարանների կազմավորման և որակյալ ուսուցիչների ներգրավման ուղղությամբ։ | |||
| 8 | Արշալույս Հովհաննիսյան 29.05.2025 12:33:04 | Ես,Անի Մարգարյանս, թե ծնող, թե ուսուցիչ դեմ եմ դպրոցները փակվելու ծրագրին,քանի որ դա պատճառ կդառնա գյուղի դատարկմանը։Մեր գյուղի երիտասարդ ընտանիքները չեն պատրաստվում իրենց երեխաներին ուղարկել ուրիշ դպրոց,քանի որ շատ վտանգավոր է,ծանրաբեռնված է, վթարները անխուսափելի։Ով գիտի Շամբի տեղը?Մի կայացրեք այնպիսի որոշումներ,որ վնաս չբերի Սյունիքին։ Խնդրում եմ վերանայել նախագիծը։ | Համաձայն «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով հաստատված հավելվածի «Կրթության ոլորտի մատչելիությունը» բաժնի և ՀՀ վարչապետի «ՀՀ Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1250-Լ որոշման՝ մինչև 2026 թվականը նախատեսվում է Սյունիքի մարզում իրականացնել կրթական որակյալ ծառայությունների հասանելության ապահովման ծրագիրը, ինչի շրջանակներում Սյունիքի խոշորացված համայնքների գյուղական բնակավայրերում գործարկվելու են ցանցային դպրոցներ, որոնց պարագայում անհրաժեշտ ենթակառուցվածքները տեղակայվելու են իրար մոտ երկու-երեք բնակավայրերում՝ միավորելով որպես մեկ դպրոց՝ ուսուցչական և աշակերտական միասնական համակազմով։ Այս մոտեցումը հնարավոր է դարձնում ուսումնական գործընթացը բոլոր բնակավայրերում դարձնել շարունակական՝ միաժամանակ ընդլայնելով հնարավորությունները դասարանների կազմավորման և որակյալ ուսուցիչների ներգրավման ուղղությամբ։ | |||
| 9 | Արշալույս Հովհաննիսյան 29.05.2025 14:59:39 | 2 երեխաների մայր եմ, ինչպես նաև ուսուցիչ, բայց իմ երեխաներին չեմ ուղարկելու Վաղատինի դպրոց։Նոր կառուցված միջպետական նշանակության ավտոճանապարհը վտանգավոր է,լի վթարներով(1 ամսում 2բեռնատար Շամբ ՀԷԿ -ի մոտ կողաշրջվել է, ընկել գետը։ 1 տեղում մահացել է, մյուսին անգիտակից վիճակում տեղափոխել են Երևան)։ Ոչ մի ծնող չի ուղարկելու։ Խնդրում եմ վերանայեք ձեր նախագիծը։Առանց այդ էլ այս բարդ կյանքում մի բարդացրեք գյուղացիներիս կյանքը։ Նախագիծը կազմելիս ինչն եք հաշվի առել?: Մտածում եք միայն գումար խնայել ։ Ինչպես եք պատկերացնում գյուղի ապագան?:,,Ապագա կա,, կարգախոսով խորտակում եք մեր երեխաների ու մեր ապագան։Մի ընդունեք այնպիսի որոշումներ, որ հետո զղջաք։ Մի դատարկեք Սյունիքի մարզը,մի փակեք դպրոցները,այլ ստեղծեք մշակութային նոր օջախներ,որն էլ ավելի կնպաստի գյուղի զարգացմանը։ Փակելով դպրոցի դռները, փակում եք նաև գյուղի դռները։ Սյունիքի մարզը փրկելու համար պետք է պահպանեք կրթօջախները։ | Համաձայն «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով հաստատված հավելվածի «Կրթության ոլորտի մատչելիությունը» բաժնի և ՀՀ վարչապետի «ՀՀ Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1250-Լ որոշման՝ մինչև 2026 թվականը նախատեսվում է Սյունիքի մարզում իրականացնել կրթական որակյալ ծառայությունների հասանելության ապահովման ծրագիրը, ինչի շրջանակներում Սյունիքի խոշորացված համայնքների գյուղական բնակավայրերում գործարկվելու են ցանցային դպրոցներ, որոնց պարագայում անհրաժեշտ ենթակառուցվածքները տեղակայվելու են իրար մոտ երկու-երեք բնակավայրերում՝ միավորելով որպես մեկ դպրոց՝ ուսուցչական և աշակերտական միասնական համակազմով։ Այս մոտեցումը հնարավոր է դարձնում ուսումնական գործընթացը բոլոր բնակավայրերում դարձնել շարունակական՝ միաժամանակ ընդլայնելով հնարավորությունները դասարանների կազմավորման և որակյալ ուսուցիչների ներգրավման ուղղությամբ։ | |||
