Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՈՐՈՏԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ԼԾԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՇԱՄԲԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՎԱՂԱՏԻՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՎԱՂԱՏԻՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՈՐՈՏԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ԼԾԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՇԱՄԲԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՎԱՂԱՏԻՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ

 ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՎԱՂԱՏԻՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

     1Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   «ՀՀ Սյունիքի մարզի «Որոտանի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Լծենի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Շամբի միջնակարգ դպրոց» և ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման (այսուհետ՝ Որոշում) ընդունման իրավասությունը բխում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածների 1-ին մասերի, Հայաստանի Հանրապետության «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետ ու 24-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներից:

   ՀՀ Սյունիքի մարզի «Որոտանի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում սովորում է 20 սովորող, ՀՀ Սյունիքի մարզի «Լծենի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ 8 սովորող, ՀՀ Սյունիքի մարզի «Շամբի միջնակարգ դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ 46 սովորող, ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ 46 սովորող։

  Իրավական ակտի ընդունումը բխում է գյուղական բնակավայրերում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության և հանրակրթության որակյալ արդյունքի ապահովման անհրաժեշտությունից։ Վերակազմակերպվող դպրոցները միավորելով որպես մեկ դպրոց՝ ուսուցչական և աշակերտական միասնական համակազմով, հնարավոր է դարձնելու ուսումնական գործընթացը բոլոր բնակավայրերում դարձնել շարունակական՝ միաժամանակ ընդլայնելով հնարավորությունները դասարանների կազմավորման և որակյալ ուսուցիչների ներգրավման ուղղությամբ։

 ՀՀ Սյունիքի մարզի «Որոտանի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Լծենի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Շամբի միջնակարգ դպրոց» և ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման ձևով վերակազմակերպմամբ չի խախտվի որևէ դպրոցահասակ երեխայի՝ ՀՀ Սահմանադրությամբ և ոլորտը կարգավորող օրենդրական նորմերով ամրագրված՝ կրթություն ստանալու իրավունքը։ 

          2 Առաջարկվող կարգավորման բնույթը

   ՀՀ Սյունիքի մարզի «Որոտանի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Լծենի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Շամբի միջնակարգ դպրոց» և ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականությունները փոխանցելով  նոր ստեղծվող ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` փոխանցման ակտին համապատասխան:

      3 Ակնկալվող արդյունքը

    Անհրաժեշտության պարագայում ՀՀ Սյունիքի մարզի Որոտնավան, Լծեն և Շամբ բնակավայրերի դպրոցահասակ երեխաների կրթության կազմակերպումը կիրականացվի ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ ապահովելով նրանց տեղափոխումը։

      4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

     Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմի կողմից։

      5 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

«ՀՀ Սյունիքի մարզի «Որոտանի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Լծենի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Շամբի միջնակարգ դպրոց» և ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Հաշվի առնելով, որ ՀՀ Սյունիքի մարզի «Որոտանի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, ՀՀ Սյունիքի մարզի «Լծենի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, ՀՀ Սյունիքի մարզի «Շամբի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և  ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միաձուլման ձևով ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման արդյունքում ֆինանսավորումը իրականացվելու է ՀՀ ԿԳՄՍՆ 2022 թվականի դեկտեմբերի 7-ի N79-Ն հրամանով, ուստի դրա արդյունքում ակնկալվում է պահակների, հավաքարարների, հաշվապահների, տնօրենների և այլ հաստիքների մասով 15489,2 հազ.դրամ գումարի տնտեսում (գումարի մեջ չի հաշվարկվել միաձուլման արդյունքում առաջացող ծախսերը՝ վերջնահաշվարկի, ծանուցումների  և նախորդ ամսվա պահպանման ծախսերի մասով):

      6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1250-Լ որոշում, «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր։

Նախագիծը բխում է.

  • Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1250-Լ որոշմամբ հաստատված հավելվածի՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՈՐԱԿՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼՈԻԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ» 1-ին բաժնի 13-րդ կետից՝ «Այս ծրագրով նախատեսվում է նույն մեթոդաբանությամբ Սյունիքի մյուս 7 խոշորացված համայնքների գյուղական բնակավայրերում իրականացնել նշված աշխատանքները՝ հասնելով ամբողջ Սյունիքի մարզում որակյալ կրթական ծառայությունների լիարժեք քարտեզին, ինչը թույլ կտա սկսել նաև դրա իրականացումը։»,
  • «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ հավելվածի «Կրթության ոլորտի մատչելիությունը» բաժնի 7-րդ կետից՝ «Գյուղական բնակավայրերում կարող են գործարկվել նաև ցանցային դպրոցներ, որոնց պարագայում անհրաժեշտ ենթակառուցվածքները տեղակայվելու են իրար մոտ երկու-երեք բնակավայրերում՝ միավորելով որպես մեկ դպրոց՝ ուսուցչական և աշակերտական միասնական համակազմով։ Այս մոտեցումը հնարավոր է դարձնում ուսումնական գործընթացը բոլոր բնակավայրերում դարձնել շարունակական՝ միաժամանակ ընդլայնելով հնարավորությունները դասարանների կազմավորման և որակյալ ուսուցիչների ներգրավման ուղղությամբ։ Այս տրամաբանությամբ պետությունը նախաձեռնել է որակյալ կրթական ծառայությունների հասանելիության ապահովման փորձնական ծրագրի իրականացում Սյունիքի մարզում, որը կարող է մոդելային դառնալ ամբողջ երկրի համար։»,
  • «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի Նպատակ 3-ից՝ Հանրակրթական ուսումնական հաստատություններում անվտանգ, հագեցած և արդիական սովորելու միջավայրի և ռեսուրսների ապահովում,
  • «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026 ԹԹ. ԾՐԱԳՐԻ» «4.ՄԱԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» գլխի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի՝ Գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, որի շնորհիվ միայն հնարավոր է հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Մարդկանց գիտելիքների և հմտությունների ուղղությամբ ներդրումները երկրի զարգացման գրավականն են: Կրթության ոլորտում նախատեսվող աշխատանքները միտված են լինելու քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ և ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղաքացու ձևավորմանը: Ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը և գերակայություններին: Կրթության բոլոր մակարդակների համար առանցքային են լինելու ներառական կրթական միջավայրի ստեղծումը, կրթության բովանդակության և կրթական ծրագրերի արդիականացումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների արդիականացումն ու վերազինումը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառումը ուսուցման և կառավարման համակարգերում, «կրթություն-գիտություն-աշխատաշուկա» կապի ամրապնդումը: Խրախուսվելու է նաև կրթությունն ամբողջ կյանքի ընթացքում, պահանջներից։

«6.7 ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» բաժնի 2-րդ պարբերությունից՝ «Առկա գույքային միավորները նախատեսվում է օգտագործել Հայաստանի Հանրապետությունում՝ միջազգային արժեշղթաներում ինտեգրվող, ինստիտուցիոնալ գիտելիքներ ձևավորող ներդրումային ծրագրերի իրականացումը խթանելու համար։ Պետական գույքի արդյունավետ կառավարման նպատակով նախատեսվում է իրականացնել հետևյալ քայլերը.»

«6.7 ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» բաժնի 6-րդ կետից՝ «Օպտիմալացվելու է մասնավորեցման ոչ ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կազմը և կառուցվածքը, հստակ սահմանվելու է դրանց քանակն ըստ ճյուղերի, ինչպես նաև ապահովվելու է վնասով, ոչ արդյունավետ և զարգացման հեռանկար չունեցող կազմակերպությունների առանձնացումը և մասնավորեցման ծրագրում ընդգրկումը:»:

  • Քննարկվել է

    23.05.2025 - 07.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8364

Տպել

Առաջարկներ`

Հերմինե Գրիգորյան

07.06.2025

Իհարկե կողմ ենք, որ մեր երեխաները որակյալ կրթություն ստանան, բայց վստահ չենք, որ դպրոցների միավորումը կապահովի այդ որակյալ կրթությունը։ Բացի այդ, դպրոցների միավորումը պատճառ կհանդիսանա գյուղերից երիտասարդ ընտանիքների արտագաղթի։

Ազնիվ Բաբայան

05.06.2025

Ես չեմ ուզում իմ թոռները երկրորդ անգամ հայրենիք կորցնեն։

Kristina Qerobyan

05.06.2025

.Չեմ ուզում դպրոցի դռան հետ փակվի նաև գյուղի դուռը

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: