Add to favourites
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՈՐՈՏԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ԼԾԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՇԱՄԲԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՎԱՂԱՏԻՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՎԱՂԱՏԻՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 26 | Ազնիվ Բաբայան 05.06.2025 12:32:52 | Ես չեմ ուզում իմ թոռները երկրորդ անգամ հայրենիք կորցնեն։ | Դպրոցների միաձուլման ձևով վերակազմակերպմամբ չի խախտվի որևէ դպրոցահասակ երեխայի՝ ՀՀ Սահմանադրությամբ և ոլորտը կարգավորող օրենդրական նորմերով ամրագրված՝ կրթություն ստանալու իրավունքը։ | |||
| 27 | Հերմինե Գրիգորյան 07.06.2025 23:45:45 | Իհարկե կողմ ենք, որ մեր երեխաները որակյալ կրթություն ստանան, բայց վստահ չենք, որ դպրոցների միավորումը կապահովի այդ որակյալ կրթությունը։ Բացի այդ, դպրոցների միավորումը պատճառ կհանդիսանա գյուղերից երիտասարդ ընտանիքների արտագաղթի։ | Իրավական ակտի ընդունումը բխում է գյուղական բնակավայրերում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության և հանրակրթության որակյալ արդյունքի ապահովման անհրաժեշտությունից։ Վերակազմակերպվող դպրոցները միավորելով որպես մեկ դպրոց՝ ուսուցչական և աշակերտական միասնական համակազմով, հնարավոր է դարձնելու ուսումնական գործընթացը բոլոր բնակավայրերում դարձնել շարունակական՝ միաժամանակ ընդլայնելով հնարավորությունները դասարանների կազմավորման և որակյալ ուսուցիչների ներգրավման ուղղությամբ։ |