| 10 | Hermine Khachatryan 29.05.2025 12:30:35 | Շամբը ծաղկող գյուղ է և այդ որոշմամբ կամայանա և կկործանվի ։Շամբեցին հպարտ է և ունի պատիվ ուզում է շենացնել իր գյուղը ու ապրել իր գյուղում։ Շամբի միջնակարգ դպրոցն իր վոլեյբոլի( հանրապետական եզրափակիչ փուլում)հաղթանակով մարզին բերեց հաղթանակ։ Շամբը ունի հարուստ պատմություն և ոչ ոք իրավունք չունի այն խաթարել։Խնդրում ենք վերանայել նախագիծը և ըմբռնումով մոտենալ։ | Համաձայն «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով հաստատված հավելվածի «Կրթության ոլորտի մատչելիությունը» բաժնի և ՀՀ վարչապետի «ՀՀ Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1250-Լ որոշման՝ մինչև 2026 թվականը նախատեսվում է Սյունիքի մարզում իրականացնել կրթական որակյալ ծառայությունների հասանելության ապահովման ծրագիրը, ինչի շրջանակներում Սյունիքի խոշորացված համայնքների գյուղական բնակավայրերում գործարկվելու են ցանցային դպրոցներ, որոնց պարագայում անհրաժեշտ ենթակառուցվածքները տեղակայվելու են իրար մոտ երկու-երեք բնակավայրերում՝ միավորելով որպես մեկ դպրոց՝ ուսուցչական և աշակերտական միասնական համակազմով։ Այս մոտեցումը հնարավոր է դարձնում ուսումնական գործընթացը բոլոր բնակավայրերում դարձնել շարունակական՝ միաժամանակ ընդլայնելով հնարավորությունները դասարանների կազմավորման և որակյալ ուսուցիչների ներգրավման ուղղությամբ։ | |||
| 11 | Hermine Khachatryan 29.05.2025 12:38:35 | Հարգելի կառավարության ներկայացուցիչները Ձեզ հրավիրում ենք մեր գյուղ`Շամբ տեղում ծանոթանալ գյուղի և դպրոցի հետ,ապա որոշումներ կայացնել։ | ||||
| 12 | Նունիկ Հովհաննիսյան 29.05.2025 16:15:59 | Իմ երկու որդիները ապրում և արարում են Շամբ գյուղում։ Թոռնիկներս դպրոցական են։ Մենք սիրում ենք մեր դրախտավայրը։ Ես չեմ ուզում երբևէ իմ տղա երը ստիպված թողնեն մեր ամբողջ կյանքի արած դրածը և երեխաների ձեռքները բռնած լքեն Սյունիքս, Շամբս։ | Դպրոցների միաձուլման ձևով վերակազմակերպմամբ չի խախտվի որևէ դպրոցահասակ երեխայի՝ ՀՀ Սահմանադրությամբ և ոլորտը կարգավորող օրենդրական նորմերով ամրագրված՝ կրթություն ստանալու իրավունքը։ | |||
| 13 | Գոհար Հարությունյան 29.05.2025 19:00:08 | Իհաիկե դեմ եմ այս նախագծին։ Մեր տարածքում սահմանամերձ գյուղ կա, որ երկու բազմազավակ ընտանիք է գյուղը պահում` դպրոցը ապահովելով աշակերտներով և մի քանի աշխատատեղով, այդ գյուղը ապագայում կենտրոն դպրոցից հեռու է մոտ 20կմ, ռեսուրսների կառավարումը արդյո՞ք պատշաճ կկազմակերպվի, որ ոչ ոք չտուժի։ Արդեն գյուղերում սովորող ունեցող ընտանիքները պլանավորում են քաղաք տեղափոխվել։ Ուրբանիզացման մակարդակը կտրուկ աճելու է։ Իսկ ինչպե՞ս են լուծվելու բազում ուսուցիչների, տեխաշխատողների աշխատանքային խնդիրները։ | Համաձայն «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով հաստատված հավելվածի «Կրթության ոլորտի մատչելիությունը» բաժնի և ՀՀ վարչապետի «ՀՀ Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1250-Լ որոշման՝ մինչև 2026 թվականը նախատեսվում է Սյունիքի մարզում իրականացնել կրթական որակյալ ծառայությունների հասանելության ապահովման ծրագիրը, ինչի շրջանակներում Սյունիքի մարզի խոշորացված համայնքների գյուղական բնակավայրերում գործարկվելու են ցանցային դպրոցներ, որոնց պարագայում անհրաժեշտ ենթակառուցվածքները տեղակայվելու են իրար մոտ երկու-երեք բնակավայրերում՝ միավորելով որպես մեկ դպրոց՝ ուսուցչական և աշակերտական միասնական համակազմով։ Այս մոտեցումը հնարավոր է դարձնում ուսումնական գործընթացը բոլոր բնակավայրերում դարձնել շարունակական՝ միաժամանակ ընդլայնելով հնարավորությունները դասարանների կազմավորման և որակյալ ուսուցիչների ներգրավման ուղղությամբ։ Հնարավորությունների սահմանում կլուծվի ուսուցիչների, տեխաշխատողների աշխատանքային խնդիրները։ | |||
| 14 | Միքայել Միքայելյան 31.05.2025 15:28:48 | Շամբի դպրոցը միշտ էլ աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ և մեծ նվաճումներով։ Մարդկային մտահոիիզոնից դուրս է դպրոցը փակելու միտքը։ Շամբի դպրոցը ողողված է հաջողություններով և շարունակելու է կրթել սերունդներին իր հարազատ գյուղում։ | Նախագիծն ուղղված է դպրոցներում որակյալ կրթության ապահովմանը։ Դպրոցների միաձուլման ձևով վերակազմակերպմամբ չի խախտվի որևէ դպրոցահասակ երեխայի՝ ՀՀ Սահմանադրությամբ և ոլորտը կարգավորող օրենդրական նորմերով ամրագրված՝ կրթություն ստանալու իրավունքը։ | |||
| 15 | Տիգրան Հովսեփյան 02.06.2025 23:40:47 | Հաշվի առնելով այսօրվա աշխարհաքաղաքական, ներքաղաքական և երկրի առաջ ծառացած անվտանգային խնդիրները, սույն նախագիծը՝ կապված դպրոցների օպտիմալացման և գյուղական բնակավայրերի կրթական օջախների դռների փակման հետ, համարում եմ ոչ նպատակահարմար։ Նշված նախագծի իրականացումը կհանգեցնի ազգաբնակչության ուրբանիզացիային և գյուղական համայնքների հայաթափմանը, որին ձգտում է թշնամին։ Հետևաբար, կոչ եմ անում վերանայել սույն նախագիծը և օպտիմալացման փոխարեն հնարավոր բոլոր ջանքերը գործադրել այդ դպրոցների առջև ծառացած խնդիրների լուծմանը։ | Նախագիծն ուղղված է դպրոցներում որակյալ կրթության ապահովմանը։ Բնակավայրերի դպրոցահասակ երեխաների կրթության կազմակերպման անհրաժեշտության դեպքում ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանի հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ դպրոցահասակ երեխայի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումի հիման վրա այն իրականացվելու է որևէ հարակից բնակավայրի հանրակրթական ուսումնական հաստատությունում՝ ապահովելով նրանց տեղափոխումը։ | |||
| 16 | Քնարիկ Ալավերդյան 03.06.2025 11:02:22 | Խնդրում եմ կրկին վերանայել ձեր որոշումը,քանի որ փակելով գյուղերի դպրոցները կդադարեցնեք աճն ու զարգացումը Սյունիքում։ | Նախագիծն ուղղված է դպրոցներում որակյալ կրթության ապահովմանը։ Դպրոցների միաձուլման ձևով վերակազմակերպմամբ չի խախտվի որևէ դպրոցահասակ երեխայի՝ ՀՀ Սահմանադրությամբ և ոլորտը կարգավորող օրենդրական նորմերով ամրագրված՝ կրթություն ստանալու իրավունքը։ | |||
| 17 | Ավագ Հարութունյան 03.06.2025 11:25:49 | Ուզում եմ ,որ իմ գյուղը ապրի և երբեք չկորցնի իր երբեմնի աշխույժ տեսքը։ | Դպրոցների միաձուլման ձևով վերակազմակերպմամբ չի խախտվի որևէ դպրոցահասակ երեխայի՝ ՀՀ Սահմանադրությամբ և ոլորտը կարգավորող օրենդրական նորմերով ամրագրված՝ կրթություն ստանալու իրավունքը։ | |||
| 18 | Hasmik Mnacakanyan 03.06.2025 13:50:55 | Մշակել գյուղապահպան եւ դպրոցապահպան ծրագիր ' շենացնելով յուրաքանչյուր գյուղի դպրոցը։ | Իրավական ակտի ընդունումը բխում է գյուղական բնակավայրերում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության և հանրակրթության որակյալ արդյունքի ապահովման անհրաժեշտությունից։ | |||
| 19 | Նվարդ Ռուբենյան 03.06.2025 19:02:59 | Դեմ եմ | Իրավական ակտի ընդունումը բխում է գյուղական բնակավայրերում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության և հանրակրթության որակյալ արդյունքի ապահովման անհրաժեշտությունից։ | |||
| 20 | Զինաիդա Մելքումյան 03.06.2025 20:35:00 | Դեմ եմ դպրոցների միավորմանը:Սյունիքը բնակչության թվով մեծ մարզ չէ և այնտեղից մշտապես տեղի է ունեցել բնակչության արտագաղթ: Միավորելով դպրոցները էլ ավելի կվատանա ժողովրդագրական պատկերը, մեծ թափ կառնի ներքին միգրացիան, որը կհանգեցնի գյուղական բնակչության դատարկմանը: Դպրոցների միավորումը կբերի գործազրկություն, ուսուցիչները կզրկվեն աշխատանքից և սոցիալական խնդիրները ավելի կխորանան: Առաջարկում եմ նշված գյուղերում պայմաններ ստեղծել ներդրումների համար, որը կհանգեցնի աշխատատեղերի ստեղծմանը, բնակչության թվի ավելացմանը և դպրոցներում աշակերտների թվի աճին: | Համաձայն «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով հաստատված հավելվածի «Կրթության ոլորտի մատչելիությունը» բաժնի և ՀՀ վարչապետի «ՀՀ Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1250-Լ որոշման՝ մինչև 2026 թվականը նախատեսվում է Սյունիքի մարզում իրականացնել կրթական որակյալ ծառայությունների հասանելության ապահովման ծրագիրը, ինչի շրջանակներում Սյունիքի խոշորացված համայնքների գյուղական բնակավայրերում գործարկվելու են ցանցային դպրոցներ, որոնց պարագայում անհրաժեշտ ենթակառուցվածքները տեղակայվելու են իրար մոտ երկու-երեք բնակավայրերում՝ միավորելով որպես մեկ դպրոց՝ ուսուցչական և աշակերտական միասնական համակազմով։ Այս մոտեցումը հնարավոր է դարձնում ուսումնական գործընթացը բոլոր բնակավայրերում դարձնել շարունակական՝ միաժամանակ ընդլայնելով հնարավորությունները դասարանների կազմավորման և որակյալ ուսուցիչների ներգրավման ուղղությամբ։ Հնարավորությունների սահմանում կլուծվի ուսուցիչների, տեխաշխատողների աշխատանքային խնդիրները | |||
| 21 | Լիանա Գևորգյան 04.06.2025 13:30:19 | Դպրոցների փակվելը Հայաստանի համար անթույլատրելի է։ Դպրոցը համայնքաստեղծ առաքելություն է իրականացնում... ● Բազմաթիվ ուսուցիչներ կդառնան գործազուրկ։ ● Աշակերտները արդյո՞ք հեշտ կադապտացվեն նոր միջավայրին։ ● Ընտանիքները ստիպված կլքեն իրենց ծննդավայրը, գյուղերը կդատարկվեն... ԵՍ ԴԵՄ ԵՄ | Իրավական ակտի ընդունումը բխում է գյուղական բնակավայրերում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության և հանրակրթության որակյալ արդյունքի ապահովման անհրաժեշտությունից։ Վերակազմակերպվող դպրոցները միավորելով որպես մեկ դպրոց՝ ուսուցչական և աշակերտական միասնական համակազմով, հնարավոր է դարձնելու ուսումնական գործընթացը բոլոր բնակավայրերում դարձնել շարունակական՝ միաժամանակ ընդլայնելով հնարավորությունները դասարանների կազմավորման և որակյալ ուսուցիչների ներգրավման ուղղությամբ։ Հնարավորությունների սահմանում կլուծվի ուսուցիչների աշխատանքային խնդիրները | |||
| 22 | Սուսան Սահակյան 04.06.2025 13:32:34 | Գյուղը համայնքի մի օղակն է,դպրոցը`այդ օղակի սիրտը։Չկա դպրոց,չի լինի նաև գյուղ,համայնք,երկիր։Սա ազգի գոյատևման լուրջ վտանգ է։ | Կրթական որակյալ ծառայությունների հասանելության ապահովման ծրագրի շրջանակներում ապահովվելու է միաձուլման ձևով վերակազմակերպվող դպրոցների բնակավայրերի սովորողների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը նոր ստեղծվող դպրոցում։ | |||
| 23 | Սասուն Վարդանյան 04.06.2025 13:37:19 | Գյուղական համայնքները երկրի համար ունեն ռազմավարական նշանակություն։Այսօրվա պայմաններում,երբ առանց այդ էլ առկա է գյուղերից արտագաղթ դեպի շրջկենտրոններ եւ մայրաքաղաք,պետության համար առաջնահերթ նպատակ պետք է դառնա նախ գյուղական բնակչության թվաքանակի պահպանումը,ապա նաեւ տարբեր ծրագրերով դեպի գյուղեր բնակչության ներգաղթի կազմակերպումը։Այսօր գյուղերում դպրոցները մնացել են միակ ազգային,պետական եւ կրթական-մշակութային վերջին օջախները։ Գյուղական համայնքներում դպրոցների փակումը հանգեցնելու է բնակչության մեծ արտագաղթի` վերջնականապես դատարկելով գյուղական համայնքները։Եթե չլինեն բազմամարդ եւ ուժեղ համայնքներ` մենք ազգովի կանգնելու ենք ազգային եւ պետական լուրջ մարտահրավերների առջև։ Կրթությունը եւ ազգային անվտանգությունն այն ոլորտներն են,որոնց վրա երբեք չի կարելի խնայել եւ պետք է ունենալ հեռահար նպատակներ։ | Կրթական որակյալ ծառայությունների հասանելության ապահովման ծրագրի շրջանակներում ապահովվելու է միաձուլման ձևով վերակազմակերպվող դպրոցների բնակավայրերի սովորողների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը նոր ստեղծվող դպրոցում։ | |||
| 24 | Ամալյա Բեգլարյան 05.06.2025 00:14:12 | Դեմ եմ միանշանակ։Առանց ծնողի կարծիք հարցնելու որոշում եք թե մեր երեխանները ուր գնան և ինչ անեն։Որոշում եք ոչ միայն դպրոցի,այլ նաև Շամբի ճակատագիրը։Շամբը միանշանակ կդատարկվի։Ուսուցիչների այսքան տարիների աշխտանքը,որոնց արդյունքում ունենք բազում հաղթանակներ,հաջողություններ,շնորհալի աշակերտներ և ուսանողներ , չի կարող նման ճակատագրի արժանանալ։ Վերջիվերջո դա մեր գյուղն է, մեր դպրոցը, մեր պատմությունը,մեր ներկան և ապագան։ | Բնակավայրերի դպրոցահասակ երեխաների կրթության կազմակերպման անհրաժեշտության դեպքում ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանի հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ դպրոցահասակ երեխայի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումի հիման վրա այն իրականացվելու է որևէ հարակից բնակավայրի հանրակրթական ուսումնական հաստատությունում՝ ապահովելով նրանց տեղափոխումը։ | |||
| 25 | Kristina Qerobyan 05.06.2025 12:12:37 | .Չեմ ուզում դպրոցի դռան հետ փակվի նաև գյուղի դուռը | Բնակավայրերի դպրոցահասակ երեխաների կրթության կազմակերպման անհրաժեշտության դեպքում ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանի հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ դպրոցահասակ երեխայի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումի հիման վրա այն իրականացվելու է որևէ հարակից բնակավայրի հանրակրթական ուսումնական հաստատությունում՝ ապահովելով նրանց տեղափոխումը։ |